Jump to content

Մեծ տերություններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի դահլիճը: 1945 թվականից ի վեր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 5 մշտական անդամները՝ ԱՄՆ-ն, ՌԴ-ն, ՉԺՀ-ն, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան, ունեն վետոյի իրավունք և հանդիսանում են արդի աշխարհի օրինական միջուկային զենքի տեր մեծ տերությունները:

Մեծ տերություններ, քաղաքական տերմին, որով նշվում են միջազգային հարաբերություններում առաջատար դեր խաղացող առավել հզոր ինքնիշխան պետությունները։ Պատմական տարբեր դարաշրջաններում որպես «Մեծ տերություններ» են դիտվել տարբեր պետություններ[1]։ «Մեծ տերություն» հասկացությունը պայմանական, ոչ իրավաբանական տերմին է, որը նախատեսված է այն պետությունները նշելու համար, որոնք, շնորհիվ իրենց քաղաքական ազդեցության՝ վճռորոշ դեր են խաղում «Միջազգային հարաբերությունների համակարգում և Միջազգային իրավական հարաբերություններում»[2]։

«Մեծ տերություն» հասկացությունը լայն տարածում ստացավ Նապոլեոնյան պատերազմներից և Միջազգային հարաբերությունների Վիեննայի համակարգի կամ, այլ կերպ ասած՝ «Եվրոպական համերգի» ստեղծումից հետո[3]։

«Մեծ տերություն» գիտաբառի ներմուծումը քաղաքական գիտության մեջ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Լեոպոլդ ֆոն Ռանկեն առաջիններից էր, ով փորձել է գիտականորեն «փաստաթղթավորել մեծ տերությունները»:

«Մեծ տերություն» գիտաբառը գիտության մեջ մտցրել է գերմանացի պատմաբան Լեոպոլդ ֆոն Ռանկեն, 1833 թվականին հրապարակած գերմ.՝ «Die großen Mächte» («Մեծ տերություններ») գրքում[4][5]։ Ժամանակակից աշխարհաքաղաքականությունում օգտագործվում է ՄԱԿ-ի տերմինաբանությունում (կիսապաշտոնապես), ինչպես նաև՝ քաղաքագետների և փորձագետների կողմից։

Մեծ տերությունները Հին Աշխարհում և միջնադարում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Մեծ տերությունների Վիեննայի վեհաժողովը XIX դարի սկզբին:
Արդի փաստացի մեծ տերությունները աշխարհի քարտեզի վրա. նրանցից ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամները (5 մեծ տերություն) պատկերված են կապույտ գույնով, իսկ ոչ անդամները՝ կանաչով:
Արդի ժամանակաշրջանի փաստացի մեծ տերության կարգավիճակ ունեցող պետությունները և այդ կարգավիճակին մերձ երկրները աշխարհի քարտեզի վրա:

Որպես ժամանակակից գլոբալիզացված քաղաքականության նախակարապետներ իրենց ժամանակի փաստացի «մեծ տերությունների» կարգավիճակով էին հանդես գալիս Հին աշխարհի և միջնադարի մի շարք պետություններ։ Դրանցից, մասնավորապես, աչքի էին ընկնում Հին Եգիպտոսը, Բաբելոնական և Ասորեստանյան կայսրությունները, Խեթական տերությունը, Հին Չինաստանը, Մարաստանը, Աքեմենյան կայսրությունը, Հունա-մակեդոնական կայսրությունը՝ Ալեքսանդր Մակեդոնացու օրոք, Մեծ Հայքի թագավորությունը, Աշոկայի կայսրությունը, Տիգրան Մեծի տերությունը, Հռոմեական հանրապետությունը, ապա՝ Հռոմեական կայսրությունը, Բյուզանդական կայսրությունը, Արաբական խալիֆայությունը (մոտավորապես մինչև 750 թվականը), Մոնղոլական կայսրությունը, Մամլյուքների տերությունը, Մեծ մողոլների կայսրությունը, Ացտեկների կայսրությունը, Ինկերի կայսրությունը, Օսմանյան կայսրությունը, Հռոմեական սրբազան կայսրությունը, Իբերիական կայսրությունը (Իսպանիան՝ Պորտուգալիայի հետ միավորված), Կալմարյան ունիան (Դանիա, Շվեդիա և Նորվեգիա) և Պարսկաստանը (փլուզվեց XIX դարի սկզբներին)։

Նոր ժամանակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նոր ժամանակներում «մեծ տերությունների» կարգավիճակն առաջին անգամ պաշտոնական ճանաչում ստացավ։ Դա տեղի ունեցավ, մասնավորապես, Վիեննայի վեհաժողովում, 1814—1815 թթ.[6][7]։

Քառյակ միության ստեղծմամբ, տվյալ կարգավիճակն ամրագրվեց հակաֆրանսիական դաշնախմբի հետևյալ չորս երկրների համար[8]՝ 

  1. Մեծ Բրիտանիա,
  2. Ավստրիական կայսրություն,
  3. Պրուսիա,
  4. Ռուսական կայսրություն,

Այնուհետև՝ 1818 թվականից, մեծ տերության կարգավիճակն ամրագրվեց նաև հենց իր՝ Ֆրանսիայի համար[8]։

Այսպիսով, առկա էր 5 մեծ տերություն.

  1. Մեծ Բրիտանիա,
  2. Ֆրանսիա,
  3. Ավստրիա,
  4. Պրուսիա,
  5. Ռուսաստան։

Միջազգային հարաբերությունների նոր համակարգի (այսպես կոչված «Եվրոպական համերգի» կամ «համերգային դիվանագիտության» համար) առանձնահատուկ գիծ դարձավ մեծ տերությունների համաձայնությունը հետ պատերազմյան (այսինքն՝ հետնապոլեոնյան) Եվրոպայում ցանկացած տարածքային փոփոխությունների հարցում[9]:.

1871 թվականից Պրուսիայի տեղը զբաղեցրեց միավորված Գերմանիան կամ այսպես կոչված Գերմանական երկրորդ ռայխը[1]։

Այսպես կոչված Ժողովուրդների գարունից կամ 1848-1849 թվականների եվրոպական հեղափոխություններից հետո միջազգային հարաբերությունների հաստատված համակարգում ուժերի հավասարակշռությունը սկսեց փոխվել։ Բազում աղբյուրների կարծիքները համընկնում են այն հարցում, որ XX դարի սկզբներին Եվրոպայում գոյություն ունեին 5-6 մեծ տերություն, որոնք հավակնում էին «մեծ տերության» կարգավիճակին[10]։

Դրանք էին՝

  1. Մեծ Բրիտանիան,
  2. Ֆրանսիան,
  3. Ռուսաստանը,
  4. Գերմանական կայսրությունը (որպես Պրուսիայի իրավահաջորդ),
  5. Իտալիո թագավորությունը, (1861—1946) (1860-ականներին տեղի ունեցած Իտալիայի Ռիսորջիմենտոյից հետո). Իտալիան միջազգային ասպարեզում այդ կարգավիճակն ուներ 19-րդ դարի վերջից։
  6. Ավստրո-Հունգարիան (1867-ից՝ որպես Ավստրիական կայսրության իրավահաջորդ)։

Դրանցից վերջինը հավիտյանս կորցրեց մեծ տերության կարգավիճակը՝ I աշխարհամարտում իր կրած պարտության և դրան հետևած Ավստրո-հունգարական կայսրության տրոհումից հետո։ Նույն կերպ տրոհվեց նաև մեծ տերության կարգավիճակին մերձեցած Օսմանյան կայսրություն[11]:.

Եվրոպայից դուրս մեծ տերությունների շարքին էին դասվում XIX դարի վերջին — XX դարի սկզբին աշխարհի նոր առաջին տնտեսապես հզոր երկիրը՝

  1. Ամերիկայի Միացյալ Նահանգերը (որոնք, ի միջի այլոց, մինչև I Աշխարհամարտի սկսվելը միջազգային քաղաքականության վրա մեծ ազդեցություն չէին գործում), մեծ տերություն ճանաչվեց 1898 թվականի իսպանա-ամերիկյան պատերազմից հետո,
  2. արդիականացվող Ճապոնիան. ասիական այս երկիրը մեծ տերությունների շարքն անցավ 1905 թվականի ռուս-ճապոնական պատերազմից հետո[1]։

Մեծ տերությունների շարքի համալրումը 19-րդ դարի վերջին 20-րդ դարի սկզբներին

[խմբագրել | խմբագրել կոդը]

Այսպիսով մեծ տերությունների շարքը համալրվեց 2 ոչ եվրոպական (ԱՄՆ, Ճապոնիա) և 1 եվրոպական (Իտալիա) երկրներով։ Մեծ տերությունների շարքն ընդունեց հետևյալ տեսքը.

  1. Մեծ Բրիտանիա,
  2. Ֆրանսիա,
  3. Ռուսաստան,
  4. Գերմանիա,
  5. Ավստրո-Հունգարիա,
  6. Իտալիա,
  7. Ամերիկայի Միացյալ Նահանգեր,
  8. Ճապոնիա։

Մեծ տերությունների դերը հայ ժողովրդի պատմական ճակատագրում

[խմբագրել | խմբագրել կոդը]

19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին Մեծ տերությունները նշանակալից դեր են խաղացել հայ ժողովրդի պատմական ճակատագրում։

Հետապնդելով իմպերիալիստական նպատակներ Մերձավոր և Միջին Արևելքում, Մեծ տերությունները Հայկական հարցը օգտագործել են Թուրքիայի վրա ճնշում գործադրելու և նրանից կոնցեսիաներ ու զանազան արտոնություններ կորզելու համար։

Հայ ժողովրդի քաղաքական անկազմակերպվածության և ազգային միասնական գաղափարախոսության ու հստակ ազգային շահերի չգիտակցման պայմաններում մեծ տերությունների դերը հայ ժողովրդի և Հայաստանի համար, բնականաբար, պետք է լիներ բացասական[1]։

Մեծ տերությունների շարքը 2-րդ Աշխարհամարտից հետո

[խմբագրել | խմբագրել կոդը]

1939-1945 թվականների Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Մեծ տերություններ են համարվել հետևյալ պետությունները.

  1. Ամերիկայի Միացյալ Նահանգները,
  2. Մեծ Բրիտանիան,
  3. Խորհրդային Միությունը,
  4. Ֆրանսիան,
  5. Չինաստանը։

1991 թվականի օգոստոսին ԽՍՀՄ-ի փաստացի, իսկ դեկտեմբերին իրավականորեն փլուզվելու և պատմության ասպարեզից վերանալու հետևանքով նրա տեղը զբաղեցրեց Ռուսաստանը (Ռուսաստանի Դաշնություն

Մեծ տերությունները ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամներն են և պատասխանատվություն են կրում խաղաղության պահպանության համար[1]։

Մեծ տերությունները ճանաչված են միջազգային այնպիսի կառույցներում, ինչպիսին է, օրինակ, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը[12]։

Արդի փաստացի մեծ տերությունները 7-ն են։

  1. Ամերիկայի Միացյալ Նահանգները՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ,
  2. Ռուսաստանի Դաշնությունը՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ,
  3. Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ,
  4. Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունը՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ,
  5. Ֆրանսիական Հանրապետությունը՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ,
  6. Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը,
  7. Ճապոնական Կայսրությունը։

Վերջին 2-ը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամներ չեն և միաժամանակ չունեն միջուկային զենք և, փաստորեն, այն ստեղծելու իրավունք։ Դրանք 2-րդ Աշխարհամարտում պարտություն կրած երկու մեծ տերություններն են (ավելի շուտ՝ Գերմանական երրորդ ռայխի և Ճապոնական կայսրության իրավահաջորդները)։

Մեկ այլ տեսակետից արդի աշխարհի փաստացի մեծ տերություններն ու այդ կարգավիճակին մերձ երկրներն են հետևյալները.

  1. Ամերիկայի Միացյալ Նահանգներ,
  2. Ռուսաստան,
  3. Չինաստան,
  4. Մեծ Բրիտանիա,
  5. Ֆրանսիա,
  6. Գերմանիա,
  7. Ճապոնիա,
  8. Հնդկաստան,
  9. Բրազիլիա։

Մրցակցություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինչպես նշել է Ֆայնենշլ Թայմսը (Financial Times) 2014 թվականի հունիսին. «Աշխարհն արթնանում է գլոբալ կառավարման հետմոդեռնիստական երազներից մեծ տերությունների մրցակցության հերթական դարաշրջանում»[13]։

Ըստ մի շարք պատմաբանների հաշվումների՝ մեծ տերություններն այս կամ այն կերպ մասնակցել են XIX—XX դարերի միջազգային հակամարտությունների մեծ մասին[14]։

Սովորաբար հետազոտողները առանձնացնում են երեք «չափում», որոնցով կատարում են համապատասխան պետության՝ մեծ տերության կարգավիճակին համապատասխանության գնահատականը.

  • տերության հզորությունը (նրա ռեսուրսային ներուժը),
  • «տարածքային չափումը», կամ «աշխարհագրական շահերը» (այդ չափորոշիչը թույլ է տալիս մեծ տերությունը տարբերել տարածաշրջանային տերությունից),
  • կարգավիճակը (տվյալ պետության՝ «մեծ տերության» կարգավիճակը պաշտոնապես կամ ոչ պաշտոնապես ճանաչելը)[15]։

20-րդ դարի երկրորդ կեսի և 21-րդ դարի առաջին տասնամյակների գերտերությունները

[խմբագրել | խմբագրել կոդը]
Սառը պատերազմի ժամանակ երկու հակառակորդ գերտերությունների առաջնորդների՝ ԱՄՆ-ի նախագահ Ռոնալդ Ռեյգանի և ԽՍՀՄ Կոմունիստական կուսակցության գլխավոր քարտուղար Միխայիլ Գորբաչովի՝ հանդիպումը 1985 թվականի նոյեմբերին, շվեյցարական Ժնև քաղաքում:
Գերտերությունները 1945 թվականին. Բրիտանական կայսրություն, ԱՄՆ և ԽՍՀՄ:
Գերտերությունները XX դարի երկրորդ կեսին՝ 1956 թվականից հետո. ԱՄՆ և ԽՍՀՄ:

Մեծ տերություններից խոշորագույնները, որոնք վճռում էին և վճռում են աշխարհի պատմական ճակատագիրը, կոչվում են գերտերություններ։ Գերտերությունը, այլ երկրների մեծամասնության (այդ թվում նաև այլ մեծ տերությունների և միջուկային տերությունների) նկատմամբ հսկայական քաղաքական, տնտեսական և ռազմական (անպայման ընդգրկելով միջուկային զենքը ժամանակակից աշխարհում) գերակշռություն ունեցող պետություն է[16]։ Ըստ ժամանակակից քաղաքական գիտության բնորոշման (Большая актуальная политическая энциклопедия, Բրիտանական հանրագիտարան, Օքսֆորդի, Քեմբրիջի, Մերիամ-Վեբսթերի և Քոլինզի բառարաններ, American Heritage® Dictionary of the English Language, Random House Dictionary, © Random House, Inc. 2017)՝ գերտերությունը խիստ հզոր պետություն է, որն ունակ է ազդելու միջազգային իրադարձությունների և նվազ հզորությամբ պետությունների քաղաքականության վրա[17][18][19][20][21][22][23]։

Գերտերություն տերմինը քաղաքական գիտության մեջ շրջանառության է դրել ամերիկացի քաղաքագետ, պրոֆեսոր Ուիլիամ Ֆոքսը, 1944 թվականին։ 20-րդ դարի երկրորդ կեսին աշխարհում կար երեք գերտերություն.[24]

  1. Բրիտանական կայսրությունը[25],
  2. Ամերիկայի Միացյալ Նահանգները,
  3. Խորհրդային Միությունը։

1956 թվականի Սուեզի ճգնաժամից հետո Մեծ Բրիտանիան փաստացի զրկվեց գերտերության իր կարգավիճակից[26]։ Այն ժամանակվանից մինչև 1991 թվականը աշխարհում կար երկու գերտերություն.

  1. ԱՄՆ-ն,
  2. ԽՍՀՄ-ը։

20-րդ դարի վերջին (1991 թ.) ԽՍՀՄ-ի փլուզմամբ ժամանակակից աշխարհի միակ գերտերությունը մնացել է ԱՄՆ-ը, որը միակ գերտերության իր կարգավիճակը պահպանում է 1991-ից մինչև 21-րդ դարի երկրորդ տասնամյակը ներառյալ[27][28]։

Մեծ տերությունների ցուցակ-աղյուսակ

[խմբագրել | խմբագրել կոդը]
1815 1880 1900 1919 1939 1946 2000
Ավստրիական կայսրություն Ավստրիական կայսրություն[29][30][31] Ավստրո-Հունգարիա Ավստրո-Հունգարիա[32] Ավստրո-Հունգարիա Ավստրո-Հունգարիա[33]
Բրիտանական կայսրություն Բրիտանական կայսրություն՝ Բրիտանական կայսրություն[29][30][31] Բրիտանական կայսրություն Բրիտանական կայսրություն՝ Բրիտանական կայսրություն[32] Բրիտանական կայսրություն Բրիտանական կայսրություն՝ Բրիտանական կայսրություն[33] Բրիտանական կայսրություն Բրիտանական կայսրություն՝ Բրիտանական կայսրություն[34] Բրիտանական կայսրություն Բրիտանական կայսրություն՝ Բրիտանական կայսրություն[35] Բրիտանական կայսրություն Բրիտանական կայսրություն՝ Բրիտանական կայսրություն[29][36][37] Միացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն՝ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն[29][36][38]
Կաղապար:Դրոշավորում/Ցին կայսրություն[39] Կաղապար:Դրոշավորում/Չինական հանրապետություն[29][36] Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն[29][36][38][40][41][42]
Ֆրանսիա Ֆրանսիա՝ Ֆրանսիայի Թագավորություն[29][30][31] Ֆրանսիա Ֆրանսիա՝ Երրորդ Ֆրանսիական հանրապետություն[32] Ֆրանսիա Ֆրանսիա՝ Երրորդ Ֆրանսիական հանրապետություն[33] Ֆրանսիա Ֆրանսիա՝ Երրորդ Ֆրանսիական հանրապետություն[34] Ֆրանսիա Ֆրանսիա՝ Երրորդ Ֆրանսիական հանրապետություն[35] Ֆրանսիա Ֆրանսիա՝ Չորրորդ Ֆրանսիական հանրապետություն[29][36] Ֆրանսիա Ֆրանսիա՝ Հինգերորդ Ֆրանսիական հանրապետություն[29][36][38]
Պրուսիայի թագավորություն Պրուսիա՝ Պրուսիայի Թագավորություն[29][30][31] Գերմանական կայսրություն Գերմանական կայսրություն[32] Գերմանական կայսրություն Գերմանական կայսրություն[33] Կաղապար:Դրոշավորում/Երրորդ ռայխ[35] Գերմանիա Գերմանիա՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետություն[29][38]
Իտալիա Իտալիա՝ Իտալիայի Թագավորություն[43][44][45][46] Իտալիա Իտալիա՝ Իտալիայի Թագավորություն[33] Իտալիա Իտալիա՝ Իտալիայի Թագավորություն[34] Իտալիա Իտալիա՝ Իտալիայի Թագավորություն[35]
Հնդկաստան Հնդկաստան՝ Հնդկաստանի հանրապետություն
Ճապոնական կայսրություն Ճապոնական կայսրություն[33] Ճապոնական կայսրություն Ճապոնական կայսրություն[34][47] Ճապոնական կայսրություն Ճապոնական կայսրություն[35] Ճապոնիա Ճապոնիա[29][38][40][48]
Ռուսական կայսրություն Ռուսական կայսրություն[29][30][31] Ռուսական կայսրություն Ռուսական կայսրություն[32] Ռուսական կայսրություն Ռուսական կայսրություն[33] Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ՝ Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն[35] Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ՝ Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն[29][36][37] Ռուսաստան Ռուսաստան՝ Ռուսաստանի Դաշնություն[29][36][38][40]
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ[33] Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ[34] Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ[35] Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ[29][36][37] Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ[29][36][38][49]

Մեծ տերությունները ժամանակագրական կարգով

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեծ տերությունների ժամանակագրությունը՝ սկսած 19-րդ դարի Նապոլեոնյան պատերազմներից։ Կաղապար:List of great powers by date

Մեծ տերությունների համեմատական աղյուսակ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխարհում այդ պետությունների ունեցած բաժնի մասին տվյալները բերված են 2010—2013 թթ. դրությամբ։

Երկիր ՀՆԱ (հաշվի առնելով գնողունակության պարիտետը) **
(%)
Արտահանում
(%)
միջազգային արժույթի պաշարներ
(%)
ՄԱԿ-ի ֆինանսավորում
(%)
Ռազմական ծախսեր
(%)
Զինված Ուժերի թվաքանակ (գործող)
(%)
Բնակչության թվաքանակ
(%)
Տարածք
(%)
պայմանական ինտեգրալ ցուցիչ
(%)
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ 16,4 8,9 1,0 22,0 36,6 7,1 4,4 6,4 16,4
Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան * 16,3 14,6 33,4 5,1 10,8 10.7 19,3 6,4 13,6
Ռուսաստան Ռուսաստան 3.7 2,9 3,2 2,4 7.8 10.8 2,0 11,5 14,1
Հնդկաստան Հնդկաստան 6,6 1,7 2,4 0,5 2,7 6,6 17,7 2,2 4,7
Ճապոնիա Ճապոնիա 4,6 3,9 9,8 10,8 2,8 1,2 1,8 0,3 3,9
Գերմանիա Գերմանիա 3,4 8,4 1,5 7,1 2,8 1,4 1,1 0,3 2,9
Ֆրանսիա Ֆրանսիա 2,5 3,3 1,1 5,6 3,5 1,3 0,9 0,4 2,7
Միացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն 2,3 4,6 1,1 5,2 3,3 0,9 0,9 0,2 2,4
Բրազիլիա Բրազիլիա 3,0 1,1 2,1 2,9 1,8 1,4 2,8 5,7 2,3
Իտալիա Իտալիա 2,0 2,7 1,1 4,4 1,9 1,2 0,9 0.3 1,6

Ծանոթագրություն՝
 — ներառյալ Հոնկոնգը և ն

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լրացուցիչ գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • The Tragedy of Great Power Politics. John J. Mearsheimer. New York. Norton, isbn 0393020258. 2001.
  • Theory of International Politics. Kenneth Waltz. Reading. Addison-Wesley. isbn 0201083493. 1979.
  • World Politics: Trend and Transformation. Eugene R. Witkopf. New York. St. Martin's Press, isbn 0312892462. 1981.
  • France and the Nazi Threat: The Collapse of French Diplomacy 1932–1939. Jean-Baptiste Duroselle. Enigma Books, isbn 1-929631-15-4.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայկական սովետական հանրագիտարան (ՀՍՀ), հատոր 7, էջ 438:
  2. Определение в Большом юридическом словаре на «Академике» (см. также здесь)
  3. Danilović, Vesna. When the Stakes… — С. 27-28
  4. Danilović, Vesna. When the Stakes… — С. 27
  5. См. выходные данные здесь (С. 219)
  6. Bridge, Francis Roy; Bullen, Roger. The Great Powers… — С. 3-4
  7. Danilović, Vesna. When the Stakes… — С. 228
  8. 8,0 8,1 Bridge, Francis Roy; Bullen, Roger. The Great Powers… — С. 1, 4
  9. Bridge, Francis Roy; Bullen, Roger. The Great Powers… — С. 4
  10. Որոշ աղբյուրներ և մասնագետներ Իտալիային անվանում են «մեծ տերություններից ամենափոքրը» (Danilović, Vesna. P. 38), իսկ ոմանք ընդհանրապես մեծ տերություն չեն համարում։ Մասնավորապես, Օտտո ֆոն Բիսմարկը, որը Իտալիային մեծ տերություն չէր համարում, ասում էր. «Ամբողջ քաղաքականությունը տեղավորվում է հետևյալ բանաձևում. եղի՛ր 3-ից 1-ը, քանի դեռ աշխարհում գերիշխում է 5 տերությունների անկայուն հավասարակշռությունը» (մանրամասն տե՛ս здесь Արխիվացված 2012-11-19 Wayback Machine, С. 85-86):
  11. Danilović, Vesna. When the Stakes… — С. 229—239
  12. Hans Kelsen, The Law of the United Nations: A Critical Analysis of Its Fundamental Problems. Publisher: The Lawbook Exchange Ltd. 2000. United States of America. "Encarta", "The world we want", "The law of the United Nations"
  13. Что на самом деле думают о Западе Си Цзиньпин и Путин
  14. Danilović, Vesna. When the Stakes… — С. 26
  15. Danilović, Vesna. When the Stakes… — С. 28
  16. «superpower definition - Dictionary - MSN Encarta». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունիսի 11-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 23-ին.
  17. Сверхдержава // Большая актуальная политическая энциклопедия / Под общ. ред. А. Белякова и О. Матвейчева. — М.: Эксмо, 2009. — 412 с. — ISBN 978-5-699-36787-0
  18. Encyclopaedia Britannica: Superpower. POLITICAL SCIENCE. WRITTEN BY: André Munro. [1]
  19. Oxford Living dictionary(չաշխատող հղում)
  20. American Heritage® Dictionary of the English Language, Fifth Edition. Copyright © 2016 by Houghton Mifflin Harcourt Publishing Company. Published by Houghton Mifflin Harcourt Publishing Company. All rights reserved. [American Heritage® Dictionary of the English Language, Fifth Edition. Copyright © 2016 by Houghton Mifflin Harcourt Publishing Company. Published by Houghton Mifflin Harcourt Publishing Company. All rights reserved.]
  21. Merriam-Webster dictionary: Superpower
  22. Collins English Dictionary – Complete and Unabridged, 12th Edition 2014 © HarperCollins Publishers 1991, 1994, 1998, 2000, 2003, 2006, 2007, 2009, 2011, 2014. Superpower. [2](չաշխատող հղում)
  23. Random House Dictionary, © Random House, Inc. 2017. Random House Kernerman Webster's College Dictionary, © 2010 K Dictionaries Ltd. Copyright 2005, 1997, 1991 by Random House, Inc. All rights reserved.. [3]
  24. In politics and diplomacy, a superpower is a state that has a leading position in the international system, capable of projecting significant military power anywhere in the world. A leading professor of National Security Affairs, Alice Miller, defines a superpower as "a country that has the capacity to project dominating power and influence anywhere in the world, and sometimes, in more than one region of the globe at a time, and so may plausibly attain the status of global hegemon." The term was coined in 1944 by William T.R. Fox, an American foreign policy professor, in his book The Superpowers: The United States, Britain and the Soviet Union – Their Responsibility for Peace. The Superpowers: The United States, Britain and the Soviet Union – Their Responsibility for Peace.
  25. In 1944, when the term was coined, there were three superpowers: the United States, the British Empire, and the Soviet Union. At its height in 1922, the British Empire encompassed 25% of of the world's population and 25% of its land area. [4]
  26. The Superpowers: The United States, Britain and the Soviet Union – Their Responsibility for Peace.
  27. Գնդապետ Մնացական Ռ. Խաչատրյան, Ռազմական քաղաքագիտություն, հատոր 1, հատոր 2, Երևան, 2014, 2015։
  28. Elisabeth Schüssler Fiorenza. Empowering Memory and Movement: Thinking and Working Across Borders. [5]
  29. 29,00 29,01 29,02 29,03 29,04 29,05 29,06 29,07 29,08 29,09 29,10 29,11 29,12 29,13 29,14 29,15 29,16 Peter Howard, B.A., B.S., M.A., Ph.D. Assistant Professor, School of International Service, American University. (2008). «Great Powers». Encarta. MSN. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 20-ին.{{cite encyclopedia}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  30. 30,0 30,1 30,2 30,3 30,4 Fueter, Eduard (1922). World history, 1815–1920. United States of America: Harcourt, Brace and Company. էջեր 25–28, 36–44. ISBN 1584770775.
  31. 31,0 31,1 31,2 31,3 31,4 Danilovic, Vesna. «When the Stakes Are High—Deterrence and Conflict among Major Powers», University of Michigan Press (2002), p 27, p225-p228 (PDF chapter downloads) Արխիվացված 2006-08-30 Wayback Machine (PDF copy).
  32. 32,0 32,1 32,2 32,3 32,4 McCarthy, Justin (1880). A History of Our Own Times, from 1880 to the Diamond Jubilee. New York, United States of America: Harper & Brothers, Publishers. էջեր 475–476.
  33. 33,0 33,1 33,2 33,3 33,4 33,5 33,6 33,7 David Dallin. The Rise of Russia in Asia.
  34. 34,0 34,1 34,2 34,3 34,4 MacMillan, Margaret (2003). Paris 1919. United States of America: Random House Trade. էջեր 36, 306, 431. ISBN 0-375-76052-0.
  35. 35,0 35,1 35,2 35,3 35,4 35,5 35,6 Harrison, M (2000) The Economics of World War II: Six Great Powers in International Comparison, Cambridge University Press.
  36. 36,00 36,01 36,02 36,03 36,04 36,05 36,06 36,07 36,08 36,09 Louden, Robert (2007). "Great+power" The world we want. United States of America: Oxford University Press US. էջ 187. ISBN 0195321375.
  37. 37,0 37,1 37,2 The Superpowers: The United States, Britain and the Soviet Union — Their Responsibility for Peace (1944), written by William T.R. Fox
  38. 38,0 38,1 38,2 38,3 38,4 38,5 38,6 T. V. Paul, James J. Wirtz, Michel Fortmann (2005). "Great+power" Balance of Power. United States of America: State University of New York Press, 2005. էջեր 59, 282. ISBN 0791464016.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) Accordingly, the great powers after the Cold War are Britain, China, France, Germany, Japan, Russia, and the United States p.59
  39. Baron, Joshua (2014 թ․ հունվարի 22). Great Power Peace and American Primacy: The Origins and Future of a New International Order. United States: Palgrave Macmillan. ISBN 1137299487.
  40. 40,0 40,1 40,2 UW Press: Korea’s Future and the Great Powers
  41. «Yong Deng and Thomas G. Moore (2004) «China Views Globalization: Toward a New Great-Power Politics?» The Washington Quarterly» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2009 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 23-ին.
  42. Friedman, George (2008 թ․ հունիսի 15). «The Geopolitics of China» (PDF). Stratfor. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2009 թ․ հունվարի 8-ին. Վերցված է 2008 թ․ հուլիսի 10-ին.
  43. Kennedy, Paul (1987). The Rise and Fall of the Great Powers. United States of America: Random House. էջ 204. ISBN 0-394-54674-1.
  44. Best, Antony; Hanhimäki, Jussi; Maiolo, Joseph; Schulze, Kirsten (2008). International History of the Twentieth Century and Beyond. United States of America: Routledge. էջ 9. ISBN 0415438969.
  45. Wight, Martin (2002). Power Politics. United Kingdom: Continuum International Publishing Group. էջ 46. ISBN 0826461743.
  46. Waltz, Kenneth (1979). Theory of International Politics. United States of America: McGraw-Hill. էջ 162. ISBN 0-07-554852-6.
  47. «the prime minister of Canada (during the Treaty of Versailles) said that there were „only three major powers left in the world the United States, Britain and Japan“ … (but) The Great Powers could not be consistent. At the instance of Britain, Japan’s ally, they gave Japan five delegates to the Peace Conference, just like themselves, but in the Supreme Council the Japanese were generally ignored or treated as something of a joke.» from MacMillan, Margaret (2003). Paris 1919. United States of America: Random House Trade. էջ 306. ISBN 0-375-76052-0.
  48. Richard N. Haass, «Asia’s overlooked Great Power», Project Syndicate April 20, 2007.
  49. «Analyzing American Power in the Post-Cold War Era». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2007 թ․ փետրվարի 28-ին.