Jump to content

101 դալմատին (մուլտֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
101 դալմատին
անգլ.՝ One Hundred and One Dalmatians
Изображение логотипа
Տեսակմուլտֆիլմ
Ժանրերաժշտական ֆիլմ, կինոկատակերգություն, արկածային ֆիլմ, քրեական ֆիլմ, դրամա, գրական ստեղծագործության էկրանավորում և ֆենթեզի ֆիլմ
Թեմամարդու առևանգում
ԿերպարներԿրուելլա դե Վիլ, Պոնգո, Ռոջեր Ռեդկլիֆ, Անիտա Ռեդկլիֆ, Դալմատյան շնիկներ, Պրիսսին, Պրիսսի-Ի Սեփականատերը, Պերդիտա, Միստր Սիմփկինս, Միսս Բերդուել, Բախտավոր, Կարկատել, Ռոլլի, Գնդապետ և Սերժանտ Թիբս
Գործողության վայրԼոնդոն
Դարաշրջան1950s?[1]
Հորինված երկիրԴիսնեյի Պոնգո տիեզերք
Հիմնված էՀարյուր մեկ դալմատիններ[2][3][4]
Շարքի մասն էWalt Disney Animation Studios ստուդիայի ֆիլմեր
ՌեժիսորԿլայդ Ջերոնիմի[2][3][4], Հիմիլտոն Լասկի[2][3][4] և Վոլֆգանք Ռեյտերման[2][3][4]
ՍցենարիստԲիլ Պիտ[2][3][4]
ՀնչյունավորումՌոդ Թեյլոր[2][3][5][…], Քեյթ Բաուեր[2][3][6][…], Բեթի Լու Ջերսոն[2][3][6][…], Բեն Ռայթ[2][3][6][…], Բիլլ Լի[6][4], Lisa Davis?[2][3][6][…], Մարթա Ուենթուորթ[2][3][6][…], Ֆրեդերիկ Ուորլոք[2][3][6][…], Ջ. Պետ Օ'Մալլի[2][3][6][…], Միմի Գիբսոն[6][4], Միկի Մագա[2][3][6][…], Բարբարա Բիրդ[2][3][6][…], Սանդրա Էբոթ[4], Տուրլ Ռեյվենսկրոֆտ[6][4], Դեյվիդ Ֆրանկհեմ[6][4], Թուդոր Օուեն[6][4], Քուինի Լեոնարդ[2][6][4], Ջորջ Պելինգ[2][3][6][…], Մարջորի Բեննեթ[2][6][4], Բարբարա Լադդի[6][4], Ռիկի Սորենսեն[6], Թոմ Քորնուեյ[2][3][4], Փոլ Ուելեր[7], Բազիլ Ռուիսդեյլ[7], Փոլ Ֆրիս[6], Լուսիլ Բլիս[8], Ռեմսի Հիլլ[6][4], Սիլվիա Մերիոթ[7][4], Դալ Մաքքենոն[4], Կլերենս Նեշ[7], Մաքս Սմիթ[4], Բոբ Սթիվենս[4], Լիզա Դենիելս[4], Դոն Բարկլայ[4] և Ժաննա Բրյունս[4]
ՊրոդյուսերՈւոլթ Դիսնեյ[4]
Գործադիր պրոդյուսերՔեն Փեթերսոն[2][3][4]
Բեմադրող նկարիչՔեն Անդերսոն[2][4]
ԵրաժշտությունՋորջ Բրունս[2][3][4] և Mel Leven?[2][3][4]
ԽմբագիրԴոնալդ Հալիդեյ[2][3][4] և Ռոյ Մ․ Բրեվեր կրտսեր[2][3][4]
Երկիր ԱՄՆ
Լեզուանգլերեն
ԸնկերությունWalt Disney Animation Studios
ԴիստրիբյուտորWalt Disney Studios Motion Pictures[2][3][4] և Դիսնեյ+
Տևողություն79 րոպե[2][3]
ՇարքWalt Disney Animation Studios ստուդիայի ֆիլմեր
Սիկվել101 դալմատիններ 2։ Պաչտի արկածները Լոնդոնում
Թվականհունվարի 25, 1961[9][10][2]
Պարգևներ
MPAA վարկանիշG
Բյուջե4 000 000 $[11]
Շահույթ215 880 014 $[9] և 144 880 014 $[12]
movies.disney.com/101-dalmatians-1961

Հարյուր և մեկ դալմատինները, կրճատ ձևով ասվում է 101 դալմատինները, 1961 թվականին ստեղծված ամերիկյան արկածային անիմացիոն ֆիլմ, նկարահանված Ուոլթ Դիսնեյի կողմից, 1956 թ. ստեղծված հարյուր և մեկ դալմատինները նովելի հենքի վրա։ Այն Դիսնեյի 17-րդ անիմացիոն գեղարվեստական ֆիլմն էր[13]։

Ռոջեր Ռեդկլիֆը և դալմատին Պոնգոն բնակվում էին Լոնդոնյան տներից մեկում։ Պոնգոն որոշում է իր տիրոջ հետ դուրս գալ զբոսնելու, որի ժամանակ էլ պետք է գտներ նրա երկրորդ կեսին։ Նա պատուհանից ուսումնասիրում է բազմաթիվ շան հետ զբոսնող կանանց, ի վերջո գտնելով լավագույն տարբերակը։ Նա Ռոջերին ստիպում է դուրս գալ տանիս զբոսնելու համար և այգում խորամանկությամբ իրար միացնում զույգին։ Ռոջերը և Անիտան սիրահարվում են և ամուսնանում։ Անիտայի շան անունը դալմատին Պերտիդա էր։

Ավելի ուշ Պերտիդան ծնում է 15 դալմատին ձագեր։ Այդ մասին տեղեկանում է Անիտայի նախկին դասարանցի Քրուելա Դե Վիլը, որը նրանց առաջարկում է իրեն վաճառել դալմատին շներին, դրանից վերարկուի մորթի պատրաստելու համար։ Քրուելան կտրականապես մերժվում է, որից հետո նա իր գանգստերներին՝ Ջասպերին և Հորուսին, հանձնարարում է գողանալ դալմատին ձագերին։ Մի երեկո, երբ Ռոջերը և Անիտան հրավիրված են լինում երեկույթի, օգտվելով առիթից գողանում են ձագերին։ Պոնգոն և Պերտիդան չսպասելով Շոտլանդական Յարդի ուսումնասիրմանը, դիմում են «վերջալույսյան հաչոց» միջոցին, որի ժամանակ, երբ մթնշաղը սկսվում է հաչալու շնորհիվ օգնություն է խնդրում տարածքում գտնվող մյուս շներից։

Նրանց հայրենակից Քոլոնելը, Ծեր Անգլիական Հովվաշունը, Կապիտանը, Գորշ ձին և սերժանտ Տիբբսը՝ Հել Հոլում (Քրուելայի լքված և ավերված ընտանեկան կալվածքը, որը հայտնի է նաև Դե Վիլ անվամբ) գտել էին 15 դալմատիններին այլ բազմաթիվ ձագերի հետ, որը Քրուելան գնել էր տարբեր խանութներից։ Պոնգոն և Պերտիդան լուրը ստանալուց հետո արագ գնում են այդտեղ, որի ժամանակ հանդիպում են բազմաթիվ դժվարությունների։ Դրանցից էր Սթուր գետի կոտրված սառցաբեկորների վրայով անցնելը։ Գետը բավականին վարարուն էր և սառը։ Նրանց ընկերները մինչ հասնելը դուրս էին հանել դալամտիններին, երբ նրանց հսկող Ջասպերը և Հորսուսը դիտում էին հեռուստաշոու։ Հեռուստաշոուից հետո տեսնելով, որ չկան ընկնում են իրենց հետևից։ Որոշ ժամանակ անց տեղ են հասնում Պերտիդան և Պոնգոն, որոնք նրանց շեղում են մինչ իրենց ընկերներ՝ կապիտանը և սերժանտ Տիբբսը հասցնում են ապահով վայր։

Պոնգոն և Պերդիտան բավականին ուրախացած վերագտնելուց հետո, հասկանում են, որ նրանց հետ կան 99 դալմատիններ։ Պոնգոն և Պերտիդան որոշում են ընդունել բոլոր ձագերին, համոզված լինելով, որ Ռոջերը և Անիտան երբեք չեն մերժի նրանց։ Դալմատինները ճանապարհ են ընկնում դեպի Լոնդոն, խոր ձյան միջով։ Մյուս կենդանիները օգնում են նրանց ճանապարհին։

Ռոջերը և Անիտան միայնակ փորձում են մի կերպ տոնել Սուրբ Ծնունդը։ Այդ ժամանակ գրում է երգ նաև Քրուելայի մասին։ Նրանք շատ կարոտում էին իրենց սիրելի ընկերներին։ Հանկարծ դրսում հաչոցներ է լսվում, և դռան բացվելուց հետո տունը լցվում է շներով։ Նրանց լվանալուց և մաքրելուց հետո լիաթոք ուրախանում են միասին։ Հաշվի առնելով արդեն իրենց ընտանիքի մաս կազմող մյուս 84 դալմատիններին։ Նրանք որոշում են կայացնում՝ Լոնդոնում մեկ այլ մեծ տուն գնել, որպեսզի նրանք կարողանան պահել բոլոր 101 դալմատիններին։

Արտադրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմության ծրագրում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դոդի Սմիթը մինչ ֆիլմը գրել էր «Հարյուր և մեկ դալմատին» գիրքը 1956 թ.: Ուոլտ Դիսնեյը 1957 թ.-ին տեսնելով և կարդալով սյուժեն, անմիջապես գրավում է այն իր ուշադրությունը, և անմիջապես ստանում իրավունք ստեղծելու գրքի ֆիլմը։ Սմիթը միշտ գաղտնի հույս էր հայտնել, որ Դիսնեյը այն կդարձնի ֆիլմ[14]։ Դիսնեյը Բիլ Փիթին հանձնարարեց պատմությունը գրել, որը նա միայնակ արեց, առաջին անգամ նշանավորվելով, որ Դիսնեյի անիմացիոն ֆիլմի պատմությունը գրված է մեկ մարդու կողմից[15]։ Փիթը Դիսնեյին առաջարկեց գրել մանրամասն սցենար` նախքան պատմատախտակ կազմելը[16]։ Փիթը սկզբնական պատմությունը բավականին խտացրեց[17]։

Երաժշտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ի տարբերություն Դիսնեյի նախորդ աշխատանքների, 101 դալմատինում ընդամենը երեք երգ կա, որոնցից մեկը, Քրուելա Դե Վիլի ժամանակ է հնչում, որը զբաղեցնում է հիմնական ֆիլմը։ Մյուս երկու երգը «Կանին քրոնիկները» (կատարվում է Լուչիլ Բլիսսի և Անաստասիայի կողմից 1950 թվականին «Մոխրոտը» անիմացիոն ֆիլմում) և «Dalmatian Plantation», որը հնչում է ֆիլմի վերջում։ Կոմպոզիտոր Մել Լիվենը ֆիլմի համար շատ այլ երգեր է գրել, բայց դրանք ընդգրկված չեն ֆիլմի մեջ։

Պոնգո - հայր դալմատին, Պերտիդայի ամուսին, Ռոջերի ընտանիքից։

Պերտիդա - մայր դալմատին,Պոնգոյի ամուսին, Անիտայի ընտանիքից։

Ռոջեր - Պոնգոյի տեր, Անիտայի ամուսին, սիրում է գրել երգեր սիրո մասին։

Անիտա - Պերտիդայի տեր, Ռոջերի ամուսին։

Մեկ հարյուր և մեկ դալմատիստներ առաջին անգամ թողարկվեց 1961 թ. հունվարի 25-ին, թատրոններում։ Ֆիլմը թատերականացված էլ է 1969, 1979, 1985 և 1991 թվականներին[18]։ 1991 թ. վերարտադրությունը եղել է ներքին շահույթի տարվա լավագույն 20-րդ ֆիլմը[19]։

Մեկ հարյուր և մեկ դալմատինն առաջին անգամ դուրս է եկել VHS-ի վրա 1992 թ. ապրիլի 10 -ին, որպես Walt Disney Classics վիդեոհոլովակ[20]։ 1992 թ. հունիսին այն վաճառվել է 11.1 միլիոն օրինակով[21]։ Այդ ժամանակ, վաճառքով բոլոր ժամանակների վեցերորդ վաճառված տեսանյութն էր[22]։ Այն վերսկսվեց 1999 թ. մարտի 9-ին, որպես Walt Disney Masterpiece Collection վիդեոհոլովակ։ Տեխնիկական խնդիրների պատճառով այն երբեք չի թողարկվել LaserDisc-ի միջոցով, իսկ DVD-ով թողարկվելուց առաջ հետաձգվել է բազմաթիվ անգամներ[23]։ 2008 թ. մարտի 4-ին թողարկվեց երկու սկավառակի Platinum Edition DVD-ը։ Այն թողարկվել է 2012 թ. սեպտեմբերի 3-ին Միացյալ Թագավորությունում[24]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. http://disney.wikia.com/wiki/One_Hundred_and_One_Dalmatians
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 2,14 2,15 2,16 2,17 2,18 2,19 2,20 2,21 2,22 2,23 2,24 2,25 2,26 2,27 Maltin L. The Disney FilmsCrown Publishing Group, 1984. — P. 181. — ISBN 978-0-517-55407-4
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 3,12 3,13 3,14 3,15 3,16 3,17 3,18 3,19 3,20 3,21 3,22 3,23 Walt Disney: a guide to references and resourcesG. K. Hall & Co., 1979. — P. 74.
  4. 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 4,11 4,12 4,13 4,14 4,15 4,16 4,17 4,18 4,19 4,20 4,21 4,22 4,23 4,24 4,25 4,26 4,27 4,28 4,29 4,30 One Hundred and One Dalmatians — 1961.
  5. Disney Voice Actors: A Biographical DictionaryJefferson: McFarland & Company, 2011. — P. 243. — ISBN 978-0-7864-6271-1
  6. 6,00 6,01 6,02 6,03 6,04 6,05 6,06 6,07 6,08 6,09 6,10 6,11 6,12 6,13 6,14 6,15 6,16 6,17 6,18 6,19 6,20 Disney Voice Actors: A Biographical DictionaryJefferson: McFarland & Company, 2011. — P. 211. — ISBN 978-0-7864-6271-1
  7. 7,0 7,1 7,2 7,3 Internet Movie Database — 1990.
  8. Disney Voice Actors: A Biographical DictionaryJefferson: McFarland & Company, 2011. — ISBN 978-0-7864-6271-1
  9. 9,0 9,1 http://www.boxofficemojo.com/movies/?id=101dalmations.htm
  10. http://www.d-zine.se/filmer/pongo.htm
  11. Maltin L. The Disney FilmsCrown Publishing Group, 1984. — P. 184. — ISBN 978-0-517-55407-4
  12. Box Office Mojo — 1999.
  13. David Koenig Mouse Under Glass - Secrets of Disney Animation & Theme parks. — С. 116. — ISBN 0964060515
  14. Կաղապար:Cite DVD notes
  15. Thomas, Bob (1997). «Chapter 7: The Postwar Films». Disney's Art of Animation: From Mickey Mouse to Hercules. էջ 106.
  16. Peet, Bill (1989). Bill Peet: An Autobiography. Houghton Mifflin Harcourt. էջ 163–66. ISBN 978-0395689820.
  17. Barrier, Michael (1999 թ․ ապրիլի 8). Hollywood Cartoons: American Animation in Its Golden Age. Oxford University Press. էջ 566–7. ISBN 978-0-19-802079-0.
  18. Stevenson, Richard (1991 թ․ օգոստոսի 5). «30-Year-Old Film Is a Surprise Hit In Its 4th Re-Release». The New York Times. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 16-ին.
  19. «1991 Domestic Grosses #1–50». Box Office Mojo. Վերցված է 2008 թ․ ապրիլի 2-ին.
  20. Hunt, Dennis (1992 թ․ հունվարի 17). «Digital Cassette Becomes the Talk of the Town». Los Angeles Times. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 16-ին.
  21. Harris, Kathryn (1992 թ․ հունիսի 12). «A Nose for Profit: 'Pinocchio' Release to Test Truth of Video Sales Theory». Los Angeles Times. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 16-ին.
  22. «Disney Going To The Dogs: '101 Dalmatians' To Tube». New York Daily News. 1996 թ․ մարտի 13. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 16-ին.
  23. «Disney to Debut Nine Classic Animated Titles on DVD for a Limited Time to Celebrate the Millennium» (Press release). Burbank, California: TheFreeLibrary. Business Wire. 1999 թ․ օգոստոսի 17. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 16-ին.
  24. «101 Dalmatians [Blu-ray]». Amazon.com. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 3-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «101 դալմատին (մուլտֆիլմ)» հոդվածին։