Վիքիպեդիա:Խոսող Վիքիպեդիա
Արտաքին տեսք
(Վերահղված է Վիքիպեդիա:Wikiproject Spoken Wikipediaից)
Խոսող Վիքիպեդիա նախաձեռնությունը նպատակ ունի ձայնագրել Վիքիպեդիայի հոդվածները:
- Ինչո՞ւ է կարևոր այս նախաձեռնությունը
- Վիքիպեդիայի բովանդակությունը հասանելի է դառնում նրանց, ովքեր հասկանում են հայերեն, սակայն չեն կարողանում կարդալ
- Վիքիպեդիայի հոդվածները կարելի է լսել այլ գործ կատարելիս (վազելիս, տնային գործեր անելիս և այլն)
- Տեսողական խնդիրներ ունեցող մարդիկ, իհարկե, կարող են հոդվածները կարդալ ինչ-որ ծրագրի միջոցով, բայց հայերենի դեպքում արհեստական արտասանությունը շատ անորակ է կամ բացակայում է և չի կարող համեմատվել բնական ձայնի հետ
- Հայերեն սովորող մարդկանց համար սա ահռելի օգնություն է, քանի որ նրանք կարող են լսելիս տեսնել արտասանվող բառերը և նախադասությունները
- Սա լավ հնարավորություն է նրանց համար, ովքեր ավելի լավ են ընկալում ինֆորմացիան, երբ լսում են
- Որտե՞ղ է իրականացվում ձայնագրումը
- Ձայնագրումը կատարվում է Վիքիմեդիա Հայաստանի գրասենյակում՝ տարբեր հետաքրքրված անձանց կողմից
- Ո՞ր հոդվածներն են ձայնագրվում
- Ձայնագրվում են առաջին հերթին կարևոր և որակյալ հոդվածները, մեծ հոդվածների դեպքում՝ միայն ներածությունը, քանի որ այն ընդհանրական տեղեկատվություն է տալիս հոդվածի թեմայի մասին: Ձայնագրվող հոդվածների կատեգորիան կարող եք գտնել այստեղ:
Աուդիո հոդվածներ
[խմբագրել կոդը]