Ֆրենկ Դարաբոնտ
Ֆրենկ Դարաբոնտ անգլ.՝ Frank Darabont | |
---|---|
Ծնվել է | հունվարի 28, 1959[1][2][3] (65 տարեկան) |
Ծննդավայր | Մոնբելյար, Դու, Ֆրանսիա |
Կրթություն | Հոլիվուդի ավագ դպրոց |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտացում | սցենարիստ, կինոպրոդյուսեր, կինոռեժիսոր, գրող, հեռուստատեսային պրոդյուսեր և ռեժիսոր |
IMDb | ID ID 0001104 |
Ֆրենկ Դարաբոնտ (անգլ.՝ Frank Darabont, հունվարի 28, 1959[1][2][3], Մոնբելյար, Դու, Ֆրանսիա)՝ ամերիկացի ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր։ Մեր ժամանակների հայտնի կինոդեմքերից մեկը։
Առավել հայտնի ռեժիսորական աշխատանքներից են Սթիվեն Քինգի գրվածքների հիման վրա նկարահանված «Փախուստ Շոուշենկից» և «Կանաչ մղոն» ֆիլմերը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մանկություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆրենկ Դարաբոնտը ծնվել է 1959 թ. հունվարի 28-ին Ֆրանսիայում՝ Մոնբելյար քաղաքում։ Նրա ծնողները հունգարացի էին և Հունգարիայից Ֆրանսիա էին տեղափոխվել 1956 թ. Հունգարական հեղափոխությունից հետո։ Մանուկ հասակից ծնողների հետ միասին տեղափոխվել է ԱՄՆ, սկզբում բնակություն հաստատելով Չիկագոյում, այնուհետև Լոս Անջելեսում[4]։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Հոլիվուդում սկսել է աշխատել որպես նկարիչ ձևավորող և բեմադրող նկարչի օգնական։ 1981 թ. «Դժոխային գիշեր» ֆիլմի նկարահանումների ժամանակ ծանոթանում է ռեժիսոր Չաք Ռասսելի հետ, ում հետ հետագայում աշխատում է շատ ֆիլմերում։ Նրանք համատեղ գրել են «Մղձավանջ Ծփիների փողոցում 3. Երազի ռազմիկները» և «Կաթիլ» ֆիլմը, որը 1950-ականներին հաջողության ունեցած սարսափ ֆիլմի ռիմեյքն է։ Դրանցից բացի Դարաբոնտը մասնակցություն է ունենում «Ճանչը 2» ֆիլմի աշխատանքներին։
Իր առաջին ռեժիսորական աշխատանքը 1983 թ. Սթիվեն Քինգի պատմվածքի հիման վրա նկարահանած «Կինը սենյակում» կարճամետրաժն էր։ Այնուհետև երկու հեռուստատեսային ֆիլմ է նկարահանում, դրանցից հաջողվածը 1990 թ. «Կենդանի թաղվածները» ֆիլմն էր՝ Թիմ Մաթինսոնի և Ջենիֆեր Ջեյսոն Լիի գլխավոր դերակատարմամբ։
Դարաբոնտի առաջին մեծ աշխատանքը, որը նաև մեծ համբավ ու ճանաչում բերեց նրան ամբողջ աշխարհում, Սթիվեն Քինգի գրվածքի հիման վրա 1994 թ. նկարահանված «Փախուստ Շոուշենկից» ֆիլմն էր (գլխ. դերերում Թիմ Ռոբինս և Մորգան Ֆրիման)։ Ֆիլմը արժանացավ ինչպես կինոքննադատների հավանությունը, այնպես էլ դարձավ ամենասիրված և դիտվող ֆիլմերից մեկը աշխարհում, ներկայացվելով 7 Օսկարի, որոնց թվում տարվա լավագույն ֆիլմ անվանակարգում (սակայն մրցանակների մեծ մասը այդ տարի բաժին հասավ մեկ այլ հանրահայտ «Ֆորեսթ Գամփ» ֆիլմին)։ «Փախուստ Շոուշենկից» Ֆիլմը 250 լավագույն ֆիլմեր (ըստ IMDb վարկածի) ցանկում առաջին տեղում է (2020 թ. օգոստոսի 6-ի դրությամբ), իսկ Ամերիկյան բոլոր ժամանակների 100 լավագույն ֆիլմերի ցանկում 72-րդը։
Այնուհետև սցենարներ է գրում հեռուստաֆիլմերի և սերիալների համար, որոնցից նշանավոր են «Սև Կատվի Փախուստը» հեռուստաֆիլմը, «Երիտասարդ Ինդիանա Ջոնսը» և «Բայքերները պահեստից» սերիալները։
1999 թ. նկարահանում է իր մյուս ամենահայտնի ֆիլմը, նույնպես Սթիվեն Քինգի գրվածքի հիման վրա «Կանաչ մղոն» ֆանտաստիկ դրաման, որտեղ խաղացել են ամերիկյան մի շարք հայտնի դերասաններ՝ Թոմ Հենքս, Մայքլ Կլարկ Դունկան, Դևիդ Մորս, Բոննի Հանտ, Ջեյմս Քրոմվել և այլն։ Ֆիլմը նույնպես արժանացել է շատ մրցանակների և թերևս ամենադիտվող ֆիլմերից է ամբողջ աշխարհում։ Ֆիլմը 250 լավագույն ֆիլմեր (ըստ IMDb վարկածի) ցանկում 73-րդն է (2011 թ. դեկտեմբերի 4-ի դրությամբ), ներկայացվել է 4 Օսկարի։
Հաջորդ աշխատանքներն են «Մաժեստիկ» (2001 թ.) և «Խավար» (2007 թ.) ֆիլմերը։ 2010 թվականի հոկտեմբերի 30-ից սկսվել է Դարաբոնտի հեռուստատեսային «Քայլող մեռյալները» հեռուստասերիալը
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստացել է 11 կինոմրցանակ, ևս 16 անգամ ներկայացվել է տարբեր մրցանակների, որոնց թվում՝ 3 Օսկար և 1 Ոսկե Գլոբուս։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 2,0 2,1 Discogs — 2000.
- ↑ 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ http://www.imdb.com/video/imdb/vi2088081689/
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրենկ Դարաբոնտ» հոդվածին։ |
|