Beyoncé (ալբոմ)
Beyoncé | ||||
---|---|---|---|---|
Բեյոնսեի ստուդիական ալբոմ | ||||
Թողարկված | 13 դեկտեմբերի, 2013 | |||
Ձայնագրված | 2012-13 | |||
Ժանր | PBR&B, փոփ | |||
Տևողություն | 66:35 | |||
Լեզու | անգլերեն | |||
Լեյբլ | Parkwood, Columbia | |||
Պրոդյուսեր | Բեյոնսե, Ammo, Boots, Detail, Ջերոմի Հարմոն, Hit-Boy, HazeBanga, Key Wane, Թերիուս Նաշ, Քերոլայն Պոլաչեկ, Ռեյ Ռիլ, Նոյ "40" Շեբիբ, Ռայան Թեդեր, Թիմբալենդ, Ջասթին Թիմբերլեյք, Ֆարել Վիլյամս | |||
Բեյոնսեի ալբոմների ժամանակագրություն | ||||
| ||||
Սինգլներ Beyoncé ալբոմից | ||||
|
Beyoncé (ոճավորված գրելաձև` BEYONCÉ), ամերիկացի երգչուհի Բեյոնսեի հինգերորդ ստուդիական ալբոմը, որը թողարկվել է 2013 թվականի դեկտեմբերի 13-ին։ Նոուլզը հանդես է եկել որպես երաժշտական տեսահոլովակների գործադիր պրոդյուսեր, համահեղինակ և համառեժիսոր. զգալի ներդրում են ունեցել Թիմբալենդը, Ջասթին Թիմբերլեյքը, Ֆարել Վիլյամսը և Բութսը։ Ձայնագրությունը սկսվել է 2012 թվականին՝ Բեյոնսեի համաշխարհային շրջագայության ժամանակ։
Ալբոմը թողարկվել է առանց հայտարարությունների կամ պրոմոների iTunes Store-ում՝ զարմացնելով երկրպագուներին և հանրությանը։ Նկարագրելով այն որպես «վիզուալ ալբոմ»՝ Բեյոնսեն ներկայացրել է տեսահոլովակ յուրաքանչյուր երգի համար։
Երգչուհու առաջին վիզուալ ալբոմը պարունակել է 14 նոր երգ և 17 տեսահոլովակ[1]։ Բոլոր տեսանյութերը նկարահանվել են 2013 թվականի ընթացքում աշխարհի մի շարք վայրերում, այդ թվում՝ Հյուսթոնում, Նյու Յորքում, Փարիզում, Սիդնեյում, Մելբուռնում և Ռիո դե Ժանեյրոյում[2][3]։
Ձայնագրություն և կոմպոզիցիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Նոուլզը Beyoncé ալբոմն առաջին անգամ քննարկել է 2013 թվականի հունվարին Vogue-ից Ջեյսոն Գայի հետ։ Գոյը Նոուլզի ուշադրությունը մանրուքներին նկարագրում է որպես «աներեսություն»՝ նշելով ոգեշնչման համար ստեղծած նրա երևակայական կաղապարները, որոնք պարունակում էին երգի պոտենցիալ վերնագրեր, ալբոմի հին շապիկներ և անցած կատարումների լուսանկարներ[4]։ Ձայնագրությունը սկսվել է 2012 թվականին Նյու Յորքի The Hamptons-ում։ Նոուլզին ուղեկցում էին նրա ամուսինը Jay-Z-ն, դուստրը՝ Բլյու Այվին, ինչպես նաև Թիմբալենդը, Ջասթին Թիմբերլեյքը և The-Dream-ը։ Նոուլզը հանգստացնող մթնոլորտ է գտել, ասելով․ «Մենք ամեն օր պրոդյուսերների հետ ճաշում էինք որպես ընտանիք․․․ դա նման էր ճամբարին։ Հանգստյան օրերի արձակուրդին։ Կարող եք գնալ և ցատկել լողավազանի մեջ, հեծանիվ վարել․․․ օվկիանոս, խոտ և արև․․․ դա իսկապես անվտանգ վայր էր»։
Չնայած լրատվամիջոցների և երկրպագուների սպասումներին, Նոուլզի Super Bowl կատարումը և համաշխարհային շրջագայությունը նոր երաժշտություն չեն պարունակել[5]։ 2013 թվականի մարտի 17-ին երգչուհին «Bow Down/I Been On» անվանումով երգը տեղադրել է SoundCloud առցանց-հարթակի իր օգտահաշվում, որն ավելի ուշ դարձել է «Flawless»-ի մաս։ Նոուլզը նաև նախապես ներկայացրել է «Grown Woman»-ը Pepsi-ի գովազդում և «Standing on the Sun»-ը, որն օգտագործվել է H&M-ի «Standing on the Sun» L'Oreal-ի գովազդում[6]։
Առևտրային հաջողություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2013 թվականի դեկտեմբերի 13-ին Billboard-ը հայտարարել է, որ ալբոմը առաջին երեք ժամվա ընթացքում վաճառվել է 80 000 միավոր տպաքանակով։ Նման թվերը բարենպաստ էին Գարթ Բրուքսի Blame It All On My Roots: Five Decades of Influences (2013) երգի հետ համեմատած, որը երեք շաբաթում 150-160 հազար օրինակ վաճառքով ինչպես սպասվում էր, կմնար ամերիկյան Billboard 200 հիթ-շքերթի 1-ին հորիզոնականում։ Բեյոնսեն 617 000 օրինակ վաճառքով առաջնաելույթ է ունեցել Billboard 200 հիթ-շքերթի առաջին հորիզոնականում[7][8][9]։
Ալբոմը գլխավորել է iTunes-ը 108 երկրներում, ինչը ռեկորդային է եղել, քանի դեռ Ադելը նույն iTunes-ը չէր գլխավորել ավելի քան 115 երկրներում։ «BEYONCÉ» ալբոմն երկար ժամանակ առաջին կին կատարողի ալբոմն էր, որը 3 շաբաթ անընդմեջ գլխավորել է Billboard-ը, մինչ այն ժամանակ, երբ 2012 թվականի վերջին այնտեղ մուտք է գործել Թեյլոր Սվիֆթը։ 2014 թվականի մարտին ամբողջ աշխարհում վաճառվել է մոտ 3 միլիոն օրինակ[10], իսկ Մեծ Բրիտանիայում վաճառվել է ավելի քան 300 000 օրինակ, որի համար ալբոմը ստացել է պլատինե հավաստագիր[11]։
Վերաթողարկում
[խմբագրել | խմբագրել կոդը]Սկզբնական ալբոմի թողարկումից մեկ տարի չանցած, այն վերաթողարկվել է երկու տարբերակով. «Beyoncé: Platinum Edition» և «Beyonce: Platinum Edition (More)»:
«Beyoncé: Platinum Edition» ալբոմը թողարկվել է 2014 թվականի նոյեմբերի 24-ին՝ ֆիզիկական կրիչներով և երաժշտական առցանց խանութներում[12]։ Վերահրատարակումը բաղկացած է եղել չորս սկավառակներից. բնօրինակ ալբոմ, 17 տեսահոլովակներ վիզուալ նյութերով սկավառակում, 10 համերգային ելույթներ The Mrs. Carter Show World Tour շրջագայության շրջանակներում և նոր նյութերով սկավառակ (ալբոմի համար երկու նոր ձայնագրված երգեր. «7/11» և «Ring Off»[13], ինչպես նաև 4 ռեմիքս, որոնք ձայնագրվել են Քանյե Ուեսթի, Նիքի Մինաժի, Pharell-ի և Mr.Vegas-ի հետ և 2015 թվականի պաշտոնական օրացույցը Բեյոնսեի կողմից։
Վերաթողարկման առաջին սինգլը դարձել է «7/11» երգը[14]։ Տեսահոլովակը թողարկվել է 2014 թվականի նոյեմբերի 21-ին[15]։
Երկրորդ երգը՝ «Ring Off»-ը, Բեյոնսեն նվիրել է իր մորը[16]՝ ամերիկյան բիզնեսվումեն և մոդելավորող Թինա Նոուլզին, որն իր ամուսնու՝ Բեյոնսեի հոր Մեթյու Նոուլզի հետ դժվարին ամուսնալուծություն է ունեցել։ Թինա Նոուլզը 30 տարվա ամուսնությունից հետո ամուսնալուծվել է Մեթյու Նոուլզից անհավատարմության պատճառով[17]։ Այժմ Թինան հանդիպում է 66-ամյա դերասան Ռիչարդ Լոսոնի հետ։ Բեյոնսեն աջակցում է մորը և ուրախ է իր նոր հարաբերությունների համար «You found a new man now», «You shine and you’re fine»:
Երգացանկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Beyoncé – Disc 1 | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
# | Անվանում | Տևողություն | |||||||
1. | «Pretty Hurts» | 4:17 | |||||||
2. | «Ghost» / «Haunted» | 6:09 | |||||||
3. | «Drunk in Love» (Jay Z-ի մասնակցությամբ) | 5:23 | |||||||
4. | «Blow» | 5:09 | |||||||
5. | «No Angel» | 3:48 | |||||||
6. | «Yoncé» / «Partition» | 5:19 | |||||||
7. | «Jealous» | 3:04 | |||||||
8. | «Rocket» | 6:31 | |||||||
9. | «Mine» | 6:18 | |||||||
10. | «XO» | 3:35 | |||||||
11. | «***Flawless» (Chimamanda Ngozi Adichie-ի մասնակցությամբ) | 4:10 | |||||||
12. | «Superpower» (Frank Ocean-ի մասնակցությամբ) | 4:36 | |||||||
13. | «Heaven» | 3:50 | |||||||
14. | «Blue» (Blue Ivy-ի մասնակցությամբ) | 4:26 |
Beyoncé – Music videos | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
# | Անվանում | Տևողություն | |||||||
15. | «Pretty Hurts» | 7:04 | |||||||
16. | «Ghost» | 2:31 | |||||||
17. | «Haunted» | 5:21 | |||||||
18. | «Drunk in Love» (Jay Z-ի մասնակցությամբ) | 6:21 | |||||||
19. | «Blow» | 5:25 | |||||||
20. | «No Angel» | 3:53 | |||||||
21. | «Yoncé» | 2:02 | |||||||
22. | «Partition» | 3:49 | |||||||
23. | «Jealous» | 3:26 | |||||||
24. | «Rocket» | 4:30 | |||||||
25. | «Mine» (Drake-ի մասնակցությամբ) | 4:59 | |||||||
26. | «XO» | 3:35 | |||||||
27. | «***Flawless» (Chimamanda Ngozi Adichie-ի մասնակցությամբ) | 4:12 | |||||||
28. | «Superpower» (Frank Ocean-ի մասնակցությամբ) | 5:24 | |||||||
29. | «Heaven» | 3:55 | |||||||
30. | «Blue» (Blue Ivy-ի մասնակցությամբ) | 4:35 | |||||||
31. | «Grown Woman» (bonus video) | 4:24 | |||||||
32. | «Credits» | 2:34 |
Հիթ-շքերթներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիթ-շքերթ (2013) | Լավագույն արդյունք |
---|---|
French Albums (SNEP)[18] | 24 |
Scottish Albums (OCC)[19] | 10 |
UK Albums (OCC)[20] | 2 |
US Billboard 200[21] | 1 |
Թողարկման պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկիր | Ամսաթիվ | Ձևաչափ | Լեյբլ |
---|---|---|---|
Ավստրալիա[22] | 2013 թվականի դեկտեմբերի 13 | Թվային բաշխում | Parkwood Entertainment Columbia |
Բրազիլիա[23] | |||
Կանադա[24] | |||
Ֆրանսիա[25] | |||
Գերմանիա[26] | |||
Միացյալ Թագավորություն[27] | |||
ԱՄՆ[28] | |||
Ռուսաստան[29] | |||
ԱՄՆ[30] | 2013 թվականի դեկտեմբերի 21 | CD |
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մրցանակաբաշխություն | Տարի | Երգ | Մրցանակ | Արդյունք |
---|---|---|---|---|
World Music Award | 2014 | BEYONCÉ | Լավագույն համաշխարհային ալբոմ | Առաջադրված |
Billboard Music Awards | 2014 | BEYONCÉ | Լավագույն ռիթմ-ն-բլյուզ-ալբոմ | Առաջադրված |
2014 | BEYONCÉ | Լավագույն Billboard 200 ալբոմ | Առաջադրված | |
American Music Award | 2014 | BEYONCÉ | Սոուլ ոճի լավագույն ալբոմ/R&B | Հաղթանակ |
Soul Train Music Award | 2014 | BEYONCÉ | Տարվա ալբոմ | Հաղթանակ |
Գրեմմի[31] | 2015 | «Drunk In Love» (с Jay-Z) | Լավագույն R&B երգ | Հաղթանակ |
2015 | BEYONCÉ | Սոուլ ոճի լավագույն ալբոմ/R&B | Առաջադրված | |
2015 | BEYONCÉ | Լավագույն ալբոմ ծավալուն հնչողությամբ | Հաղթանակ | |
2015 | BEYONCÉ | Տարվա ալբոմ | Առաջադրված | |
2015 | «Drunk In Love» (с Jay-Z) | Լավագույն R&B կատարում | Հաղթանակ | |
NAACP Image Award | 2015 | Beyoncé: Platinum Edition | Լավագույն ալբոմ | Առաջադրված |
BET Awards | 2015 | «7/11» | Տարվա տեսանյութ | Հաղթանակ |
2015 | «7/11» | Տարվա կլիպմեյքեր | Հաղթանակ | |
2015 | «7/11» | Հեռուստադիտողների ընտրություն | Առաջադրված | |
ASCAP Rhythm & Soul Music Awards | 2015 | «Drunk In Love» | Լավագույն R&B/հիփ հոփ երգ | Հաղթանակ |
2015 | «***Flawless» | Լավագույն R&B/հիփ հոփ երգ | Հաղթանակ | |
2015 | «Partition» | Լավագույն R&B/հիփ հոփ երգ | Հաղթանակ |
Հավաստագրումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Շրջան | Հավաստագրում | Վաճառք |
---|---|---|
Ավստրալիա (ARIA)[32] | Պլատինե | 70 000 |
Բրազիլիա (ABPD)[33] | 2× Պլատինե | 80 000 |
Դանիա (IFPI) | Ոսկի | 10 000 |
Իռլանդիա (IRMA)[34] | Ոսկի | 7 500 |
Իսպանիա(PROMUSICAE)[35] | Ոսկի | 20 000 |
Կանադա (CRIA)[36] | Պլատինե | 80 000 |
Նիդեռլանդներ (NVPI) | Պլատինե | 50 000 |
Նոր Զելանդիա (RMNZ)[37] | Պլատինե | 15 000 |
Լեհաստան(ZPAV) | Պլատինե | 20 000 |
Միացյալ թագավորություն (BPI) | Պլատինե | 418 000 |
ԱՄՆ (RIAA)[38] | 2× Պլատինե | 2 200 000 |
Ֆրանսիա (SNEP)[39] | Ոսկի | 100 000[40] |
Շվեյցարիա (IFPI) | Ոսկի | 15 000 |
Ամբողջ աշխարհ | 5 000 000[41] |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Beyoncé releases surprise new album — Telegraph».
- ↑ «BEYONCÉ Available Worldwide Now — NEW YORK, Dec. 13, 2013 /PRNewswire/».
- ↑ «Beyonce shocks fans as she releases new album and 17 new videos | Mail Online».
- ↑ «Beyoncé Knowles: The Queen B — Magazine». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 14-ին.
- ↑ «The secret diary of a disappointed Beyoncé fan | Music | theguardian.com».
- ↑ «Beyonce Previews New Song, 'Standing On The Sun': Listen | Billboard».
- ↑ «Beyonce's Surprise Album Trending Towards No. 1 on Billboard 200 | Billboard».
- ↑ «Rap-Up.com || Beyoncé's First Singles Revealed».
- ↑ «BEYONCÉ Shatters iTunes Store Records With 828,773 Albums Sold in Just Three Days». Apple Newsroom (անգլերեն). Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 13-ին.
- ↑ «Beyonce – kolejne rekordy nowej płyty!» (pol). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 27-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Beyonce & Celine Dion Albums Go Platinum In UK» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 28-ին.
- ↑ «Beyonce's New 'Platinum Edition' Album Is Streaming on Spotify Now!».
- ↑ «Listen to Beyoncé's Two New Tracks, '7/11' & 'Ring Off'!».
- ↑ «Beyoncé Just Dropped Her Greatest Video Ever !».
- ↑ «Beyoncé's 7/11 video: carefully cultivated candour !».
- ↑ «"So Proud You Took The High Road": Beyoncé's New Song "Ring Off" About Tina Leaving Mathew Knowles, Finding Love Again !». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 18-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 27-ին.
- ↑ «Beyonce's parents Mathew and Tina Knowles divorce after 31 years of marriage!».
- ↑ "Beyoncé – Beyoncé". Lescharts.com. Hung Medien. Retrieved December 17, 2013.
- ↑ "2013-12-21 Top 40 Scottish Albums Archive". Official Charts Company. Retrieved December 15, 2013.
- ↑ "2013-12-21 Top 40 UK Albums Archive". Official Charts Company. Retrieved December 15, 2013.
- ↑ «It's Official: Beyoncé Makes History With Fifth No. 1 Album». Billboard. 2013 թ․ դեկտեմբերի 17. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 17-ին.
{{cite web}}
:|first=
missing|last=
(օգնություն) - ↑ «BEYONCÉ». iTunes Store (AUS). Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 13-ին.
- ↑ «BEYONCÉ». iTunes Store (Brazil). Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 13-ին.
- ↑ «BEYONCÉ». iTunes Store (Canada). Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 13-ին.
- ↑ «BEYONCÉ». iTunes Store (France). Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 13-ին.
- ↑ «BEYONCÉ». iTunes Store (Germany). Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 13-ին.
- ↑ «BEYONCÉ». iTunes Store (UK). Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 13-ին.
- ↑ «BEYONCÉ». iTunes Store (U.S.). Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 13-ին.
- ↑ «BEYONCÉ». iTunes Store (Russia). Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 13-ին.
- ↑ «How 'Beyonce' Stayed a Secret, and Which Songs Will Be the First Singles | Billboard».
- ↑ Grammys 2015: See the Full Winners List | Billboard
- ↑ «ARIA Charts – Accreditations – 2014 Albums» (անգլերեն). Australian Recording Industry Association.
- ↑ «Certification list» (պորտուգալերեն). Associação Brasileira dos Produtores de Discos.
- ↑ «2013 Certification Awards» (անգլերեն). Irish Recorded Music Association. 2013-12.
- ↑ «Top 100 Albumes – Semana 6: del 2.2.2015 - 8.2.2015» (իսպաներեն). Productores de Música de España.
- ↑ «Certification list» (անգլերեն). Music Canada. 2014-01. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 28-ին.
- ↑ «NZ Top 40 Albums Chart» (անգլերեն). Official New Zealand Music Chart. Recorded Music NZ. 2014 թ․ հունվարի 13. Արխիվացված է օրիգինալից 2016-03-03-ին. Վերցված է 2020-09-27-ին.
- ↑ «Searchable Database: Beyonce» (անգլերեն). RIAA. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 28-ին.
- ↑ «Certification Awards» (PDF) (ֆրանսերեն). Syndicat National de l'Édition Phonographique. 2013-12.
- ↑ Hamard J. (2014 թ․ դեկտեմբերի 28). «Beyoncé remixe "7/11" avec French Montana, Diplo et Skrillex. Ecoutez!» (ֆրանսերեն). Charts in France.
- ↑ Copsey R. (2014 թ․ նոյեմբերի 24). «Beyonce's surprise album 1 year on: 10 amazing #ChartFacts» (անգլերեն). Official Charts Company. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 24-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|