Beast (խումբ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Beast (այլ կիրառումներ)
Beast | |
---|---|
2011 թվականի հատուկ համերգին | |
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | կորեերեն՝ 비스트 |
Նաև հայտնի է որպես | B2ST, ∀ΔΣ |
Ժանրեր | քեյ փոփ |
Մասնագիտություն | Korean idol |
Գործունեություն | 2009 | –այժմ
Լեյբլ | Cube Entertainment(Կորեա) Universal Music Group (միջազգային) |
Անդամակցություն | Յուն Դու Ջուն, Yang Yo-seob?, Լի Կի Կվան և Son Dong-woon? |
Կայք | universal-music.co.jp/beast/ |
Անդամներ | |
Յուն Դու Ջուն Ջան Հյոն Սըն Յոն Ջուն Հյոն Յան Յո Սոբ Լի Կի Կվան Սոն Դոն Ուն | |
Beast (band) Վիքիպահեստում |
BEAST (Բիսթ, հանգըլ՝ 비스트), հարավկորեական բոյ բենդ, որը գտնվել է "CUBE Entertainment" լեյբլի հովանավորության տակ։ Այժմ խումբը հայտնի է որպես Highlight (Հայլայթ կորեերեն՝ 하이라이트), 2016 թվականին խմբի 6 անդամներից 5-ը լքել են "CUBE Entertainment" ընկերությունը և հիմելեն իրենց սեփական "Around Us Entertainment" ընկերությունը[1]։ Նախապես խումբն անվանում էին B2ST (Boys to Search for Top - Տղաներ, ովքեր փնտրում են բարձունքը)։ Սակայն դեբյուտից օրեր առաջ խմբի անունը փոխում են, դառնալով BEAST (Boys of the EAst Standing Tall — Արևելքի տղաներ, ովքեր կանգնած են բարձունքին)։ Սակայն խումբը շարունակում է օգտագործել ինչպես «BEAST» այնպես էլ «B2ST» անվանումները գովազդային ակցիաներում։
Որպես BEAST խումբը թողարկել է 3 կորեական լիամետրաժ ալբոմ, 9 կորեական մինի-ալբոմ, 2 կերեական լիամետրաժ ալբոմ և մի քանի սինգլ։ Խումբը դեբյուտը կայացել է "Beast Is the B2ST" մինի-ալբոմի թողարկմամբ։ 2011 թվականին խումբը թողարկել է իր առաջին լիամետրաժ "Fiction and Fact" ալբոմը և "Shock" սինգլի ճապոնական տարբերակի թողարկմանբ կայացել է խումբի ճապոնական դեբյուտը։ Որպես Highlight խմբի դեբյուտը կայացել է 2017 թվականին "Can You Feel It?" մինի-ալբոմի թողարկմամբ։
Անդամներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Անուն | Հայերեն | Ծննդյան ամսաթիվ | Կարգավիճակը խմբում |
---|---|---|---|
Yoon Doo Joon (윤두준) | Յուն Դու Ջուն | 4.07.89 | լիդեր, վոկալիստ, ռեփեր |
Jang Hyun Seung (장현승) | Ջան Հյոն Սըն | 3.09.89 | վոկալիստ, առաջնորդող պարող |
Yong Jun Hyung (용준형) | Յոն Ջուն Հյոն | 19.12.89 | գլխավոր ռեփեր, պարող, երգահան |
Yang Yo Seob (양요섭) | Յան Յո Սոբ | 5.01.90 | գլխավոր վոկալիստ, «կեղծ» մակնե, խմբի դեմքը |
Lee Ki Kwang (이기광) | Լի Կի Կվան | 30.03.90 | առաջնորդող վոկալիստ, գլխավոր պարող, խմբի դեմքը |
Son Dong Woon (손동운) | Սոն Դոն Ուն | 6.06.91 | վոկալիստ, մակնե |
Մինչ դեբյուտը
[խմբագրել | խմբագրել կոդը]Յուն Դու Ջուն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դու Ջունը եղել է «One Day» (2PM & 2AM) խմբի թեկնածու, երկար ժամանակ եղել է «JYP Entertainment»-ընկերության թրեյնին։ Նկարահանվել է երգչուհի G.NA-ի դեբյուտային տեսահոլովակում, հայտնվել է AJ-ի "Wiping the Tears" տեսահոլովակում։
Ջան Հյոն Սըն
[խմբագրել | խմբագրել կոդը]2004 թվականին Հյոն Սընը ընդունվում է "YG Entertainment" ընկերություն, որտեղ նա անց է կացնում մեկուկես տարի։ Պատրաստվել է դեբյուտ կատարել որպես Big Bang խմբի անդամ, սակայն վերջնական ընտրության ժամանակ չի ընտրվել ընկերության նախագահի կողմից։ Ընկերության նախագահի խոսքերով. «Նա շատ է փակված իր մեջ, և պատրաստ չէ դբյուտ կատարել մեծ բեմի վրա»[փա՞ստ]։
Յոն Ջուն Հյոն
[խմբագրել | խմբագրել կոդը]Իր երաժշտական գործունեությունը սկսել է 2007 թվականի սկզբին "Xing" խմբում "Poppin’ Dragon" մականունով։ Սակայն ռեփերը դուրս է եկել խմբից մինչև դեբյուտը, ինչի պատճառով լեյբլը դատական հայց է ներկայացրել նրա դեմ։ Ջուն Հյոնգը հաղթել է դատը։ Խմբի լիդերի հետ նկարահանվել է AJ-ի "Wiping the Tears" տեսահոլովակում, որտեղ ռեփ է կարդացել։
Յան Յո Սոբ
[խմբագրել | խմբագրել կոդը]Իր գործունեությունը սկսել է "JYP Entertainment" ընկերությունում։ Սակայն վոկալիստը ստիպված է եղել հեռանալ լեյբլից։ Ավելի ուշ նա ընդունվել է "M Boat Entertainment" (նախկինում YG Entertainment-ի դուստր լեյբլներից), որտեղ անցկացրել է 5 տարի։ Այնուհետև տեղափոխվել է "Cube Entertainment", որտեղ սկզբնական ժամանակներում եղել է իր ապակա խմբակից Կի Կվանի (AJ-ի) պարային խմբում, որը այդ ժամանակ մենակատար էր[2]։
Լի Կի Կվան
[խմբագրել | խմբագրել կոդը]4 տարի փորձաշրջանն անցել է «JYP Entertainment»-ում. դարձել է "Cube Entertainment"-ի առաջին թրեյնին և դեբյուտ է կատարել որպես մենակատար AJ (Ace Junior մականունից)։ Թողարկել է "1st Episode A New Hero" անունով մինի-ալբոմ։ ԶԼՄ-ները նրան անվանել են «հաջորդ Ռեյն»։ 2009 թվականի հունիսի 17-ին բացել է Լեդի Գագայի կորեական համերգը։ Միայն թե նրա մենակատարային դեբյուտը չի կարելի համարել հաջողված, քանի որ ըստ Կի Կվանգի խոսքերի նա շատ նյարդային է եղել, ու ոչ այնքան պատրաստված[փա՞ստ]։ 2009 թվականի օգոստոսին AJ-ն ավարտում է իր մենակատարային կարիերան և դեբյուտ անում որպես B2ST խմբի անդամ։
Նախադեբյուտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մինչ խմբի կազմավորումը կային շատ հոդվածներ տղաների մասին, քանի որ նրանք արդեն մասնակցել էին այլ ծրագրերի։ Դեբյուտի նախօրեին "MTV B2ST" հեռուստաալիքով հեռարձակվել է վավերագրական ֆիլմ, որում մանրամասնորեն պատմվել է խմբի անդամների, նրանց հմտությունների ու կարողությունները մասին։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դեբյուտ․ 2009 թվական
[խմբագրել | խմբագրել կոդը]"Beast "-ը դեբյուտ է ունեցել 2009 թվականի հոկտեմբերի 16-ին KBS "Music Bank" հեռուստաալիքի երաժշտական հաղորդման բեմում "Bad Girl" սինգլով[3]։ Դեբյուտից հետո խումբը թողարկում է իր առաջին "Beast Is the B2ST" անունով մինի-ալբոմը, որը կազմված էր հինգ երգից։ Երկար ժամանակ "BEAST"-ին լուրջ չեն վերաբերվում, մինչև, որ "Shock" պրոմոշրջագայությունի ժամանակ խումբը ելույթ ունեցավ Noel-ի "Despite Holding On" բալլադի օրկեստրային տարբերակով։ Դրանից հետո խմբին ընդունեցին որպես բացառիկ վոկալային տվյալներ ունեցող խումբ։ Նույն տարում խումբը Կորեայի մշակույթի, սպորտի և զբոսաշրջության նախարարության կողմից ստացել է դեկպեմբերի "Ամսվա լավագույն նոր աստղ" մրցանակը[4]։
2010 թվական
[խմբագրել | խմբագրել կոդը]2010 թվականի հունվարին "BEAST"-ը և նույն ընկերության հովանավոնավորության տակ "4Minute" խմբի հետ միջազգային գործունեության համար պայմանագիր է կնքում "Universal Music Group" լեյբլի հետ[5]։ Պայմանագրի ստորագրումից հետո 4Minute-ի հետ մեկնում են Թայվան պրոմոշրջագայությունի համար[6]։
Խումբը սահմանում է նոր ռեկորդ դառնալով առաջին կորեական դեբյուտանտները, որոնք մեկ ամսվա ընթացքում կարողացել են վաճառել սինգլի 20․000 օրինակ։
2010 թվականի սկզբին թողարկում է իր երկրորդ "Mistery" անունով սինգլը[7]։ 2010 թվականի մարտին, դեբյուտից մեկ տարի անց, սկսվում է հեռարձակվել խմբի սեփական ռեալիթի-շոուն «MTV Beast Almighty» անունով։ 3-րդ սերիայում խմբի անդամները իրականացնում են երկրպագուներից մեկի ցանկությունը և ուրախացնում հանդիսատեսին «Mystery» երգի հիման վրա նկարելով տեսահոլովակ, որի ժամանակ որպես հատուկ հյուրեր հայտնվում են Girls Generation և Kara խմբերը։
Երկրորդ մինի-ալբոմի՝ "Shock Of The New Era" թողարկումը նշանակվում է 2010 թվականի մարտի 2-ին[8], սակայն ռելիզը կայանում է մեկ օր առաջ՝ մարտի 1-ին, քանի որ երգը ավելի շուտ է հայտնվում համացանցում ու տեղադրվում YouTube-ում։ Չնայած դրան ալբոմը զբաղեցնում է բարձր հորիզոնականներ տարբեր հիթ-շքերթներում ու վաճառվում է ավելի քան 20000 օրինակ։ Նոր ժանր, որը մատուցում է BEAST-ը, Rocktonik կոչվող ժանրն էր, որը հարվածային գործիքների միավորումն էր ակումբային ռիթմերի հետ։ Ինչպես նաև արտահայտիչ երևում է նրանց նոր ոճը, որը սևի գաղափարն էր ու տարբերվում էր նրանց դեբյուտային ոճից։ Առաջին պաշտոնական ալբոմային երգը դառնում է «Shock»-ը։ Ինչպես նաև մարտի 1-ին թողարկվում է առաջին երաժշտական տեսահոլովակը «Shock» երգի հիման վրա[9]։ Տեսահոլովակի վերջում հայտնվում են խորհրդավոր աղջիկ ու "Coming up next from Cube" (Շուտով Cube-ից) գրությունը։ Ընկերության ներկայացուցիչները հայտնում են, որ այդ աղջիկը պատրաստվում է իր դեբյուտին։
Խմբի քամբեքը կայանում է մարտի 5-ին KBS Music Bank-ում։ Այդ ելույթից էլ սկսվում է «Shock» երգի պրոմոշրջագայությունը։
Մարտի 25-ին խումբը վերափոխվում է բալլադային երգիչների ու երգում «Despite Holding On» (հեղինակ՝ Noel) երգի օրկեստրային տարբերակը։ Դրանով նրանք գրավում են շատերի ուշադրությունն ու ճանաչվում որպես խումբ, որը ունի ոչ միայն գեղեցիկ արտաքին, այլ նաև վոկալային լավ տվյալներ։ Այդ նույն օրն էլ նրանք "Mnet M!Countdown" հաղորդման ժամանանկ ստանում են իրենց առաջին մրցանակը։
Ապրիլի 14-ին թողարկում են "Take Care Of My Girl Friend (Say No)" երգի տեսահոլովակը[10], որը երկրպագուների համար դառնում է հատուկ նվեր։ Խմբի անդամները իրենք էին նկարել տեսահոլովակը առանց մենեջմենթի կամ ընկերության աշխատողների օգնության։ Տեսահոլովակը նկարահանվել է սև-սպիտակ գունավորմամբ, այն ավելի հասարակ է ու ուշադրության կենտրոնում են խմբի անդամները, որոնք երգում են երգը։
Ալբոմից երկրորդ պաշտոնական երգը դառնում է «Special» երգը։ պրոմոշրջագայությունի շրջանակներում առաջին ելույթը կայացել է մայիսի 6-ին "Mnet M!Countdown"-ի բեմում։ Այնտեղ նրանք կատարում են նաև «Easy (Sincere Version)» երգը։ պրոմոշրջագայությունն ավարտվում է մայիսի 16-ին "SBS Inkigayo"-ում ելույթից հետո։
2010 թվականի հունիսի 16-ին սկսվում է խմբի արտերկրային պրոմոշրջագայությունը։ Առաջին ըրկիրը, որը այցելում է խումբը դառնում է Ֆիլիպինները։ Հունիսի 19-ին Մանիլայում նրանք ելույթ են ունենում Araneta Coliseum-ում «Օգնություն միայնակ մայրերին» համերգի ժամանակ։
Հունիսի 20-ին խումբը ժամանակավորապես վերադառնում է Կորեա, որից հետո հունիսի 22-ին մեկնում է Սինգապուր։ Հունիսի 24-ին նրանք անց են կացնում ինքնագրերի նիստ «IMM Shopping Mall»-ում, իսկ հունիսի 25-ին ելույթ է ունենում «Mediacorp Performance Hall»-ում։ Դրանից զատ «Shock of the New Era» ալբոմի ասիական տարբերակը, որը թողարկվում է Սինգապուրում, ստանում է «Ոսկե սկավառակ» կարգավիճակը։
Հունիսի 26-ին խումբը մեկնում է Մալայզիա, որտեղ անց է կացնում մամլո ասուլիս, ելույթ է ունենում ու ինքնագրերի նիստ։
Հունիսի 30-ին մեկնում է Ճապոնիա։ Հուլիսի 1-ին Տոկիոյի «Shinkiba Studio Coast»-ում կայանում է «Precious Land» փառատոնը, որտեղ խումբը իր մասնակցությունն է ունենում։ Հուլիսի 4-ին Ճապոնիայում նրանք ավարտում են պրոմոշրջագայությունը։
Սեպտեմբերի 28-ին կայանում է «Mastermind» ալբոմի թվային ձևաչափի ռելիզը։ Այդ ալբոմը կարելի էր գտնել ցանկացած երաժշտական կայքերում։
Սեպտեմբերի 30-ին ալբոմը հայնտվում է երաժշտական խանութներում։ Այդ օրն էլ թողարկվում է ալբոմի գլխավոր «Breath» երգի տեսահոլովակը[11]։
Հոկտեմբերի 1-ին «KBS2 Music Bank»-ում տեղի է ունենում «Breath» երգով առաջին ելույթը։ Առաջին ելույթի ժամանակ քամբեքի շրջանակներում խումբը կատարում է նաև «Mastermind» երգի պարային տարբերակը։ Ռելիզից մեկ շաբաթ անց խումբը շրջանցում է 2NE1 խմբին ու զբաղեցնում «KBS2 Music Bank»-ի առաջին հորիզոնականը։ Եվս մեկ շաբաթ անց խումբը վերցնում է «Mnet M!Countdown»-ի մրցանակը։ Հոկտեմբերի 31-ին «SBS Inkigayo»-ի ելույթից հետո ավարտվում է հերթական պրոմոշրջագայությունը։
Ալբոմի ռելիզից հետո BEAST-ը չի կարողանում խուսափել այլ խմբերի հետ մրցակցությունից, որոնք նույն ժամանակահատվածում վերադարձել էին նոր ալբոմներով։
«Breath» երգի ռելիզը կայանում է Miss A խմբի «Breathe» երգի ռելիզի հետ համարյա միաժամանակ։ Առաջանում են ենթադրություններ, որ խումբը երգի անվանումը այդ համընկման պատճառով փոխարինում է «Soom»-ով (կորեերեն տարբերակը)։ Այնուամենայնիվ խմբի ներկայացուցիչները հայտնում են, որ երգին այդ անվանումը նախօրոք տվել է Ջուն Հյոնգը։
Բացի այդ, շատերը այդ ժամանակ համեմատում էին իրար հակառակ BEAST և SHINee խմբերի ոճերը։
Նոյեմբերին խումբը թողարկում է իր թվով չորրորդ մինի-ալբոմը՝ «Lights Go On Again»։ Այդ ալբոմի երգերը զբաղեցնում են Mnet music charts հիթ-շքերթի առաջին հինգերորդ հորիզոնականները։
Խումբը Ճապոնիայում դեբյուտ է ունենում թողարկելով իր առաջին ճապոնական ալբոմը՝ «Beast — Japan Premium Edition»։
2010 թվականի դեկտեմբերի 29-ին թողարկվում են խմբի զուգերգային երգերը։ Յո Սոբն ու Ջուն Հյոնը ձայնագրում են հիփ-հոփ ոճի «Thanks To» երգը, Հյոն Սընն ու Կի Կվանը՝ R&B ոճի «Let It Snow» երգը, իսկ Դու Ջունն ու Դոն Ունը «When The Door Closes» բալլադը։
«Thanks To» երգը B2UTY-ի (խմբի ֆանակումբը) համար դառնում է նվեր, որը ցույց է տալիս երգիչների շնորհակալությունն իր երկրպագուներին։
2011-2012 թվականներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2011 թվականի մայիսի 17-ին թողարկվում է կորեական առաջին լիարժեք ալբոմը՝ «Fiction and Fact» անունով։ «Biga Oneun Naren» թրեքը թողարկվում է ալբոմի ռելիզից առաջ և մայիսի 27-ին ստանում KBS «Music Bank»-ի մրցանակը։
2012 թվականի սկզբին խումբը մեկնում է իր առաջին միջազգային շրջագայությանը, որը կոչվում է «Beautiful Show»։ Շրջագայության շրջանակներում նրանք լինում են 17 քաղաքներում ու 12 պետություններում, ներառելով դրա մեջ Ասիայի, Եվրոպայի, Հարավային ու Հյուսիսային Ամերիկաների պետությունները։
Հուլիսի 21-ին խումբը թողարկում էր հինգերորդ ալբոմը՝ «Midnight Sun»-ը։
Այն գլխավոր «Beautiful Night» երգով զբաղեցնում է երաժշտական հիթ-շքերթների առաջին հորիզոնականը։ Շատերը կարող էին ասել, որ խմբի վերադարձը հաջողված էր, քանի որ ալբոմի մնացած երգերն էլ էին զբաղեցնում բարձր հորիզոնականներ։
Մինի-ալբոմի թողարկումից գրեթե մեկ ժամ անց, YouTube կայքում տեղադրվում է «Beautiful Night» երգի տեսահոլովակը[12]։
2013 թվական
[խմբագրել | խմբագրել կոդը]Որպես մինչռելիզային տարբերակ խումբը ներկայացնում է երկու սինգլներ. մայիսի 29-ին թողարկում է «Will You Be Alright?» թրեքը իր գաղափարային լուսանկարներով, իսկ հունիսի 15-ին թողարկվում է «I’m Sorry» թրեքը (որի տեսահոլովակը նկարահանվել է հունիսի 7-ին «B2UTY Party»-ի ժամանակ)։
Խումբը բեմ է վերադառնում մեկ տարի անց իր երկրորդ լիարժեք «Hard To Love, How To Love» ալբոմով։ Ալբոմի գլխավոր երգը դառնում է «Shadow» երգը, որի հիման վրա նկարահանվել է նաև տեսահոլովակ[13]։ Հուլիսի 19-ին կայանում ալբոմի ու տեսահոլվակի ռելիզը։ Բոլոր երգերի հեղինակն ու պրոդյուսերը Յոն Ջուն Հյոնն է իր ընկեր Կիմ Տե Ջուի հետ։
Խմբի առաջին ելույթը նոր ալբոմով կայանում է սեփական շոուի բեմում։ Հուլիսի 20-21-ին խումբը անց է կացնում երկու մենակատարային համերգներ «Beautiful Show» անվանմամբ։
Երկրորդ ալբոմի թողարկումից հետո Դու Ջունն ու Ջուն Հյոնը թողարկում են իրենց հատուկ «I Am A Man» երգը։
Դեկտեմբերի 18-ին Beast-ը ներկայացնում է իր չորրորդ ճապոնական սինգլը։
Սինգլը կրկնակի էր։ Նրա մեջ ներառվում են «Sad Movie»` սինգլի գլխավոր երգը, և «Christmas Carol no Koro ni wa»` հատուկ ամանորյա երգը, որը 1992 թվականի Ինագակի Ջունիչիի հայտնի երգի քավերն էր։ «Sad Movie» երգի տեսահոլովակն իրենից ներկայացնում էր Ճապոնիայում խմբի ելույթը։
2014 թվական
[խմբագրել | խմբագրել կոդը]Ապրիլի 10-ից սկսում է նրանց նոր ռեալիթի շոուն։
Խմբի գործակալությունը տեղեկացրել էր, որ քամբեքը պետք է կայանար մայիսի վերջին, սակայն Սեվոլ նավի խորտակման պատճառով այն տեղափոխվում է հունիսի 16-ին։
Ճապոնական ալբոմի ռելիզը նշանակում են մայիսի 28-ին։ Ալբոմի մեջ ներառում են երկու թրեքներ. «ADRENALINE» և «B.I.B ~ B2ST is Back»։ «ADRENALINE» երգի տեսահոլովակը թողարկվել է մայիսի 20-ին։
Հունիսի 10-ին թողարկվում է նոր ալբոմի մինչռելիզային թրեքը «No More» անվանմամբ։ Երգի վրա աշխատել են Ջուն Հյոն ու Կիմ Տե Ջուն։
Հունիսի 13-ին տեղի է ունենում շփոթմունք ու ամբողջ ալբոմը տարածվում է ալբոմը։ Որպես պատասխան Universal Music Korea-ը հայտնում է, որ կկիրառի իրավապաշտպանական գործողությունները այն մարդկանց դեմ, ում պատճառով տեղի է ունեցել շփոթմունքը։
Հունիսի 16-ին թողարկվում է վեցերորդ մինի-ալբոմի պաշտոնական ռելիզը և «Good luck» առանցքաքյին երգի տեսահոլովակը։ Ալբոմի բոլոր երգերը Կորեայի գլխավորագույն ինը հիթ-շքերթներում զբաղեցնում են բարձր հորիզոնակններ, իսկ առանքային «Good luck» երգը ձեռք է բերում «All Kill» անվանումը։
Հոկտեմբերի 19-ին թողարկվում է յոթերորդ «Time» մինի-ալբոմի ռելիզն ու «12:30» առանցքային երգը։
Տարբեր հեռուստահաղորդումներ ու ծրագրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վավերագրական ֆիլմ B2ST/B2ST Documentary [2009]
- Այդոլ սպասարկող BEAST/Idol Maid BEAST [2010]
- Golden Fishery BEAST «Radio Star»-ում
- Առաջ, երազանքների թիմ — թողարկում 146
- Այդոլի շաբաթ/ Weekly Idol — թողարկում 17, 24
- Թոք-շոու «Ողջույն»/Hello Counselor — թողարկում 87, 138
- Երաժշտական կատակերգություններ /Music parody
- Վազող մարդը /Running Man — թողարկում 162
- All the K-POP BEAST
- Happy Sunday — թողարկում. 369
- E!TV ShinPD — BEAST
- Cover Dance Festival K-POP Roadshow — թողարկում 6
- BEAST-ի ժամանակն է/Showtime — Burning the BEAST [2014]
Փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Դու Ջունը երրորդ տեղն է զբաղեցնում Mgoon Audition-ում։
- Ջուն Հյոնը համարվում է ամենավառ և խարիզմատիկ ռեփերներից մեկը քեյ փոփ բեմում։
- 2011 թվականի գարնանը "Cube Entertainment"-ը պաշտոնապես հայտարարում է, որ Ջուն Հյոնը և Գու Հարան, KARA խմբից, հանդիպում են։ 2013 թվականի մարտին զույգը բաժանվում է։
- Խմբում Յո Սոբի կերպարն է. սիրունիկ, «կեղծ մակնե»։
- Հյոն Սընը նորամուտելով Trouble Maker դուետում (2011 թվականին), իր համար վերցնում է JS (Jay Stomp) կեղծանունը։
- Կի Կվանը և Յո Սոբը մոտ մեկ տարի սովորել են միևնույն դպրոցում՝ Ahyun High School։
- Կի Կվանը և Չոն Ունը ծանոթ էին դեռևս JYP Entertainment-ում մարզումների օրերից։ Նրանք ծանոթ են արդեն ավելի քան 6 տարի։
- 2013 թվականի նոյեմբերի 13-ին BEAST-ը իր իրերը նվիրաբերում է կենդանիների համար կացարանին օգնության համար։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թվական | Մրցանակ |
---|---|
2009 |
|
2010 |
|
2011 |
|
2012 |
|
2013 |
|
2014 |
|
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «K-Pop Band Beast Changes Name to Highlight After Leaving Agency, Losing Member». Billboard. 2017 թ․ փետրվարի 24. Վերցված է 2017 թ․ մարտի 31-ին.
- ↑ 비스트 이기광 "'하이킥' 촬영, 멤버들에게 미안하기도"(인터뷰) – 손에 잡히는 뉴스 눈에 보이는 뉴스 – 뉴스엔 (կորեերեն). Վերցված է 2010 թ․ մարտի 19-ին.
- ↑ «Beast: "After the Showcase on the 15th, we cannot hide our tears"». Newsen (կորեերեն). 2009 թ․ հոկտեմբերի 17. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 24-ին.
- ↑ «Beast wins the December Rookie Music Award». Newsen (կորեերեն). 2009 թ․ նոյեմբերի 27. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 23-ին.
- ↑ «4Minute-Beast are going international! CUBE-Universal strategic signing ceremony». Newsen (կորեերեն). 2010 թ․ հունվարի 5. Վերցված է 2011 թ․ մայիսի 17-ին.
- ↑ «Beast, Taiwan promotions without Lee KiKwang, why?». Newsen (կորեերեն). 2010 թ․ հունվարի 21. Վերցված է 2010 թ․ հունվարի 22-ին.
- ↑ «Mistery» երգի տեսահոլովակը
- ↑ «Release of Beast'snew album put forward by a day "Currently looking for the source of leakage». Newsen (կորեերեն). 2010 թ․ փետրվարի 28. Վերցված է 2010 թ․ մարտի 9-ին.
- ↑ «Shock» երգի տեսահոլովակը
- ↑ «Take Care Of My Girl Friend (Say No)» երգի տեսահոլովակը
- ↑ «Breath» երգի տեսահոլովակը
- ↑ «Beautiful Night» երգի տեսահոլովակը
- ↑ «Shadow» երգի տեսահոլովակը
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- japanofficial Արխիվացված 2015-04-29 Wayback Machine
- www.youtube.com
- www.so-beast.com Արխիվացված 2014-02-11 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Beast (խումբ)» հոդվածին։ |
|