Jump to content

թաքցնել

Վիքիբառարան-ից

Հայերեն

  • ՄՀԱ՝ [tʰɑkʰt͡sʰˈnɛl]

Դասական ուղղագրութեամբ՝

վանկեր՝ թաք•ց(ը)•նել 

Ստուգաբանություն

[խմբագրել]

Բայ

  1. պահել, ծածկել ուրիշներից ◆ Գլուխը թաքցրել էր վերմակի տակ։
  2. չարտահայտել, չդրսևորել, չցուցադրել, ցույց չտալ ◆ Նա հազիվ կարողացավ հուզմունքը թաքցնել:
  3. գաղտնի, ծածուկ պահել ◆ Երեխաներն իրենց որոշումը թաքցրեցին ծնողներից։
  4. ծածկել, տեսողությունից անհետացնել, աներևութացնել ◆ Ամպերն իրենց ետևում թաքցրեցին լուսնի մահիկը։
  5. իր մեջ կրել, ունենալ, պարունակել ◆ Երկիրն իր ընդերքում շատ գանձեր է թաքցնում: (փխբ․)
  6. ուրիշներին չասել, գաղտնի պահել ◆ Նա հորից թաքցնում էր իր լսածները։
  7. չխոստովանել, հանձն չառնել ◆ Դատարանում նա ամեն կերպ աշխատում էր թաքցնել իր հանցակցությունը։ (փխբ․)

Հոմանիշներ

[խմբագրել]
  1. պահել, ծածկել, պարտակել (հանցանքը), քողարկել, սքողել, թանգուզել (արևմտհ․), գաղել, պարածածկել, ստորածածկել, պարսաքողել (հնց․), հնթեթել, հնթերթել, սթրել, թաք կացնել, ծածկադմփոց անել, տակովն անել, ականջներից հեռու պահել, աչք(եր)ից ծածկել, աչքից հեռացնել, աչքից վարագուրել, մեջ-մեջ անել
  2. տե՛ս պատսպարել
  3. տե՛ս կոծկել
  4. ծածկապատել, տանիքապատել
  5. վերարկել, պատել
  6. հագնել, հագցնել, գլխին դնել
  7. պատել
  8. դնել, խփել, (ժղ․) վրա բերել, վրա դնել, ետ անել, ետ դնել
  9. փակել, գոցել, բերնին դնել, , երես քաշել
  10. փաթաթել, պարտակել, շոլորել (գվռ․)
  11. տե՛ս քողարկել
  12. պահել, պահպանել, հսկել, պաշտպանել, աչքի լույսի պես պահպանել, աչքի պես պահել
  13. խնամել, հոգալ, տածել, հանձանձել, սնել, մեծացնել, հոգ տանել, խնամք տանել
  14. բուծել,
  15. արածեցնել, հովվել
  16. թաքցնել, ծածկել, գաղել, պարտակել, թաք կացնել
  17. տեղավորել, (գվռ․) հորել, խորել, պահպանել,
  18. պատանդել,
  19. զսպել, սանձել, սանձահարել, բռնել, (փխբ․)
  20. տե՛ս արգելել
  21. ունենալ
  22. պատսպարել,
  23. պահպանել
  24. բռնել
  25. վարել
  26. ապահովվել
  27. տե՛ս տնօրինել
  28. կասեցնել
  29. վերապահել
  30. տե՛ս հիշել
  31. տե՛ս դրսևորել
  32. պահում կատարել, հետ դնել, դուրս գալ
  33. տե՛ս կոծկել
  34. պարտակել, գաղել
  35. պատել, տոգորել, բռնել
  36. գցել, փռել, տարածել
  37. տե՛ս պատել
  38. տե՛ս ծախսածածկել
  39. փակել, կողոպել, գոցել, (արևմտհ․) աղխել, (գվռ․)՝ փակ դնել, փականք դնել
  40. նգել
  41. խփել, դնել, (խսկց․) վրա բերել, վրա դնել
  42. փակը գցել, սողնակը գցել, սողնակել
  43. դադարեցնել, արգելել
  44. պահել, թաքցնել
  45. խցանել, խցել, խփել, կալնել
  46. լուծարել
  47. արգելել, խափանել, արգելքի ենթարկել, արգերք լինել
  48. կողպել, դադարեցնել
  49. արգելել, կապել
  50. ավարտել, վերջացնել
  51. դադարեցնել, վերջ տալ
  52. որմնապատել, որմել, ցանկել, ցանկապատել
  53. պատնեշել, պատվարել, պատվար քաշել, առաջը բռնել
  54. կալնել, խցանել, խցել, անցքը բռնել, անցքը կալանել
  55. տե՛ս բռնել
  56. տե՛ս շրջափակել
  57. վերջացնել, լմնցել՝ (արևմտհ․)
  58. տե՛ս լռեցնել
  59. տե՛ս բանտարկել
  60. տե՛ս կանգնեցնել
  61. տե՛ս համընկնել
  62. տե՛ս համապատասխանել
  63. տե՛ս պարունակել
  64. գաղտնի պահել

Արտահայտություններ

[խմբագրել]

Աղբյուրներ

[խմբագրել]