Iberia Express
Iberia Express | |
---|---|
Տեսակ | ավիաընկերություն |
Հիմնադրված է | հոկտեմբերի 6, 2011 |
Վայր | Մադրիդ, Իսպանիա |
Երկիր | Իսպանիա |
Մայր ընկերություն | Iberia |
Սեփականատեր | International Airlines Group? |
Կայք | iberiaexpress.com |
Iberia Express Վիքիպահեստում |
Iberia Express — International Airlines Group (IAG) միջազգային ավիացիոն հոլդինգին պատկանող ավիաընկերություն, որ սկսել է գործել 2012 թվականի մարտի 25-ից[1]։ Ավիափոխադրողի գլխավոր գրասենյակը գտնվում է Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում, իրեն ծնունդ տված հոլդինգի՝ Իսպանիայում առաջատար համարվող Iberia Airlines-ի շենքում[2]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]'Iberia Express'-ի ստեղծման մասին IAG հոլդինգի ղեկավարությունը հայտարարել է 2011 թվականի հոկտեմբերի 6-ին՝ միաժամանակ պարզաբանելով, որ նոր ավիաընկերությունն ստեղծվում է կարճ ու միջին երկարության ավիաուղիներով առևտրային (կոմերցիոն) փոխադրումներ իրականացնելու և ուղևորահոսքը Մադրիդի միջազգային Բարախաս օդանավակայանում Iberia Airlines-ի հեռագնա երթուղային ցանցի հետ կապակցելու նպատակով[3]։
2011 թվականի դեկտեմբերի վերջերին Iberia Airlines-ի օդաչուները ավիաընկերության գլխավոր գրասենյակի մոտ ցույց կազմակերպեցին՝ անհանգստանալով այն բանի համար, որ նոր ավիափոխադրողի ի հայտ գալով կարող են կորցնել իրենց աշխատատեղը։ Ավիաընկերության ղեկավարությունը, ցուցարարներին պարզաբանելով իրենց քաղաքականությունն ու ծրագրերը, հայտնեց, որ Iberia Airlines-ի ինքնաթիռների մի մասը մտադիր են փոխանցելու Iberia Express-ին՝ նոր երթուղային ցանցին սպասարկելու նպատակով, ընդ որում՝ առանց օդաչուների և ուղեկցող անձնակազմի ավելորդ համալրման, այնպես, որ օդաչուները մտահոգվելու ոչինչ չունեն, քանզի աշխատատեղերը ոչ միայն չեն կրճատվելու, այլև ավելանալու են, որովհետև Iberia Airlines-ի ղեկավարությունը պլանավորել է 2015 թվականի վերջին ընդլայնել տորմիղը և քառասուն նոր ինքնաթիռ ձեռք բերել[4]։ Ընդսմին՝ ձեռնարկի առևտրային մոդելը հանգամանորեն մշակելու ընթացքում մինչև անգամ նկատի է առնվել, որ նորաստեղծ Iberia Express-ը սկզբնական փուլում կարող է վնասով աշխատել, և գոյացած ճեղքվածքը կփակվի IAG հոլդինգի շահույթի հաշվին[5]։
Հիմնական թռիչքուղիները
[խմբագրել | խմբագրել կոդը]2014 թվականի ապրիլի 1-ի դրությամբ Iberia Express-ի կողմից սպասարկվում են հետևյալ թռիչքուղիները[6].
Դանիա
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կոպենհագեն։ Copenhagen Airport
Ֆրանսիա
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լիոն։ Lyon–Saint Exupéry Airport
- Փարիզ։ Charles de Gaulle Airport[7]
- Թուլուզ։ Toulouse–Blagnac Airport[8]
Գերմանիա
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բեռլին Berlin Tegel Airport
- Դյուսելդորֆ Düsseldorf Airport
- Շտուտգարտ Stuttgart Airport
Հունաստան
[խմբագրել | խմբագրել կոդը]- Աթենք Athens International Airport
- Միկոնոս Mykonos International Airport
Իսլանդիա
[խմբագրել | խմբագրել կոդը]- Keflavík: Keflavík International Airport[9]
- Իռլանդիա
- Քորք։ Cork Airport
- Դուբլին Dublin Airport
- Իտալիա
- Նեապոլ Naples International Airport[10]
- Վերոնա Verona Villafranca Airport
- Նիդեռլանդներ
- Ամստերդամ Amsterdam Airport Schiphol[11]
- Նորվեգիա
- Օսլո Oslo Airport, Gardermoen[12]
- Լեհաստան
- Կրակով John Paul II International Airport Kraków–Balice[13]
- Ռումինիա
- Բուխարեստ Henri Coandă International Airport[13]
- Իսպանիա
- Ալիկանտե Alicante Airport
- Աստուրիաս Asturias Airport[10]
- Fuerteventura: Fuerteventura Airport
- Gran Canaria: Gran Canaria Airport
- Իբիցա Ibiza Airport
- Jerez: Jerez Airport
- La Palma: La Palma Airport
- Lanzarote: Lanzarote Airport
- Մադրիդ։ Madrid–Barajas Airport Hub
- Մալագա Málaga Airport
- Մալյորկա Palma de Mallorca Airport
- Santiago de Compostela: Santiago de Compostela Airport
- Սևիլիա San Pablo Airport
- Տեներիֆե Tenerife North Airport; Tenerife South Airport
- Շվեդիա
- Գյոթեբորգ Göteborg Landvetter Airport[12]
- Ստոկհոլմ Stockholm Arlanda Airport
- Մեծ Բրիտանիա
- Բիրմինհեմ Birmingham Airport
- Կարդիֆ Cardiff Airport[14]
- Էդինբուրգ Edinburgh Airport[10]
- Լոնդոն Gatwick Airport;[15] Heathrow Airport[16]
- Մանչեստր Manchester Airport[7]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ IAG’s Iberia Express will be ready for takeoff in March — Yahoo! Finance UK Արխիվացված 2013-12-28 Wayback Machine
- ↑ «Información Legal y Protección de Datos.» Iberia Express. Retrieved on 15 March 2012. «Compañía Operadora de Corto y Medio Radio Iberia Express, S.A. con domicilio social en la calle Velázquez nº 130, 28006 Madrid»
- ↑ «IAG sets up short-haul carrier Iberia Express». Reuters. 2011 թ․ հոկտեմբերի 6. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 4-ին.
- ↑ «Spain's Iberia scraps flights during strike». MSNBC. 2011 թ․ դեկտեմբերի 29. Վերցված է 2012 թ․ հունվարի 2-ին.
- ↑ Max Kingsley-Jones (2011 թ․ հոկտեմբերի 6). «IAG approves 2012 launch for Iberia Express». Flightglobal. Վերցված է 2012 թ․ հունվարի 2-ին.
- ↑ «Destinations». Վերցված է 2013 թ․ մարտի 3-ին.
- ↑ 7,0 7,1 «IBERIA Express Adds Paris CDG / Manchester from Sep 2015». Airline Route. 2014 թ․ դեկտեմբերի 17. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 17-ին.
- ↑ «Iberia Express inicia mañana las operaciones a Tolouse». Expansión.com (իսպաներեն). Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 10-ին.
- ↑ «Iberia opens Madrid–Iceland route».
- ↑ 10,0 10,1 10,2 2017, UBM (UK) Ltd. «IBERIA Adds New Routes in S15».
{{cite web}}
:|last=
has numeric name (օգնություն) - ↑ 2017, UBM (UK) Ltd. «IBERIAResumes Istanbul / Amsterdam Service in June/July 2014».
{{cite web}}
:|last=
has numeric name (օգնություն) - ↑ 12,0 12,1 2017, UBM (UK) Ltd. «IBERIA Express Adds Gothenburg / Oslo Routes in S16».
{{cite web}}
:|last=
has numeric name (օգնություն) - ↑ 13,0 13,1 2017, UBM (UK) Ltd. «IBERIA Express Adds New Eastern European Routes in S16».
{{cite web}}
:|last=
has numeric name (օգնություն) - ↑ «Iberia Express announces service to Spanish capital». www.cardiff-airport.com.
- ↑ 2017, UBM (UK) Ltd. «IBERIA Express Adds London Gatwick Service in S15».
{{cite web}}
:|last=
has numeric name (օգնություն) - ↑ Press, Europa (2015 թ․ հունվարի 28). «Iberia Express conectará Canarias con Londres y Lyon».
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Официальный сайт авиакомпании Iberia Express Արխիվացված 2018-08-29 Wayback Machine(անգլ.)
- Официальный сайт авиакомпании Iberia Express(իսպ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Iberia Express» հոդվածին։ |
|