Kellogg (ընկերություն)
Kellogg | |
---|---|
Տեսակ | բիզնես ձեռնարկություն, ձեռնարկություն և հանրային ընկերություն |
Անվանված է ի պատիվ | Ուիլլիամ Քեյթ Քելլոգ |
Հիմնադրված է | փետրվարի 19, 1906 և 1906[1] |
Հիմնադիր | Ուիլլիամ Քեյթ Քելլոգ |
Վայր | Բեթլ Քրիք, Քալհուն շրջան, Միչիգան, ԱՄՆ |
Երկիր | ԱՄՆ |
Արդյունաբերություն | սննդի արդյունաբերություն և fast-moving consumer goods? |
Հասույթ | ▲15,3 մլրդ $ (2022)[2] |
Աշխատողների թիվ | 33 577 մարդ (2016) |
Դուստր ընկերություններ | Kellanova Canada? |
Կայք | kelloggcompany.com/en_US/home.html(անգլ.) |
Բորսա | NYSE: K |
Kellanova Վիքիպահեստում |
Kellogg ընկերություն (հաճախ՝ Kellogg’s, ռուս.՝ Келлогс) (NYSE: K), ամերիկյան ընկերություն՝ հայտնի որպես արագ պատրաստման համար նախատեսված չոր նախաճաշեր և մթերքներ արտադրող։ Շտաբ-բնակարանը գտնվում է ԱՄՆ-ի Բաթլ-Կրիկ քաղաքում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիմնադրվել է 1906 թվականին Ուիլյամ Քեյթի կողմից՝ «Battle Creek Toasted Corn Flake Company» անվան ներքո։ Ընկերությունն արտադրում էր չափազանց մեծ տարածում ունեցող «Kellogg’s Toasted Corn Flakes» (Քելլոգի եգիպտացորենի փաթիլներ) և 1922 թվականին անվանափոխվեց՝ դառնալով «Kellogg Company»:
Սեփականատերեր և ղեկավարություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ընկերության խոշորագույն բաժնետերը «W.K. Kellogg Foundation» բարեգործական հիմնադրամն է (շուրջ 24 %)[3]: Ընկերության շուկայական կապիտալիզացիան 2007 թվականի փետրվարի 26-ի տվյալների համաձայն՝ կազմում է 19,96 միլիարդ դոլար։
Ընկերության տնօրենների խորհրդի նախագահը և ընկերության գլխավոր ղեկավարը Ջեյմս Ջեննեսն է (James Jenness):
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ընկերությունը թողարկում է չոր նախաճաշեր (corn flakes, եգիպտացորենի փաթիլներ), կրեկերներ, տոստեր, վաֆլիներ, հացահատիկային մթերք՝ Kellogg’s, Keebler, Cheez-It, Murray, Austin, Famous Amos և այլ ապրանքանշանների ներքո։ Kellogg-ի ձեռնարկությունները տեղակայված են աշխարհի 17 երկրներում, իսկ ընկերության թաղարկած արտադրանքը վաճառվում է աշխարհի ավելի քան 180 երկրներում։
Ընկերության աշխատակազմը 25 հազարից ավելի մարդ է կազմում։ 2006 թվականին շրջանառությունը կազմել է 10,9 միլիարդ դոլար (2005 թվականին կազմել է 10,52 միլիարդ դոլար), իսկ մաքուր եկամուտը կազմել է 1 միլիարդ դոլար։
Kellogg-ը Ռուսաստանում
[խմբագրել | խմբագրել կոդը]2008 թվականի հունվարի կեսին Kellogg-ը հայտարարեց Ռուսաստանում (Վորոնեժ) United Bakers-ի շահագործման մասին։ United Bakers-ը մասնագիտացված է կրեկերների և չոր նախաճաշերի արտադրության ոլորտում։ Գործարքի արժեքը (առանց ընկերության պարտքը հաշվելու) գնահատվում է 80-150 միլիոն դոլար[3]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Kellogg (ընկերություն)» հոդվածին։ |
|