կղզի
Արտաքին տեսք
Հայերեն
- ՄՀԱ՝ [kʁzi]
Դասական ուղղագրութեամբ՝ կղզի
վանկեր՝ կ(ը)ղ•զի
Ստուգաբանություն
[խմբագրել]Թերևս բնիկ հնդեվրոպական՝ *gēlg՛hiio-՝ *gel- «գնդ(վ)ել» արմատից՝ *-g՛ աճականով (*gel-, *gleg՛-, մասամբ *gelg՛h-) ձևից. հմմտ. լեհերեն glaz «ժայռ, գլաժայռ, գլաքար, գետաքար», միջին վերին գերմաներեն klinge «խճոտ ծանծաղուտ գետի մեջ», հին իսլանդերեն kleggi «խոտի դեզ»։ Պեդերսենը և Պատրուբանին կապում են ըն-կղմել, ըն-կլնուլ բառերի հետ (որպես «ծովում ընկղմված»), իսկ Աճառյանը համարում է ակկադական (ասուրական) փոխառություն՝ ենթադրելով այն արաբերեն ĵazira և ասորերեն gazartā «կղզի» ձևերի հիման վրա, որոնք ձևով հեռու են։
Գոյական
- բոլոր կողմերից ջրով շրջապատված ցամաք
- (փխբ․) մեկուսացված վայր՝ տեղ
Հոմանիշներ
[խմբագրել]Արտահայտություններ
[խմբագրել]Բաղադրյալ բառեր | |
Թարգմանություններ | |
Աղբյուրներ
[խմբագրել]- Էդուարդ Բագրատի Աղայան, Արդի հայերենի բացատրական բառարան, Երևան, «Հայաստան», 1976։
- Հրաչյա Աճառյանի անվան Լեզվի Ինստիտուտ, Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան, Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն», 1969։
- Աշոտ Մուրադի Սուքիասյան, Հայոց լեզվի հոմանիշների բառարան, Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն», 1967։
- Աշոտ Մուրադի Սուքիասյան, Հայոց լեզվի հոմանիշների բացատրական բառարան, Երևան, «Երևանի Պետական Համալսարան», 2009։
- Սերգեյ Աշոտի Գալստյան, Դպրոցական բառակազմական բառարան (Դպրոցական մատենաշար) (խմբ. Հովհաննես Զաքարյան), Երևան, ««Զանգակ-97» հրատարակչություն», 2011 — 230 էջ, ISBN 978-99941-1-933-2։
Վիքիպեդիայում հոդված կա հետևյալ թեմայով՝ Կղզի: |