Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/145

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

М․, 1968; Զոյա, Ե․ք 1951։ Բանաստեղծություն– ներ, Ե․, 1953։ ՆԱձԻՆՏԱՆ Արաաշես Մկրաչի (23․2․ 1924, գ․ Աչաջուր, ՀՍՍՀ Իջևանի շրջա– նում), սովետահայ բանագետ։ Բանասի– րական գիտ․ թեկնածու (1953)։ ՍՄԿԿ անդամ 1948-ից։ Մասնակցել է Հայրենա– կան մեծ պատերազմին (1942–44)։ Ն․ 1960-ից գլխավորում է ՀՍՍՀ ԳԱ հնագի– տության և ազգագրության ինստ–ի բանա– հյուսության բաժինը։ Ն–ի ընդհանուր խըմ– բագրությամբ ու մասնակցությամբ իրա– կանացվում է «Հայ ժողովրդական հե– քիաթների (հ․ 1–11, 1958–80) համա– հավաք բազմահատոր հրատարակությու– նը, որն ընդգրկում է Հայաստանի ազգա– գրական բոլոր շրջաններից հավաքված տպագիր և անտիպ նյութերը։ Գրելէ«Սո– վետահայ գրականությունը U ժողովրդա– կան բանահյուսությունը» (1954), «Սովե– տահայ ժողովրդական բանահյուսությու– նը» (1957) ուսումնասիրությունները, հայ բանագիտությանը, գրականության ու բա– նահյուսության կապերին վերաբերող հոդ– վածների․ կազմել ու մշակել է «Հայկա– կան ժողովրդական հեքիաթներ» (1955), «Ծաղկեփունջ» (հայ ժող․ առակներ, զը– րույցներ, առածներ, խաղեր, հանելուկ– ներ, 1960), «Հայ ժողովրդական հեքիաթ– ներ» (1967) ժողովածուները։ Պարգևա– տրվել է Կարմիր աստղի շքանշանով։ ՆԱձԼՈհՁԱՅ, գետ Իրանում, Հին Հայաս– տանի Պարսկահայք նահանգում։ Սկիզբ է առնում Կորդվաց լեռների հվ–արլ․ լան– ջերից, թափվում Ուրմիա լիճը։ Երկարու– թյունը 80 կմ է, ավազանը՝ մոտ 2100 կմ2։ Սնումը ձնաանձրևային է, հորդացումը՝ ապրիլ–մայիսին։ Լեռնային գետ է, ստո– րին հոսանքում՝ հարթավայրային։ Ջրերն օգտագործվում են ոռոգման նպատակով։ Ֆ․ Գևորգյան ՆԱՏ1ՈՎՐԵՑԻՆԵք Նազովրեցիք, Նազարացիք, Հիսուս Քրիստոսին և նրա հետևորդներին տրվող անվանում– ներից մեկը Նոր կտակարանում և մեկ– նություններում (Նազարեթ քաղաքի անու– նից)։ ՆԱձՈՎՐԵՑԻՆԵՐ (գերմ․ Nazarener, Քրիս– տոսի ծննդավայր Նազարեթի անունով), գերմանացի և ավստրիացի նկարիչների «Սուրբ Ղուկասի միություն» (Lukasbund) խմբավորման հեգնական անվանումը (հիմնադրվել է 1809-ին, Վիեննայում)։ 1810-ից Ն․ (Ֆ․ Օվերբեկ, Ֆ․ Պֆոր, Պ․ Կոռնելիուս, Վ․ Շադով, Ցու․ Շնոր ֆոն Կարոլսֆելդ, Ֆ․ Ֆեյտ, 0ո․ Ա․ Կոխ և ուրիշներ) ստեղծագործել են Հռոմում, զբաղեցնելով լքված Սան Իսիդորո եկե– ղեցին և ապրելով միջնադարյան կրոնա– կան համայնքների օրինակով։ Հանդես գալով միջազգային ուշ կչասիցիզմի դեմ, Ն․ ձգտել են միջնադարյան և Վաղ Վերա– ծննդի վարպետների ոգով վերածնել կրո– նական մոնումենտալ արվեստը՝ դրանով իսկ դրսևորելով գերմ․ ռոմանտիզմի պահ– պանողական ուղղությանը բնորոշ կրո– նանահապետական պատրանքներ։ Ն․ հանդես են եկել նաև որպես համահեղի– նակներ (Բարտոլդիի տան որմնանկար– ների շարքը Աստվածաշնչի թեմաներով, 1816–17, այժմ՝ Բեռլինի Ազգային պատ– կերասրահում)։ Նրանք առավել նշանա– Ֆ․ Ֆ և յ տ․ Ցոհան Ֆերոի և Ֆրիդրիխ Օվեր– բեկի դիմանկարը (մոտ 1820, Քաղաքային պատկերասրահ, Մայնց) կալի նվաճումների են հասել դիմանկարի և բնանկարի ասպարեզներում՝ դիմելով բնօրինակին։ 1820–30-ական թթ․ Ն–ի մեծ մասը վերադարձել է հայրենիք, զբա– ղեցնելով ակադեմիական և պալատական պաշտոններ։ ՆԱձՊԱՐ, հայկական ժողովրդական պա– րերի հիման վրա բեմադրված մենապար։ 1920-ական թթ․ Թիֆլիսի Արտասանու– թյան, ռիթմի և պլաստիկայի ստուդիա– յին կից պարի անսամբլի համերգներից մեկում կատարվել է Ս․ Լիսիցյանի բեմա– դրած պարը՝ Ս․ Բարխուդարյանի «В альбом» երաժշտական ստեղծագործու– թյան թեմաներով։ Համերգին ներկա Հ․ Թումանյանի առաջարկով պարուհու՝ Նազելի Լիսիցյանի պատվի ն պարն ան– վանել են Ն․։ ժ․ Խաչատրյան, ՆԱձՐՎԱՆ, գյուղ Հայկական ՍՍՀ Աշտա– րակի շրջանում, շրջկենտրոնից 7 կմ հյու– սիս–արևմուտք, Արագածի հարավ՜արևել– յան ստորոտում։ Ն–ի երինջների աճեց– ման, միջտնտեսային ձեռնարկությունն ըզ– բաղվում է նաև կերային կուլտուրաների Նազրվան մշակությամբ, այգեգործությամբ։ Ունի ութամյա դպրոց, ակումբ, գրադարան, կինո, բուժկայան։ Շահվերտ գետի ափից 1,5 կմ հս․ գտնվում է ուշ բրոնզի և վաղ եր– կաթի դարերի (մ․ թ․ ա․ XIV–IX դդ․) քա– ղաքատեղի և դամբարանադաշտ։ Զբա– ղեցնում է մոտ 35–40 հա տարածք, ո– րից 1,5-ը՝ կենտրոնական մասում գտնվող միջնաբերդը, որը արմ–ից կից է Շահվեր– տի կիրճին, մնացած երեք կողմերից պաշտպանված է հզոր, հվ․ կողմում՝ եռա– շար պարիսպներով։ Միջնաբերդի անա– ռիկությունն ապահովել են ուղղանկյուն հատակագծով և պարսպաշղթայի հիմնա– կան զանգվածից 4–5 մ դուրս խոյացող, դեպի քաղաք ուղղված տասը մեծ աշտա– րակներ, որոնց ճակատային երկարու– թյունը հասնում է մինչև 17 ւ/-ի։ Միջնա– բերդի ներսում նկատվում են մոնումեն– տալ ճարտ–յան մնացորդներ։ Քաղաքա– տեղին ունեցել է բավական կանոնա– վոր հատակագիծ, ուղիղ փողոցների աջ և ձախ կողմերում եղել են բնա– կելի տներ (ավերակները առանձնապես լավ են պահպանված հս․ հատվածում)։ Ամբողջությամբ վերցրած՝ քաղաքատե– ղին ունի հս–հվ․ ձգված տեսք, եղել է պա– րըսպապատ (պարսպի հետքերը պարզո– րոշ նկատվում են արլ․ և հվ․ կողմերում)։ Դամբարանադաշտի տարածքում պահ– պանվել են տարբեր տիպի թաղումներով դամբարաններ (կրոմլեխներ, գլաքարե՝ թմբաձև լիցքով ծածկված, բազալտե սա– լաքարերով պատրաստված դոլմենատիպ շինություններ ևն)։ Գրկ․ Թորամանյան Թ․, Նյութեր հայ– կական ճարտարապետության պատմության, [հ․ 1-2], Ե․, 1942–48։ Ս․ Հովհաննիսյան, Գ․ՆՀրեշյան ՆԱԹ11ԼԻ ՇԱՀԱՆ (Հակոբ Տեր–Հակոբյան, ծն․ 14․7․1884, գ․ Հյուսենիկ, Իաւրբերդի նահանգ), հայ գրող։ Որբացել է 1895-ի կոտորածների ժամանակ։ 1897–1901-ին սովորել է Կ․ Պոլսի Պերպերյան վարժա– րանում։ 1904-ին մեկնել է ԱՄՆ․ այստեղ մտել է դաշնակցություն կուսակցության մեջ։ 1909–12-ին գրականություն ու փի– լիսոփայություն է ուսանել Բոստոնի հա– մալսարանում։ 1929-ին հրաժարվել է դաշ– նակցությունից, քննադատել նրա քաղ․ ուղին և հակասովետական դիրքորոշումը։ Եղել է «Շանթ», «Փյունիկ» և այլ հան– դեսների խմբագիր։ 1943–53-ին վարել է ՀԲԸՄ–ի Նյու Ինգլընդի շրջանային հանձ– նաժողովի քարտուղարությունը։ Հրա– տարակվել են Ն․ Շ–ի «Շանթեր», «Ամ– պեր», «Սիրո և ատելության երգեր», «Քավության երգեր», «Վրեժի Ավետարան» (հ․ 1, 2), «Քեզի» բանաստեղծությունների ժողովածուները, «Մարդը» և «Ասլան Բեկ» պիեսները և այլ երկերւ։ Շ․ Տաաուրյան

ՆԱԹԱՆԱՅԵԼՅԱՆՆԵՐ, իշխանական տոհմ Կիլիկյան Հայաստանում։ Հիշա– տակվում են որպես Ասկուռասի և Բարձր– բերդի տերեր։ Վահրամ Րաբունին իր պատմական վիպասանության մեջ Ն–ին համարում է Հայաստանի արլ․ կողմերից ներգաղթածներ, ովքեր զինվորական ծա– ռայություն էին անցնում Բյուզանդիայում։ Մամեստիայի ճակատամարտում (1152) բյուգանդական զորքերին աջակցելու հա– մար Թորոս Բ իշխանը ձերբակալել է Վասիլ և Տիգրան Ն–ին, ապա ազատել փրկագին, պատանդներ տալու և կենտ– րոնական իշխանությանը առմիշտ են– թարկվելու պայմանով։ Ն–ի մասին պատ– միչների մոտ այլ տեղեկություններ չեն հանդիպում։ XII դ․ վերջին նրանց կալ– վածներին տիրում են Հեթումյանները։

ՆԱԺԻՇՏ, տես Աղախին։

ՆԱԻՐԻ (աքքադ․ naru–«գետ» բառից), Ասորեստանից և Հյուսիսային Միջագետ– քի Կաշիյարի լեռնապարից (անտիկ աղ– բյուրներում՝ Մասիոս, այժմ՝ Տուռ–Աբ– դին) հյուսիս տարածվող «երկրների» («ազգա գավառներ», ցեղային իշխանու– թյուններ) ընդհանրական անվանումն ասորեստանյան արձանագրություննե–