F-18E Super Hornet կործանիչները բավականին նոր ինքնաթիռներ են և F-18 Hornet-ի կատարելագործված տեսակներն են։ Ի տարբերություն հին տեսակի` թևերի բացվածքը 20%-ով մեծացված է։ Այս համակարգերն ունեն նոր ռադիոտեղորոշման համակարգ, որը նվազագույնի է հասցրել ինքնաթիռների խոցելիությունը մարտի ժամանակ։ Այս հարցում ԱՄՆ-ի Ռազմաօդային Ուժերը շատ հավասարակշիռ մոտեցում են ցուցաբերել։ F-18E կործանիչներն ունեն նաև մի այնպեսզի կառույց, որը լայնորեն նվազեցրել է կործանիչների քաշը և ծախսերը, առանց որևէ բան զոհաբերելու։ Վերջին կիրառությունը Լիբիայում ևս ապացուցեցին այս կործանիչների հիանալի հատկանիշները, սակայն ևս մեկ անգամ փաստեցին, որ այս կործանիչների թույլ տեղը կրկին մնում է շարժիչների հզորությունը։ Դրանց վերացման դեպքում այն կարող էր հայտնվել 4-5-րդ տեղում` հետ թողնելով ռուսական բոլոր կործանիչներին, որոնց մարտական հատկանիշները ընդհանուր առմամբ բավական առաջնային դիրքերում են։
Այս մոդելում ընդլայնված են ինքնաթիռի մարտական հնարավորությունները։ Այստեղ Բոինգ ընկերությունը շեշտը դրել է ոչ թե ինքնաթիռի քիչ տեսանելիության, այլ` մարտում կենսունակության և մարտական ունակությունների ընդլայնման վրա։ F-18E-ը ճկուն և արագընթաց ինքնաթիռ է, ոչ լիարժեք հինգերորդ սերնդի կործանիչ։ Ինքնաթիռը ոչ միայն համարվում է, որպես Ռազմածովային Ուժերի հիմնական կործանիչ, այլ նաև հանդես է գալիս, որպես լիցքավորող (այս առումով այն բացառիկ է)։ Նոր F-18E կործանիչնեը նաև հանդես են գալիս, որպես Ռազմածովային Ուժերի ռադիոպայքարի հիմնական ինքնաթիռներ, որի համար էլ զինված են գերժամանակակից համակարգերով։ Թեև F-18E կործանիչները բավական հաջող են իրենց դրսևորել պատերազմական գործողությունների ժամանակ և ապացուցել են իրենց իսկական բազմանպատակությունը, սակայն, ի տարբերություն այլ կործանիչների, բացառիկ ցուցանիշներ չեն գրանցել։