Jump to content

դող

Վիքիբառարան-ից

Հայերեն

Դասական ուղղագրութեամբ՝ դող

վանկեր՝ դող 

Ստուգաբանություն

[խմբագրել]

Բնիկ հնդեվրոպական՝ *dhol-՝ *dhel- «դողալ, դողդողալ, երերալ» արմատից. հմմտ. շվեդերեն բարբառային dilla «թափահարել, տարուբերել», նորվեգերեն բարբառային dalla, dulla «վարգել, մանրաքայլ գնալ» (հայ-գերմանական, նեղ՝ հայ-սկանդինավյան զուգաբանություն)։

Գոյական

  1. մարմնի սարսուռ (մրսելուց, տագնապից, երկյուղից և այլն)
  2. ցրտի՝ մրսելու անախորժ զգացում մարմնի սարսռալու հետ
  3. տե՛ս տենդ
  4. (հնց․) սասանում, ցնցում
  5. (փխբ․) վախ, երկյուղ
  6. կարճատև, հավասար, մեկը մյուսին արագ հաջորդող անկամ մկանային կծկումներ
  7. ձայնի թրթռում՝ դողդոջում

Հոմանիշներ

[խմբագրել]
  1. սարսուռ, սրսփոց, դողոց, դողդողոց, դողդղոց, դողդոջանք, դողք, դողդողանք, դողդող, զնգռտոց (ժղ․),
  2. տե՛ս դողէրոցք
  3. տե՛ս դողդոջ

Արտահայտություններ

[խմբագրել]
  1. դող առնել - սկսել դողալ
  2. դող գցել (ձգել, քցել)
    1. վախ՝ երկյուղ պատճառել
    2. հուզել
  3. դողը բռնել
    1. դող զգալ, դողով բռնվել
    2. հիվանդությունը՝ տենդն սկսվել
    3. վախենալ, երկյուղի մեջ լինել՝ ընկնել
  4. դող ելնել - դողալ
  5. դող հանել - դողալ տալ, վախեցնել

Գոյական

  1. երկաթե շրջանակ, որն անց են կացնում անվի հեցին (անվագոտուն)՝ ամրություն ու դիմացկունություն տալու համար
  2. ռետինե շրջանակ, որ անց են կացնում կամերային (պոկրիշկա)
  3. տակառի գոտի

Հոմանիշներ

[խմբագրել]
  1. անվադող, ավտոդող
  2. տե՛ս ավտոհեց
  3. տակառահեց

Արտահայտություններ

[խմբագրել]

Աղբյուրներ

[խմբագրել]
  • Հովհաննես Մակարյան, Կիմ Աբելյան, Անասնաբուժական կլինիկական տերմինների բացատրական բառարան, Երևան, «Ստամպա», 2002 — 256 էջ։