Jump to content

The House of the Rising Sun

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«The House of the Rising Sun»
The Animalsի երգը «The Animals» ալբոմից
ԹողարկվածՄիացյալ Թագավորություն 1964, հունիսի 19
Ամերիկայի Միացյալ Նահանգներ 1964, օգոստոս
Ֆորմատգրամ, սինգլ
Ձայնագրված1964 թվականի մայիս
Ժանրբլյուզ-ռոք
Ֆոլկ-ռոք
Լեզուանգլերեն
Տևողություն4:29
ԼեյբլColumbia Gramophone Company DB7301
Հեղինակtraditional?
Կոմպոզիտորtraditional?
ՊրոդյուսերՄիկի Մոստ

«The House of the Rising Sun», ամերիկյան ժողովրդական երգ, բալլադ, երբեմն նաև կոչվում է «Ծագող արևի բլյուզը»։ Երգի իրադարձությունները տեղի են ունենում Նոր Օռլեանում։ The Animals բրիտանական խմբի կատարմամբ՝ այս երգը զբաղեցնում էր ԱՄՆ-ի հիթ-շքերթների առաջին հորիզոնականները, ինչպես նաև Մեծ Բրիտանիայում 1964 թվականին։ The Animals խմբի տարբերակը ներառվել է Rolling Stone ամբսագրի կողմից հրապարակված բոլոր ժամանակների 500 լավագույն երգերի ցանկում։

Սկզբնական և ավելի ուշ ստեղծված տարբերակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոյություն ունեն երգի բազմաթիվ տեսակներ, որտեղ փոփոխվում է սցենարը։ Բոլոր տարբերակներում հերոսը պատմում է այն մասին, թե ինչպես է ոչնչանում իր կյանքը ծագող արևի տանը և զգուշանում է այդպիսի ճակատագրից։ Տարբեր տարբերակներում հերոսը աղջիկ է կամ տղա։ Ծագող արևի տուն ասելով որոշ մարդիկ հասկանում են հասարակական տուն, մյուսները՝ բանտ, ոմանք՝ պանդոկ։ Հայտնի չէ նաև, թե արդյոք իրական թե երևակայական շինության մասին է խոսքը։ 19-րդ դարի տարբեր ժամանակահատվածներում քաղաքում երկու շինություններ են եղել տարբեր անուններով, սակայն երկուսի մասին էլ չկա տեղեկություն։ Դրանցից ոչ մեկը չի պահպանվել։

Հայտնի ֆոլկլյորիստ և բլյուզի հավաքող Ալան Լոմակսը 1941 թվականին գրել է Փառք այդ երգին, որ գրվել է Կոնտուկիի երկու բնակիչների՝ Ջորջ Թըրների և Բերտ Մարտինի կողմից։ Կան և երգի ծագման այլ տարբերակներ։ Առաջին գրությունը եղել է 1934 թվականին։ Երգը կատարել են 1930-1940-ական թվականների շատ բլյուզմեններ։

The Animals խմբի տարբերակը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամենահայտնին The Animals խմբի կատարումն է, չնայած նրանցից 2 տարի առաջ երգը կատարել է Բոբ Դիլանը (1962)։ The Animals խումբը օգտվել հենց Բոբ Դիլանի տարբերակից։

«No Direction Home» ֆիլմում Վան Ռոնկը նաև մանրամասնորեն պատմում է երգի վերաբերյալ հակամարտությունների մասին։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]