Jump to content

խրախուսել

Վիքիբառարան-ից

Հայերեն

Դասական ուղղագրութեամբ՝ խրախուսել

վանկեր՝ խ(ը)•րա•խու•սել 

Կազմություն

[խմբագրել]

Արմատ՝ խրախույս, վերջածանց՝ -ել:

Բայ

  1. հավանությամբ` գովասանքով` պարգևով և այլնով մղել դեպի մի բան, նպաստել որևէ բանի կատարմանը` զարգացմանը` դրսևորմանը ◆ Խրախուսել աշխատավորների նախաձեռնությունը։
  2. քաջալերիչ խոսքերով ոգևորել` սիրտ տալ` սրտապնդել ◆ Իր զորքերի առաջն անցած խրախուսում էր նրանց, սիրտ էր տալիս և հորդորում ար առաջ մղվել։ (Րաֆֆի) ◆ Հրամանատարը խրախուսում էր մարտիկներին և ամեն կերպ աշխատում էր բարձր պահել մարտական ոգին այդ ծանր դրության մեջ։ (Մամուլ)

Հոմանիշներ

[խմբագրել]
  1. ոգևորել, քաջալերել, ոգեշնչել, թևավորել, սրտապնդել, խանդավառել, հորդորել, գոտեպնդել, հուսադրել, գոտևորել, սրտավորել, (հնց․)` ջլապնդել, թևաբուսել, սրտացնել, հրահոսել, ողերձել, խրախույս կարդալ, խրախույս տալ, սիրտ տալ, սիրտը պնդացնել, թև տալ, հույս տալ, (գվռ․)` կռնատակը ձմերուկ դնել, լեզու դնել մեկի բերանը, գլխատակը (գլխատակին) բարձ դնել, թևերի տակ ձմերուկ դնել, ոտ տալ, քամի տալ

Արտահայտություններ

[խմբագրել]

Աղբյուրներ

[խմբագրել]