Jump to content

համաձայնագիր

Վիքիբառարան-ից

Հայերեն

  • ՄՀԱ՝ [hɑmɑd͡zɑjnɑˈɡiɾ]

Դասական ուղղագրութեամբ՝

վանկեր՝ հա•մա•ձայ•նա•գիր 

Ստուգաբանություն

[խմբագրել]

Գոյական

  1. պետությունների միջև կնքվող պայմանագիր որևէ առանձին՝ մասնակի հարցի մասին
  2. (պաշտանվ․) պայմանագրի տեսակ, փաստաթուղթ, որում կողմերը ամրագրում են որևէ հարցի վերաբերյալ իրենց ձեռք բերած համաձայնությունը
  3. (միգ․) երկու կամ ավելի կողմերի միջև իրավաբանորեն պարտադիր ուժ ունեցող փոխըմբռնում (գրավոր կամ բանավոր)
  4. տե՛ս նաև պայմանավորություն, կոնվենցիա, դաշնագիր, փաստաթղթային գործիք, պայմանագիր
  5. (տնտգ․) տես′ պայմանագիր, գործարք

Հոմանիշներ

[խմբագրել]
  1. (դվնգ) համաձայնություն, պայմանագիր

Արտահայտություններ

[խմբագրել]
  1. անիրավասու համաձայնագիր - համաձայնագիր, որը պարտադիր իրականացման ենթակա չէ միայն այն պատճառով, որ այն կնքած անձը համապատասխան իրավասություն չի ունեցել
  2. ընդհանուր համաձայնագիր
  3. համաձայնագիր մատակարարման և փոխադարձ սպասարկման մասին
  4. համաձայնգիր ուժի կարգավիճակի մասին - երկկողմ կամ բազմակողմ համաձայնագիր, որով սահմանվում է բարեկամական պետության տարածքում գտնվող ՆԱՏՈ-ի ՄԶՈՒ-ի զորամասի կարգավիճակը
  5. նախնական համաձայնագիր - համաձայնագիր, որում շարադրվում են այն գլխավոր սկզբունքներն ու դրույթները, որոնք հիմք են ծառայում հետագա հիմնական պայմանագրի համար
  6. շրջանակային համաձայնագիր - պայմանագիր, որում ընդհանուր գծերով նշվում են համաձայնագրի դրույթները՝ նախնական պայմանները, որոնք ենթակա են հետագայում՝ հիմնական պայմանագրի մշակման ժամանակ, ճշգրտման
  7. ռազմավարական սպառազինության սահմանափակման համաձայնագիր
  8. սպառազինության վերհսկման համաձայնագիր
  9. ստանդարտացման համաձայնագիր
  10. տարանցման համաձայնագիր - ՆԱՏՕ-ի և ՌԴ-ի միջև համաձայնագիր՝ ՌԴ վրագետնյա ուղիներով ՆԱՏՕ-ի ոչ մահաբեր բեռների փոխադրման մասին
  11. տեխնիկական համաձայնագիր

Աղբյուրներ

[խմբագրել]
  • Դ․Ս․ Չիլինգարյան, Ե․Լ․ Երզնկյան, Պաշտպանական-անվտանգային տերմինների հայերեն-ռուսերեն-անգլերեն բացատրական բառարան, Գյումրի, «ՀՀ ՊՆ ռազմավարական հետազոտությունների ինստիտուտ», 2015 — 1196 էջ։
  • Միգրացիայի ոլորտի տերմինների բառարան, Գյումրի, «Միգրացիայի Միջազգային Կազմակերպություն», 2013 — 175 էջ։
  • Կիրակոսյան Գրիգոր, Ղուշչյան Համազ, Տիգրանյան Իշխան, Տնտեսագիտական բացատրական բառարան (Ամարաս), Երևան, 1999 — 464 էջ։