Jump to content

պաշտպանություն

Վիքիբառարան-ից

Հայերեն

Գոյական

  • ՄՀԱ՝ [pɑʃtpɑnutʰˈjun]

Դասական ուղղագրութեամբ՝ պաշտպանութիւն


վանկեր՝ պաշտ•պա•նութ•յուն 

  1. թշնամական հարձակումից վնասակար գործողություներից են պաշտպանվելը, պաշտպանել
  2. պաշտպանական միջոցների, միջոցառումների ու հնարավորությունների ամբողջությունը
  3. վնասակար ազդեցությունից, ներգործությունից են պաշտպանող միջոցների ամբողջությունը աշխատանքի պաշտպանության միջոցներ
  4. որևէ բանի անխախտությունը, ճշգրիտ կիրառությունը, անվթարությունը ապահովող միջոցների ամբողջությունը ◆ Քաղաքացիների իրավունքների, աշխատանքային անվտանգության պաշտպանություն
  5. մեղադրանքի (լիակատար կամ մասնակի) հերքման, մեղադրյալի անմեղության կամ նվազ մեղապարտության ապացուցման ծառայող դատավարական գործողությունների ամբողջությունը (իրավ․)
  6. դատապաշտպանների կազմը կամ պաշտպանող կողմը դատարանում (իրավ․)
  7. մրցակիցներից յուրաքանչյուրի գործադրած միջոցների ամբողջությունը, հակառակորդի հարձակումից, հարվածներից են պաշտպանվելու ճնշումը չեզոքացնելու համար (սպորտ.)
  8. մարզական խաղերի մեջ, պաշտպանների կազմը
  9. հատուկ նիստում դիսերտացիան, դիպլոմը են պաշտպանելը և դրա հետ կապված արարողությունների ամբողջությունը
  10. հովանավորություն, խնամակալություն (փխբ․)
  11. որևէ բանի պահպանում գործածության, կիրառության, կատարման շարունակում ◆ Ավանդություների պաշտպանություն
  12. հավանություն առաջարկությունը պաշտպանության արժանացավ
  13. (միգ․) «պաշտպանություն» հասկացության մեջ ներառված են անհատի իրավունքների նկատմամբ լիարժեք հարգանքն ապահովող բոլոր գործողությունները՝ իրավունքի համապատասխան ճյուղերի տառին ու ոգուն համապատասխան, այսինքն՝ մարդու իրավունքների ոլորտում գործող իրավունք, միջազգային մարդասիրական իրավունք և փախստականների իրավունք
  14. տե՛ս նաև լրացուցիչ պաշտպանություն, դե ֆակտո պաշտպանություն, լիազորում, մարդու անվտանգություն
  15. (պաշտանվ․) պետության ինքնիշխանության, անկախության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության պահպանմանը և դրան պատրաստմանը նպատակաուղղված քաղաքական, տնտեսական, ռազմական, սոցիալական, իրավական և այլ բնույթի միջոցառումների համակարգ
  16. (իրավգ․) դատավարական գործունեություն, որն իրականացնում է պաշտպանության կողմը` նպատակ ունենալով հերքել մեղադրանքը կամ մեղմացնել պատասխանատվությունը, պաշտպանել այն անձանց իրավունքներն ու շահերը, որոնց վերագրվում է քրեական օրենսգրքով արգելված արարքի կատարումը, ինչպես նաև` նպաստել ապօրինաբար քրեական հետապնդման ենթարկված անձանց իրավունքների վերականգնմանը
  17. (հատուկ կրթ․) անձին պաշտպանելը, նրա պաշտպանված լինելը
  18. (ռազմ․) պաշտպանությունը համազորային մարտի տեսակներից մեկն է, որի ժամանակ մղվող մարտական գործողությունների հիմնական նպատակն է ետ մղել հակառակորդի գերազանցող ուժերի հարձակումը, զգալի կորուստներ պատճառելով նրան ուժասպառ անել, պահել պաշտպանության կարևոր շրջանները (բնագծերը, օբյեկտները) և, դրանով իսկ, բարենպաստ պայմաններ ապահովել վճռական հակահարձակման անցնելու համար

Հոմանիշներ

[խմբագրել]
  1. դիմադրություն (պաշտպան(վ)ելը)
  2. տե՛ս ինքնապաշտպանություն
  3. ապահովություն (որևէ բանի ապահովող միջոցների ամբողջությունը)
  4. տե՛ս դատապաշտպանություն
  5. հովանավորություն, պատսպարություն, խնամակալություն, թևութիկունք, թև-թիկունք (ժղ․), մեջք (գվռ.) կռնակ (պաշտպանելը, հովանավորելը, հովանավորվելը)
  6. տե՛ս ջատագովություն
  7. տե՛ս պահպանություն
  8. տե՛ս հավանություն

Արտահայտություններ

[խմբագրել]
  1. պաշտպանություն գտնել - պաշտպանվել (մեկի կամ մի բանի կողմից) պաշտպանության արժանանալ
  2. պաշտպանության տակ առնել - պաշտպանել

Ստուգաբանություն

[խմբագրել]

Աղբյուրներ

[խմբագրել]
  • Միգրացիայի ոլորտի տերմինների բառարան, Գյումրի, «Միգրացիայի Միջազգային Կազմակերպություն», 2013 — 175 էջ։
  • Դ․Ս․ Չիլինգարյան, Ե․Լ․ Երզնկյան, Պաշտպանական-անվտանգային տերմինների հայերեն-ռուսերեն-անգլերեն բացատրական բառարան, Գյումրի, «ՀՀ ՊՆ ռազմավարական հետազոտությունների ինստիտուտ», 2015 — 1196 էջ։
  • Ա.Ս. Ոսկերչյան, Քրեաիրավական տերմինների արդի համառոտ բացատրական բառարան: Քրեական իրավունք, քրեադատավար. իրավունք, Երևան, «ԵԳԵԱ», 2004 — 184 էջ։
  • Զաքարյան Ս․, «Հատուկ կրթության» հասկացությունների անգլերեն-հայերեն համառոտ բառարան, Երևան, «Զանգակ», 2007 — 56 էջ։
  • Ֆարիդ Գրիգորյան, Ռազմագիտական տերմինների դպրոցական հայերեն-ռուսերեն թարգմանական-բացատրական բառարան (Մակմիլան-Արմենիա), Երևան, 2006 — 144 էջ։
  • Մ․Խ․ Պողոսյան, Ֆրանսերեն-հայերեն ագրոէկոլոգիական և անտառագիտական տերմինների համառոտ բառարան (ՀԳԱ), Երևան, 2005 — 144 էջ։