Jump to content

Subway Surfers

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Subway Surfers
ՄշակողԴանիա Kiloo, SYBO Games
ՀրատարակիչԴանիա Kiloo
ԴիստրիբյուտորGoogle Play[1] և App Store
Թողարկման թվականԵրկիր 2012 թվականի մայիսի 24
ՊլատֆորմներiOS, Android, Windows Phone, Windows
ՇարժիչUnity[2]
ԱրտոնագիրFreemium
Տարբերակ1.65.0 Amsterdam 2016 թվականի դեկտեմբերի 29[3]
Վերջին տարբերակ3.35.0 (հոկտեմբերի 5, 2024)
ԺանրՊլատֆորմային
Խաղի ռեժիմմիակառավարելի խաղ
Տարիքային
վարկանիշներ
Անսահմանափակ
PEGIPEGI 7[1]
USKUSK 6
ԿրիչԹվային բաշխում
Կառավարումսեսորային էկրան, ստեղնաշար, մկնիկ
🌐Պաշտոնական կայք

Subway Surfers (անգլ.՝ Թունելային Սերֆերներ), պլատֆորմեր ժանրի հեռախոսային խաղ iOS, Android և Windows Phone օպերացիոն համակարգերի համար։ Գոյություն ունի նաև խաղի համակարգչային տարբերակը որը աշխատում է Windows օպերացիոն համակարգի միջոցով։ Այն դանիական Kiloo և SYBO Games ընկերությունների կողմից է մշակվել, և աշխարհի ամենահայտնի խաղերից մեկն է։

Սկսած 2013 թվականից խաղին է միացվել «Ամբողջ աշխարհի շրջագայությունը» , որի մեջ խաղացողները կարող էին վազել աշխարհի հայտնի քաղաքներով։ Թարմացումները դուրս են գալիս ամեն ամիս։

Ըստ խաղի սյուժեի խաղացողի կերպարը գնացքի վագոնի վրա գրաֆիտի էր նկարել։ Այդ ամենը նկատում է տեսուչը՝ ով իր շան հետ էր, և երկաթգծերի վրա սկսվում է հետապնդումը։ Խաղի հիմնական իմաստն այն է, որ խաղացողը, արագանալով, ավելի երկար վազի, իր առաջը եկող գնացքներից և խոչընդոտներից խուսափելով։ Եթե խաղացողը ինչ-որ բանի է կպչում, ապա տեսուչը նրան է հասնում և խաղը վերջանում է։ Սակայն դրանից կարելի է խուսափել, եթե ճիշտ ժամանակին օգտագործել սերֆինգի տախտակը, իսկ հակառակ դեպքում կարելի է ծախսել բանալիները և շարունակել խաղը։

Վազքի ժամանակ պետք է ոսկե մետաղադրամներ և այլ բոնուսներ հավաքել, որոնց շնորհիվ խաղի այլ հնարավորություններ են բացվում։ Այստեղ կան նաև առաջադրանքներ, որոնք երեք կետից են կազմված։ Յուրաքանչյուր կատարած առաջադրանք միավորներ է տալիս, որոնց շնորհիվ ավելի հեշտ է դառնում նոր ռեկորդներ գրանցել։ 30 առաջադրանքերը կատարելուց հետո գործակիցը հասնում է իր առավելագույն բարձրությանը, իսկ դրանից հետո առաջադրանքները կատարելիս ոսկե արկղեր են տալիս։

Ինտերնետին միանալու ժամանակ խաղացողը կարող է ամենօրյա առաջադրանքներ կատարել (անգլ.՝ Daily Challenge), նա հատուկ բառերի տառեր է հավաքում, որոնք ցրված են երկաթգծերի վրա։ Առաջին չորս օրերը յուրաքանչյուր հավաքած բառի համար մետաղադրամներ են տալիս, ընդ որում ամեն օր մետաղադրամների քանակը մեծանում է։ Եթե բոլոր առաջադրանքները կատարված են լինում, ապա հաջորդ օրերում բառերի համար ոսկե արկղեր են տալիս։ Կախված շաբաթվա օրերից գեյմպլեյի մեջ հատուկ բոնուսներ և աջակցություններ են ավելանում։ Երկուշաբթի օրը հարցական նշանի տեսքով բոնուներ են գալիս, որոնք վերածվում են տախտակների, մետաղադրամների կրկնակիության կամ գործակցի ավելացում։ Երեքշաբթի օրը գաղտնի արկղերում կարող է մեգաջեկպոտ լինել (900 000 մետաղադրամ սովորականում և 1 500 000 մետաղադրամ ոսկում)։ Չորեքշաբթի օրը բոնուսներ չկան, սակայն ժամանակ առ ժամանակ կարելի է հատուկ տախտակներից օգտվել։ Հինգշաբթի՝ հատուկ կերպարին վերցնելու ժամանակ հավելյալ գործակից է տրվում։ Ուրբաթ օրը ոսկե արկղերի մանիան է սկսվում։

Նոր տարբերակների ավելացման դեպքում ամեն ամիս շաբաթական առաջադրանքներ են գալիս (անգլ.՝ Weekly Hunt), որոնց նպատակն այն է, որ պետք է հատուկ արձանիկներ հավաքել, որոնք համապատասխանում են հատուկ երկրների։ Դրանց պարգևները միշտ տարբեր են։

Վերջում, խաղի մեջ մոտավորապես 10 պարգևներ կան, որոնք ներկամանների տեսքով են։ Դրանք լինում են բրոնզե, արծաթե և ոսկե, որոնք ստանալով տալիս են 3, 5 և 8 բանալիներ։ Նշում․ Գնացքի վրա կարելի է ընկնել խոչընդոտներին կպչելով, իսկ թռչել կարելի է մեկ քայլ վերև, ձախ կամ աջ կատարելով։

Ներկա պահին խաղի մեջ 16 կերպար կա։ Նրանց մեծ մասը բաց են դառնում, եթե հատուկ քանակությամբ մետաղադրամներ տալ կամ հատուկ բոնուսներ հավաքել արկղերից։ Բացի դրանից, համարյա յուրաքանչյուրի համար երկու հավելյալ հագուստ կա, որոնք բանալիների միջոցով են բացվում։ Խաղի յուրաքանչյուր ձևում նոր կերպար է գալիս, որը վերցնելու համար անհրաժեշտ է հավաքել և 95 000 մետաղադրամ տալ։

  • Ջեյկ (անգլ.՝ Jake), գլխավոր կերպարը, ով Subway Surfers-ի թալիսմանն է հանդիսանում։ Տղան, ջինսի վերնաշապիկ է հագնում սպիտակ տոլստովկայի վրայից, ինչպես նաև գլխարկ խաղի նշանով։ Այդ կերպարը անվճար է։
  • Տրիկի (անգլ.՝ Tricky), շիկահեր աղջիկ, ով սպիտակ վերնաշապիկ է հագնում, լայն ջինսեր և կարմիր գլխարկ։ Ամենահեշտ ձևով ձեռքբերվող կերպարը։ Որպեսզի նրան բացել, հարկավոր է 3 կարմիր գլխարկ գտնել, գաղտնի արկղերում։
  • Ֆրեշ (անգլ.՝ Fresh), սևամորթ տղա, բարձր սանրվածքով։ Բացելու համարպետք է 50 մագնիտոֆոն գտնել գաղտնի արկղերում։
  • Սպայկ (անգլ.՝ Spike), պանկ-ռոկեր, կարմիր մազերով։ Բացելու համար հարկավոր է 200 էլեկտրոգիտար գտնել գաղտնի արկղերում։
  • Դինո (անգլ.՝ Dino), տղա գոդզիլլայի հագուստով։ Պացելու համար պետք է մտնել Facebook։ Հավելյալ հագուստներ չկան։ Առաջին անգամ եղել է «Subway Surfers: Bangkok»-ում։
  • Լյուսի (անգլ.՝ Lucy), աղջիկ կարմիր-դեղին սանրվածքով և պիրսինգով։ Բացելու համար 7000 մետաղադրամ է հարկավոր։
  • Տեգբոտ (անգլ.՝ Tagbot), Անդրոիդ, ում մարմնի մասերը իրար են միացված մագնիսականության շնորհիվ։ Բացելու համար հարկավոր է վճարել 12 000 մետաղադրամ։
  • Նինդիա (անգլ.՝ Ninja), տղա նինդիայի հագուստով։ ԲԱցելու համար հարկավոր է վճարել 20 000 մետաղադրամ։
  • Տաշա (անգլ.՝ Tasha), սպորտային աղջիկ, ոգևորման խմբից։ Բացելու համար հարկավոր է վճարել 30 000 մետաղադրամ։
  • Ֆրենկ (անգլ.՝ Frank), տղա նապաստակի հագուստով, ով գործնական հագուստով է։ Բացելու համար հարկավոր է 40 000 մետաղադրամ։
  • Կինգ (անգլ.՝ King), գեր տղա թագով և թիկնոցով, որի վրա գրված է «№ 1»։ Բացելու համար հարկավոր է 80 000 մետաղադրամ։
  • Զոի (անգլ.՝ Zoe), աղջիկ-զոմբի կովբոյի հագուստով։ Բացելու համար պետք է 120 000 մետաղադրամ։ Առաջին անգամ եղել է «Subway Surfers: Halloween»։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]