Strč prst skrz krk
Strč prst skrz krk (ˈstr̩ʧ ˈpr̩st ˈskr̩s ˈkr̩k ), չեխերեն և սլովակերեն շուտասելուկ, որը թարգմանաբար նշանակում է «մատը խցկել կոկորդի մեջ»[1]։
Շուտասելուկի մեջ բացակայում են ձայնավորները. բոլոր չորս բառերը միավանկ են, յուրաքանչյուր վանկի գագաթը վանկարար r ձայնորդն է։ Վանկարար ձայնորդների առկայությունը որոշ սլավոնական լեզուների, մասնավորապես չեխերենի և սլովակերենի, համար բնութագրական երևույթ է։ Ե՛վ չեխերենը, և՛ սլովակերենը ունեն 2 վանկարար ձայնորդ, մյուսը l-ն է (գոյություն ունի նաև վանկարար երկշրթնային ռնգային m-ը չեխերեն sedm բառում)։ Արդյունքում, երկու լեզուներում էլ կան ձայնավոր չունեցող բազմաթիվ բառեր։ Այդ տեսակի երկար բառերից են օրինակ՝ scvrnkls, čtvrthrst[2] և čtvrtsmršť[3]. վերջին երկուսն արհեստական դիպվածային բառեր են։ Այդպիսով, շուտասելուկն այդ երևույթի արտահայտումն է։
Արտահայտությունը «Տարբերություն» (La Distinction) շվեյցարական թերթի նշանաբանն է[4]։ Չեխիայում վաճառվում են այդ շուտասելուկի գրությամբ շապիկներ։
«Strč prst skrz krk» արտահայտությունը չեխերեն և սլովակերեն ամենահայտնի նախադասություններից է, ներառվում է այդ լեզուները որպես օտար լեզու սովորողների բազմաթիվ քերականական դասագրքերում[1]։ Արտահայտությունն առկա է օրինակ 1852 թվականին ռուսերենով հրատարակված «Չեխերենի քերականություն» գրքում։
Առավել բարդ է ճանաչմամբ երկրորդ, առանց ձայնավորների չեխերեն շուտասելուկը՝ «Prd krt skrz drn, zprv zhlt hrst zrn», որը նշանակում է «Գազ արձակեց խլուրդիկը խոտերի արանքից՝ սկզբում կուլ տալով մի բուռ հատիկ»[5]։
Առանց ձայնավորների չեխերեն այլ շուտասելուկներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Strč čtvrtʼ prst skrz hrst
- Мlč, strč čtvrtʼ prst skrz hrst
- Prd krt skrz drn, zprv zhlt hrst zrn
- Smrž pln skvrn zvlhl z mlh
- Chrt pln skvrn zdrhl z Brd.
- Chrt pln skvrn vtrhl skrz trs chrp v čtvrť Krč, prv zhltl čtvrtʼ hrst zrn.
- Chrt pln skvrn zhltl hrst zrn.
- Plch zdrhl skrz drn, prv zhltl hrst zrn, škrt.
- Chrt pln skvrn zhltl hrst zrn.
- Vlk pln žbrnd zdrhl hrd z mlh Brd skrz vrch Smrk v čtvrť srn Krč.
- Chrt zdrhl z Brd. Vtrhl skrz strž v tvrz srn, v čtvrť Krč. Blb! Prskl, zvrhl smrk, strhl drn, mrskl drn v trs chrp. Zhltl čtvrthrst zrn skrz krk, pln zrn vsrkl hlt z vln. Chrt brkl, mrkl, zmlkl. Zvlhls?
Առանց ձայնավորների սլովակերեն այլ շուտասելուկներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Strč štvrťprst skrz hrsť
- Мlč, strč prst skrz štvrťhrsť, chrt.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Կաղապար:Cite radio
- ↑ Wilson, James (2010). Moravians in Prague: A Sociolinguistic Study of Dialect Contact in the Czech Republic. ISBN 9783631586945.
- ↑ http://www.ujc.cas.cz/jazykova-poradna/porfaq.html#nej Արխիվացված Մարտ 9, 2013 Wayback Machine
- ↑ «La Distinction, revue de critique sociale, politique, littéraire, artistique, culturelle et culinaire» (ֆրանսերեն). La Distinction. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 29-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 10-ին.
- ↑ Francis Tapon (2017 թ․ մայիսի 22). «Czechia Has Won The Czech Republic Name Debate"». Forbes.