հարստություն
Արտաքին տեսք
Հայերեն
- ՄՀԱ՝ [hɑɾstutʰˈjun]
Դասական ուղղագրութեամբ՝ հարստութիւն
վանկեր՝ հա•ր(ը)ս•տութ•յուն
Ստուգաբանություն
[խմբագրել]Գոյական
- հարուստ լինելը
- (պատմ․) տիրող՝ թագավորղ տոհմ, դինաստիա
- (փխբ․) ներքին ունակություն՝ ձիրք, բարձր հատկություն, գանձ
- (սոց․) ծաղկում, բարգավաճում, սոցիոլոգիայում օգտագործվում է խմբերի իրական բարգավաճումը նկարագրելու համար, ովքեր նախկինում կարող էին լինել աղքատ, մասնավորապես՝ աշխատող և երիտասարդ
Հոմանիշներ
[խմբագրել]- ունևորություն, ընչեղություն, ընչավորություն, ընչավետություն, մեծատնություն
- կարողություն, ունեցվածք (հնց․) ինչք, ունչք, մալ (բրբ․)
- (փխբ․) գանձ, փող, դրամ, ոսկի, մամոնա (գրք․)
- (պատմ․) թագավորություն, իշխանություն, գահատոհմ, տուն, դինաստիա
- տե՛ս առատություն
- տե՛ս փարթամություն
Արտահայտություններ
[խմբագրել]Ա ներքին հոլովում | ||
Եզակի թիվ | Հոգնակի թիվ | |
Ուղղ. | հարստություն(ը) | հարստություններ(ը) |
Սեռ. | հարստության | հարստությունների |
Տր. | հարստության(ը) | հարստությունների(ն) |
Հայց. | հարստություն(ը) | հարստություններ(ը) |
Բաց. | հարստությունից | հարստություններից |
Գործ. | հարստությամբ | հարստություններով |
Ներգ. | հարստությունում | հարստություններում |
Բաղադրյալ բառեր | |
Թարգմանություններ | |
Աղբյուրներ
[խմբագրել]- Էդուարդ Բագրատի Աղայան, Արդի հայերենի բացատրական բառարան, Երևան, «Հայաստան», 1976։
- Հրաչյա Աճառյանի անվան Լեզվի Ինստիտուտ, Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան, Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն», 1969։
- Աշոտ Մուրադի Սուքիասյան, Հայոց լեզվի հոմանիշների բառարան, Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն», 1967։
- Աշոտ Մուրադի Սուքիասյան, Հայոց լեզվի հոմանիշների բացատրական բառարան, Երևան, «Երևանի Պետական Համալսարան», 2009։
- Սերգեյ Աշոտի Գալստյան, Դպրոցական բառակազմական բառարան (Դպրոցական մատենաշար) (խմբ. Հովհաննես Զաքարյան), Երևան, ««Զանգակ-97» հրատարակչություն», 2011 — 230 էջ, ISBN 978-99941-1-933-2։
- Սուսաննա Ասիկյան, Սոցիոլոգիա (Անգլերեն-հայերեն բացատրական բառարան), Երևան, ««Զանգակ» հրատարակչություն», 2015 — 208 էջ։
Կատեգորիաներ:
- Ձայնային ֆայլ չունեցող հայերեն բառահոդվածներ
- Հայերեն բառեր
- Հայերեն գոյականներ
- Հայերեն բառեր պատմական իմաստով
- Հայերեն բառեր փոխաբերական իմաստով
- Հայերեն բառեր սոցիոլոգիական իմաստով
- Հայերեն բառեր հնացած իմաստով
- Հայերեն բարբառային բառեր
- Հայերեն բառեր գրքային իմաստով
- Բառեր «Արդի հայերենի բացատրական բառարան» գրքից
- Բառեր «Սոցիոլոգիա (Անգլերեն-հայերեն բացատրական բառարան)» գրքից