Jump to content

խոստանալ

Վիքիբառարան-ից

Հայերեն

Դասական ուղղագրութեամբ՝ խոստանալ

վանկեր՝ խոս•տա•նալ 

Ստուգաբանություն

[խմբագրել]

Բայ

  1. խոսք տալ մի բան անելու՝ տալու՝ հայտնելու ևն ◆ Խոստացիր նրան իմ ոսկի գահը, խոստացիր նրան ամեն, ամեն բան, ինչ որ կարող է խոստանալ շահը, երկրակալ շահ` իր սիրած կնկան։ Հովհաննես Թումանյան ◆ Գեղեցկուհին խոստանում է Միքայելին փաղչել նրա հետ արտասահման։ (Շիրվանզադե)
  2. (փոխաբերական) գուշակել, հույս՝ ակնկալություն՝ սպասում ներշնչել, կանխագուշակել։ ◆ Մի հաստ ու պինդ տղա էր Կալոն, որի ամուր կազմվածքը խոստանում էր ամուր մարմնական զորություն։ (Րաֆֆի) ◆ Գարունը խոստանում էր առատ բերք։ (Ակսել Բակունց) ◆ Մի՞թե այդ բարոյական կովի հետևանքը ահա մի պայծառ ու ամենագեղեցիկ հույսեր խոստացող առավոտ չէ։ (Նար-Դոս) ◆ Երանություն էր խոստացել հույսս ինձ, բայց չգտա նրան կյանքի մեջ։ Հովհաննես Թումանյան
  3. ուխտել, ուխտ անել ◆ Խոստացած մատաղը պիտի անեմ։ (Ակսել Բակունց)
  4. հանձն առնել, ստանձնել ◆ Կաթողիկոսը արդեն… այդպիսի մի առիթ է որոնում խոստացած վտանգավոր քայլից ետ կանգնելու։ (Մուրացան)
  5. (հազվադեպ, հնացած) բարեմաղթել ◆ Ամեն կողմից ինձ հաջողություն էին խոստանում միտքս իրագործելու։ (Նար-Դոս)
  6. նշանակել, նախատեսել, պայմանավորվել ◆ Մտածում են էնպես անեն, որ իրենց փոքր քույրը խոստացած ժամից ուշանա։ Հովհաննես Թումանյան
  7. սպասվել ◆ Այժմ ընթերցողին եմ թողնում եզրակացնել, թե որպիսի ապագա է խոստանում հայ երիտասարդությանը (Րաֆֆի) ◆ Միայն Թովմաս էֆենդին այնպես էր սարքել գործը, որ նրան շատ հաջողություն էր խոստանում: (Րաֆֆի) ◆ Միթե այս օրիորդի ձեռքն էիք խոստանում: (Մուրացան)

Հոմանիշներ

[խմբագրել]
  1. խոսք տալ. պարտավորվել, ուխտել, շաքար կոտրել (բրբ-)
  2. հուսադրել, հույս տալ

Արտահայտություններ

[խմբագրել]

Աղբյուրներ

[խմբագրել]