2Ս1 Գվոզդիկա
2Ս1 Գվոզդիկա «2С1 Гвоздика» | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Դասակարգ | զենքի ընտանիք և տրանսպորտի տարատեսակ |
Երկիր | ԽՍՀՄ |
Քաշ, տ. | 15,7 |
Անձնակազմ | 4 |
Պատմություն | |
Նախագծող | Խարկովի տրակտորի գործարան և Գործարան №9 |
Արտադրող | ԽՍՀՄ |
Արտադրման թվականներ | 1971-1993 |
Շահագործման սկիզբ | 1972 |
Օգտագործող | Ռուսաստան Ուկրաինա Բելառուս |
Մարտեր | Հարձակում Տրիպոլիի վրա |
Անվանված է | մեխակ |
Չափեր | |
Կորպուսի երկարություն, մմ | 7260 |
Կորպուսի լայնություն, մմ | 2850 |
Բարձրություն, մմ | 2730 |
Սպառազինություն | |
Թնդանոթի տրամաչափ և մակնիշ | 122 մմ |
Թնդանոթի տիպ | հաուբից |
Շարժականություն | |
Շարժիչի հզորություն, ձիաուժ | 240 |
Արագությունը խճուղով, կմ/ժ | 60 |
2Ս1 Գվոզդիկա, խորհրդային արտադրության 122-մմ ինքնագնաց հաուբից։
Արտադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2Ս1 Գվոզդիկա ինքնագնաց հաուբիցի նախագծումը սկսվել է 1967 թվականին։ Առաջին նախատիպերը կառուցվել են 1969 թվականին։ 2Ս1 Գվոզդիկա ինքնագնաց հաուբիցները շահագործվել են խորհրդային բանակում 1971 թվականից։ 2Ս1 Գվոզդիկա ինքնագնաց հաուբիցի մասսայական արտադրությունը սկսվել է 1972 թվականին։ Այն առաջին անգամ ցուցադրվել է հասարակությանը 1974 թվականին տեղի ունեցած լեհական բանակի ռազմական շքերթի ժամանակ։ 2Ս1 Գվոզդիկա ինքնագնաց հաուբիցն արդեն արտահանվել բազմաթիվ երկրներ (Հիմնականում նախկին սոցիալիստական երկրներ)։ Այս ինքնագնաց հաուբիցներն մասնակցել են բազմաթիվ ռազմական հակամարտություններին։
Տեխնիկական տվյալներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2Ս1 Գվոզդիկա ինքնագնաց հաուբիցը տեղադրված է ՄՏ-ԼԲ զրահամեքենայի շասսի վրա։ 2Ս1 Գվոզդիկա ինքնագնաց հաուբից երկարությունը կազմում է 7.26 մ, լայնությունը՝ 2.85 մ, իսկ բարձրությունը՝ 2.73 մ։ 2Ս1 Գվոզդիկա ինքնագնաց հաուբիցը շատ թեթև է. նրա քաշը կազմում է ընդամենը 15.7 տ։ 2Ս1 Գվոզդիկա ինքնագնաց հաուբիցի վրա տեղադրված է 122 մմ-անոց Դ-32 հաուբից։ Այն իր մեջ ամբարում է 30 արկեր։ 2Ս1 Գվոզդիկա ինքնագնաց հաուբիցը սնուցվում է 240 ձիաուժ հզորությամբ YaMZ-238V դիզելային շարժիչով՝ զարգացնելով 60 կմ/ժ արագություն, իսկ ջրային տարածքում՝ 4,5 կ/ժ արագություն։ 2Ս1 Գվոզդիկա ինքնագնաց հաուբիցի վառելիքի պաշարը կազմում է 500 կմ։ 2Ս1 Գվոզդիկա ինքնագնաց հաուբիցը պողպատե զրահապատված է։ Այն պաշտպանում է փոքր զենքերից և հրետանային արկերից։
Մարտավարական տվյալներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2Ս1 Գվոզդիկա ինքնագնաց հաուբիցը շահագործվում է անձնակազմի չորս անդամների՝ այդ թվում հրամանատարի, հրետաձիգի, լիցքավորողի և վարորդի կողմից։ 2Ս1 Գվոզդիկա ինքնագնաց հաուբիցը կրակում է ցանկացած անկյան տակ։ 2Ս1 Գվոզդիկա ինքնագնաց հաուբիցը արձակում է ստանդարտ 122 մմ-անոց ցանկացած արկեր։ 2Ս1 Գվոզդիկա ինքնագնաց հաուբիցը մեկ րոպեում արձակում է 4-5 արկ։ Կրակի առավելագույն հեռավորությունը կազմում է շուրջ 15.2 կմ։ 2Ս1 Գվոզդիկա ինքնագնաց հաուբիցը խոցում է նաև շարժվող տրանսպորտային միջոցներ։
Սպառազինություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռուսաստան 622 հատ
- Ուկրաինա 638 հատ
- Բելառուս 246 հատ
- Բուլղարիա 506 հատ
- Լեհաստան 224 հատ
- Խորվաթիա 9 հատ
- Ֆինլանդիա 72 հատ
- Սերբիա 72 հատ
- Սլովակիա 49 հատ
- Հայաստան 10 հատ
- Ադրբեջան 46 հատ
- Վրաստան 20 հատ
- Հնդկաստան 110 հատ
- Ղազախստան 10 հատ
- Սիրիա 400 հատ
- Ուզբեկստան որոշ քանակություն
- Վիետնամ որոշ քանակություն
- Եմեն որոշ քանակություն
- Իրան որոշ քանակություն
- Իրաք որոշ քանակություն
- Ալժիր 145 հատ
- Լիբիա որոշ քանակություն
- Անգոլա որոշ քանակություն
- Եթովպիա որոշ քանակություն
- Էրիթրեա 20 հատ
- Ուրուգվայ 6 հատ
- Կուբա 150 հատ
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2S1 Gvosdika Արխիվացված 2016-07-11 Wayback Machine(անգլ.)