զավակ
Արտաքին տեսք
Հայերեն
- ՄՀԱ՝ [zɑˈvɑk]
Դասական ուղղագրութեամբ՝
Արտասանություն
[խմբագրել]վանկեր՝ զա•վակ
Ստուգաբանություն
[խմբագրել]Թերևս փոխառություն իրանական աղբյուրից. հմմտ. սողդերեն zwn «կենդանի արարած, երեխա»։
Գոյական
- ծնունդ, որդի (տղա կամ աղջիկ) ◆ Մեր երկու սիրասուն զավակները որբ մնացին։ (Ավետիք Իսահակյան)
- (հոգնակի)՝ զավակներ - սերունդ, հետնորդներ ◆ Մենք ավելի լավ ենք պայքարում, քան մեր հայրերը։ Մեր զավակներն է՛լ ավելի լավ կպայքարեն, քան մենք։ ՂԼ ◆ Մենք նրա (Նոյի) անբաժան զավակներ ենք, նրա տան բնակիչները։ (Ղազարոս Աղայան) ◆ Մենք մեր նախնիների արժանավոր զավակներն ենք։ ◆ Ով զավակ կըրքի, փայլի, խնջույքի։ (Ավետիք Իսահակյան) ◆ Նրա անդրանիկ որդի Երեմիան զավակ չունեցավ։ (Վահան Թոթովենց)
- (փխբ․)մարդ, որպես որևէ վայրի բնակիչ ՝ բնիկ կամ որպես որևէ ժողովրդի՝ ազգի հարազատ ներկայացուցիչ ◆ Արևելքի զավակ, հայի զավակ: ◆ Մենք՝ զավակներդ օգոստոսափառ պիտի կերտենք նոր արշալույս։ (Դանիել Վարուժան) ◆ Հիշենք այն հերոսական ճիգերը, որ գործում էին մեր հասարակ ժողովրդի լավագույն զավակները։ (Վահան Տերյան) ◆ Ահ, ինչպես եք, տղերք:Աշխարհի աննշան զավակների պես։ Շեքսպիր
- մարդ, որ հոգով ու մարմնով կապված՝ անձնուրացորեն նվիրված Է մի բանի
- մարդ, որը կրում Է իր միջավայրի կամ ժամանակի բնորոշ գծերը ◆ Դարի զավակ։ ◆ Այս դարի զավակ է։
- որևէ վայրի ծնունդ ◆ Անտառի՝ դաշտի՝ լեռների զավակ։ ◆ Այդ օդի զավակը, որ սովոր էր ծծել միայն լեռնագագաթների մաքուր օդը։ (Ղազարոս Աղայան) ◆ Ազատ էր երկու ծայրերից էլ, իբրև բնության անարատ զավակ: (Ղազարոս Աղայան)
- (փխբ․) արդյունք, հետևանք, որևէ բանի առաջ բերած երևույթ ◆ Կրքի զավակ:
- զավակս կամ (հնց․)՝ զավա՛կդ իմ որդուն, ինչպես և երիտասարդի դիմելու փաղաքշական ձև ◆ Ապրիս, զավակս, դե մեզ տար մի տերևախիտ ծառի տակ։ (Ղազարոս Աղայան)
Հոմանիշներ
[խմբագրել]- որդի, երեխա, տղա, մանուկ, ուստր, աղջիկ, դուստր. ուրջու, խերո, ճուտ, մանչ, բալա
- զարմ
- տե՛ս ժառանգ
- ծնունդ, բերք, ծնություն
Արտահայտություններ
[խմբագրել]Բաղադրյալ բառեր | |
Թարգմանություններ | |
|
Աղբյուրներ
[խմբագրել]- Էդուարդ Բագրատի Աղայան, Արդի հայերենի բացատրական բառարան, Երևան, «Հայաստան», 1976։
- Հրաչյա Աճառյանի անվան Լեզվի Ինստիտուտ, Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան, Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն», 1969։
- Աշոտ Մուրադի Սուքիասյան, Հայոց լեզվի հոմանիշների բառարան, Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն», 1967։
- Աշոտ Մուրադի Սուքիասյան, Հայոց լեզվի հոմանիշների բացատրական բառարան, Երևան, «Երևանի Պետական Համալսարան», 2009։
- Սերգեյ Աշոտի Գալստյան, Դպրոցական բառակազմական բառարան (Դպրոցական մատենաշար) (խմբ. Հովհաննես Զաքարյան), Երևան, ««Զանգակ-97» հրատարակչություն», 2011 — 230 էջ, ISBN 978-99941-1-933-2։