թյունները Մ. ի. ս. են դառնում անկախության հռչակման պահից՝ անկախ այլ պետությունների կողմից ճանաչված կամ չճանաչված լինելու հանգամանքից։ Մ. ի. ս. են նաև անկախության համար պայքարող ազգերը և գաղութները, որոնք իրենց պայքարի ընթացքում ձևավորում են իշխանության ընտրովի օրինական մարմիններ։
1991-ի սերդտեմբերի 2-ից՝ անկախության հռչակման պահից, ԼՂՀ դարձել է Մ. ի. ս.։
Լ ՄԱրիք-ՇահԱրսզաղան
ՄԻԶՆԱՎԱՆ, քաղաք ԼՂՀ Քաշաթադի շրջանի հալավում՝ շրջկենտրոնից 115 կմ հարավարևելք Արաքս գետի ձախ ափին։ Բնակչությունը՝ 403 (2003)։ Զբաղվում են այգեգործությամբ, երկրագործությամբ և բանջարաբոստանային բույսերի մշակությամբ։ Ունի միջնակարգ ղպրոց, բուժկետ։
Ազատագրվել է 1993-ի հոկտեմբերին, բնակեցվել է 1995-ի օգոստոսին՝ Ադրբեջանից բռնագաղթած հայ փախստականներով։ ՄԻՐԶԱԲԵԿՅԱՆ Ալիկ Ռազմիկի (ծ. 20.2. 1959, գ. Կարաքենդ (ԼՂՀ Մարտունիի շրջան)), ատոմային էներգետիկական սարքավորումների բնագավառի ռազմական ճարտարագետ-մեխանիկ, ռազմական գործիչ։ Հայկական բանակի գեներալ-լեյտենանտ (2003)։ Ավարտել է Մևաստոպոլի ռազմածովային ճարտարագիտաԿան ուսումնարանը (1981) և ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի ակադեմիան (2001): 1981 -92-ին ծառայել է ԽԱՀՄ ԶՈՒ-ում։ 1992-93-ին՝ ՀՀ ՊՆ սպառազինության վարչության պետ, 1993-94-ին՝ շտաբի պետ-վարչության պետի տեղակալ, 1994-98ին՝ ինժեներային զուքերի վարչության պետ-ինժեներային զուքերի պետ, 1998-99-ին՝ սպառազինության վարչության շտաբի պետ, 2000- ին՝ վարչության պետ, 2001-ից՝ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ։
1992- 94-ին Մ. մասնակցել է ստորաբաժանումների սպառազինության համալւման, առանձին ինքնապաշտպանական մարտերի պլանների մշակման աշխատանքներին։
Պարգևատրվել է ՀՀ «Մարտական ծառայության համար», «Անբասիր ծառայության համար» 2-րդ և 3-րդ աստիճանի մեդալներով։ ՄԻՐԶԱՋԱՆՅԱՆ Հովիկ Գփշայի (25.2. 1973, ք. Մարտունի (ԼՂՀ) - 2.10.1992, «Ղուրուչոպ» բարձունք (Մարտունիի շրջան)), ազատամարտիկ։ 1981-83-ին ծառայել է ԽԱՀՄ ԶՈՒ- ում։ Ավարտել է Ստեփանակերտի գյուղատնտեսական տեխնիկումը (1985)։
1989- 92-ին կամավորական ջոկատի, Մարտունիի ՊՇ ստորաբաժանումների կազմելում մասնակցել է Գյուլափլոփ, Մարգիլոփ, Խոջավենդի, Վերին Վեյսալոփ, Ամիրանլարի ազատագրական մարտերին։ Աչքի է ընկել «Ղուրուչոււլի» բարձունրի գրավման ժամանակ։
Հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։ Թաղված է Մարտունիում։
Հ. Աբոսհամյան
ՄԻՐԶՈՅԱՆ Բենիամին Մեմյոնի (ծ. 15.11. 1923, գ. Հակոբ Կամարի (ԼՂՀ Մարտակերտի շրջան)), տնտեսագետ։ Ղարաբաղյան շարժման գործիչ։ Տնտեսագիտության թեկնածու (1967), պրոֆեսու (1993)։ Հայրենական մեծ պատերազմի մասնակից (1941-45)։ Ավարտել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը (1950)։ 1953-2003ին աշխատել է Երևանի պոլիտեխնիկական, Հայկական գյուղատնտեսական, ժողտնտեսության ինստիտուտներում, «Հայաստանի ժողովրդական տնտեսություն» ամսագրում, 2003-ից՝ Հայկական գյուղատնտեսական ակադեմիայում՝ խորհրդական։
Մ-ի աշխատություններում ներկայացված են Ադրբեջանում ազգային փոքրամասնությունների նկատմամբ ճնշման և ուծացման պատճառները, իրական չափելը, Ադրբեջանի հակահայկական քաղաքականության հեռահար նպատակները։ Մ-ի նախաձեռնությամբ 1990-ին ստեղծվել է տնտեսագետների խումբ, ուը մշակել է ԼՂ սոցիալ-տնտեսական զարգացման տարածքային պլան։ «Վերակառուցումը և սխալների զինը» աշխատությունում ցույց է տվել գուբաչովյան «վերակառուցման» սխալները, հետևանքները և ԽՄՀՄ փլուզման անխուսափելիությունը։ ՄԻՐԶՈՅԱՆ Գավփկ Աշոտի (11.6.1949, գ. Շեխեր (ԼՂՀ Մարտունիի շրջան) - 26.4.1994, գ. Մեյսողան (ԼՂՀ Մարտակերտի շրջան)), ազատամարտիկ։ Ավարտել է Բաքվի մանկավարժական ինստիտուտը (1973)։ 1973-75-ին ծառայել է ԽՄՀՄ ԶՈՒ-ում։ 1975-90-ին աշխատել է Շեխերի ղպրոցում։
1988-94-ին կամավորական ջոկատի, Մարտունիի ՊՇ ստորաբաժանումների կազմելում մասնակցել է Շեխերի ինքնապաշտպանությանը, Ֆիզուփի, Մարտակերտի ազատագրական մարտերին, հակառակորդի կրակակետերի ճնշման գործողություններին։