Jump to content

թեմա

Վիքիբառարան-ից

Հայերեն

Գոյական

«թեմա» ժեստը հայերեն ժեստերի լեզվով

վանկեր՝ թե•մա 

Ստուգաբանություն

[խմբագրել]

< тема < հուն․ thema այն, ինչ դրված է հիմքում

Բացատրություն

  1. որևէ նյութ, խնդիր, որ դառնում է ուսումնասիրության կամ ստեղծագործության առարկա
  2. նյութ, որ տրվում է աշակերտներին շարադրություն գրելու, թարգմանելու, վերապատմելու և այլնի համար
  3. դասախոսության, զեկուցման նյութ, առարկա
  4. որևէ դասընթացի ծրագրային նյութի որոշ ինքնուրույնություն և ամբողջություն կազմող հատված, բաժին
  5. (երժշտ․) երաժշտական եղանակ, որ արվեստագետը մշակում և ընդլայնում է (երժշտ․)
  6. զրույցի, խոսակցության առարկա
  7. տե՛ս բնաբան
  8. երաժշտական ստեղծագործության կամ նրա որևէ մասի հիմնական միտքն արտահայտող կառուցվածք, որն իր բնորոշ առանձնահատկությունների շնորհիվ սովորաբար հիմք է հանդիսանում մշակման համար
  9. (գրկն․) կյանքի այն կողմերը, որոնք պատկերված և լուսաբանված են տվյալ ստեղծագործության մեջ
Հոմանիշներ
[խմբագրել]
  • բանույթ, խոսույթ, գրույթ, զրույթ, ընթերցույթ, պատմույթ
Արտահայտություններ
[խմբագրել]

Աղբյուրներ

[խմբագրել]
  • Կ․Ե․ Մելիք-Վրթանեսյան, Մ․ Ա․ Տոնյան, Երաժշտական բացատրական բառարան, Երևան, «Խորհրդային գրող», 1989 — 270 էջ։
  • Ջրբաշյան Է․Մ․, Մախչանյան Հ․Մ․, Գրականագիտական բառարան (2-րդ լրաց․ և վերամշ․ հրատ․) (Լույս), Երևան, 1980 — 352 էջ։
  • Լ․ Տիմոֆեև, Ն․ Վենգրով, Գրականագիտական տերմինների համառոտ բառարան (Հայպետուսմանհրատ), Երևան, 1957 — 247 էջ։