Steam
Տեսակ | video game distribution platform? |
---|---|
Հեղինակ | Գեյբ Նյուել |
Նախագծումը՝ | Valve |
Գրված է՝ | C++, Java և Objective-C |
ՕՀ | Microsoft Windows, macOS, Linux, Android և iOS |
Շարժիչ | Valve Corporation |
Առկա է | 28 լեզու |
Լույս տեսավ՝ | սեպտեմբերի 12, 2003 թ. |
Պլատֆորմ | ԱՀ և ՎԻ |
Վերջին կայուն տարբերակ | 1.0.0.79 (փետրվարի 8, 2024)[1] |
Զարգացման կարգավիճակ | Ակտիվ է |
Արտոնագիր | ոչ ազատ ծրագրային ապահովման արտոնագիր |
Կայք | store.steampowered.com/about/ |
Steam (software) Վիքիպահեստում |
Steam (անգլերեն՝ Գոլորշի), համակարգչային խաղերի և ծրագրերի առցանց թվային բաշխման ծառայություն, որը մշակվել է Valve-ի կողմից և թողարկվել է 2003 թվականին սեպտեմբերի 12-ին։ Steam-ը գործում է որպես հեղինակային իրավունքի տեխնիկական պաշտպանություն, բազմախաղային խաղերի և հոսքային հարթակ և սոցիալական ցանց խաղացողների համար։ Steam ծրագրային ապահովման հաճախորդը տրամադրում է նաև խաղերի տեղադրում և կանոնավոր թարմացումներ, ամպային պահման խաղեր, տեքստային և ձայնային հաղորդակցություն խաղացողների միջև։
2016 թվականից Steam Awards-ը հաստատվել է համակարգչային խաղերի ոլորտում, որոնցում հաղթողներն ընտրվում են թվային բաշխման ծառայության օգտատերերի քվեարկության միջոցով։
2020 թվականին ծառայության ակտիվ օգտատերերի թիվը, ովքեր օգտվել են դրանից առնվազն ամիսը մեկ անգամ, գերազանցել է 120,4 միլիոնը[2]։ 2021 թվականի սկզբին Steam-ի միջոցով վաճառքի էր հանվել ավելի քան 50 հազար խաղ, և ամեն տարի այդ թիվը աճում էր 8-10 հազարով[3]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Valve-ը հրատարակչական պայմանագիր է կնքել Sierra Studios-ի հետ 1997 թվականին։ Պայմանագիրը մտավոր սեփականության իրավունքներ էր տվել Sierra-ին՝ ի լրումն հրապարակման վերահսկողության։ Valve-ը թողարկեց լրացուցիչ խաղեր Sierra-ի միջոցով, ներառյալ ընդարձակումները Half-Life-ի և Counter-Strike-ի համար։ Մոտ 1999 թվականին, երբ Valve-ը սկսեց աշխատել Half-Life 2-ի և նոր Source շարժիչի վրա, նրանք սկսեցին անհանգստանալ Sierra-ի հետ իրենց պայմանագրով, որը կապված էր ԻԱ-ի իրավունքների հետ, և երկու ընկերությունները նոր պայմանագրի շուրջ բանակցեցին մինչև 2001 թվականը։ Նոր պայմանագիրը վերացրեց Sierra-ի ԻԱ-ի իրավունքները և Valve-ին տվեց իր խաղերի թվային բաշխման իրավունքներ[4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://cdn.akamai.steamstatic.com/client/installer/steam.deb
- ↑ Yin-Poole, Wesley (2021 թ․ հունվարի 14). «Steam has over 120m monthly active users». Eurogamer (անգլերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 26-ին.
{{cite web}}
: More than one of|author=
and|last=
specified (օգնություն) - ↑ Dustin Bailey (2021 թ․ փետրվարի 12). «Steam just reached 50,000 total games listed». PCGamesN (անգլերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 26-ին.
- ↑ Feldman, Curt (2004 թ․ դեկտեմբերի 15). «Valve vs. Vivendi Universal dogfight heats up in US District Court». GameSpot. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 9-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]https://store.steampowered.com/ — Steam-ի պաշտոնական կայքը