Venus
«Venus» | |
---|---|
Shocking Blue?ի երգը | |
Ժանր | փոփ երաժշտություն |
Լեզու | անգլերեն |
Հեղինակ | Robbie van Leeuwen?[1] |
Կոմպոզիտոր | Robbie van Leeuwen?[1] |
Venus ([ˈviːnəs], հայերեն՝ Վեներա), Shocking Blue խմբի At Home ալբոմի (1969 թվականին) երգն է։ ՌԴ-ում և ԽՍՀՄ նախկին երկրների մեծամասնությունուն երգը հայտնի է եղել որպես «Шизгара»[2][3] (կնկներգից առաջին բառերի հնչողությամբ՝ անգլ.՝ She's got it)։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Venus»-ը համարվում է խմբի ամենահայտնի երգը։ 1970 թվականի փետրվարի 7-ին այն առաջի տեղն էր զբաղեցնում Billboard Hot 100 չարթում[4]։ Այդ նույն թվականին էլ ամերիկյան և հինգ եվրոպական չարթերում (Բելգիա, Գերմանիա, Իտալիա, Իսպանիա, Ֆրանսիա) զբաղեցրել է առաջին հորիզոնականը։ 1970 թվականի մարտին ամերիկյան երաժշտական Cash Box ամսագիրը գրում էր․ «Սիրո աստվածուհի Վեներան առանձնահատուկ գեղեցկություն ուներ, բայց, հավանաբար, երբեք այնքան հայտնի չէր, որքան վերջին ամիսներին՝ ի շնորհիվ «Shocking Blue» միլիոնավոր բեսթսելլերի»[5]։
Կիթառների շատ ռիֆերը, ակորդները, ռիթմը, վերադաշնակավորման այլ տարրեր փոխառվել են Սթիվեն Ֆոսթերի «Oh! Susanna» երգի մշակումից, որը թողարկվել է 1963 թվականին The Big 3-ի կողմից որպես «Banjo Song»[6], Shocking Blue-ի երգը ձայնագրելուց վեց տարի առաջ։ Վան Լևենի խոսքով՝ «Վեներան» գրվել է այս ձայնագրության ազդեցության տակ։
Այնուհետև երգը բազմիցս հնչել է տարբեր ֆիլմերում, հեռուստատեսային հաղորդումներում և գովազդներում։
Երգի տեքստը
[խմբագրել | խմբագրել կոդը]Դիրքերը գծապատկերներում
[խմբագրել | խմբագրել կոդը]Շաբաթական չարթեր․ 1970 թվականին[7]՝
Դիրքեր | Երկիր |
---|---|
1 | Բելգիա |
1 | Շվեյցարիա |
2 | Ավստրիա |
2 | Գերմանիա |
2 | Նիդերլանդներ |
2 | Նորվեգիա |
Տարեկան չարթեր․
Չարթ (1970 թվական) | Դիրքեր |
---|---|
ԱՄՆ (Billboard Hot 100 Singles)[8] | 33 |
Քավեր-տարբերակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թողարկվել են երգի բազմաթիվ քավեր տարբերակներ։ Այն կատարել է նաև Օլգա Սաբովան, Bananarama, Stars on 45, Ջենիֆեր Լոպեսը, Exilia, Zucchero, Seduced, էստոնիայի խմբեր՝ Մյուզիկ Սեյֆ և Ultima Thule, ռուսական խմբեր՝ «Բարև, երաժշտություն», «Բժիշկ Վաթսոն», «Մոնղոլ Շուուդան»[9], «Երազել», «Ռանետկի», «Ուրախ նկարներ» և այլ կատարողներ։
Մեղեդու կիթառի կորուստը հնչում է Arabesque խմբի «Dancing In The Fire Of Love» կոմպոզիցիայում (City Cats ալբոմ 1979 թվականին)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 ISWC-Net
- ↑ Умерла Маришка Вереш, спевшая «Шизгару» Արխիվացված 2015-12-08 Wayback Machine // gazeta.ru Կաղապար:Проверено
- ↑ Вассерман запел «Шизгару» Արխիվացված 2015-12-08 Wayback Machine // tvzvezda.ru Կաղապար:Проверено
- ↑ Hot 100 55th Anniversary: Every No. 1 Song (1958—2013) | Billboard Արխիվացված 2014-09-29 Wayback Machine // billboard.com Կաղապար:Проверено
- ↑ Shocking Blue Արխիվացված 2014-02-22 Wayback Machine на oldies-goldies.ru
- ↑ Տեսանյութը
- ↑ Shocking Blue — Venus Արխիվացված 2013-12-12 Wayback Machine // swisscharts.com Կաղապար:Проверено
- ↑ Top Records of 1970: Hot 100 Singles(անգլ.) // Annual Billboard’s Talent in Action : magazine. — New York: Billboard Publications Inc., 1970. — Т. 82. — № 32. — С. TA-30. — ISSN 0006-2510. Архивировано из первоисточника 31 հունվարի 2023.
- ↑ * Кавер-версия песни Venus Արխիվացված 2017-10-03 Wayback Machine группы Монгол Шуудан (текст)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Shocking Blue — Venus (տեսանյութը YouTube-ում)
- Shocking Blue — Venus — երգի բառերը megalyrics.ru կայքում
- Venus — Շիզգարա — երգի պատմությունը, տեսանյութեր shizgara.su կայքում
|