Ֆրանտիշկա Պլամինկովա
Ֆրանտիշկա Պլամինկովա չեխ․՝ Františka Plamínková | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 5, 1875[1][2][3][…] |
Ծննդավայր | Պրահա, Բոհեմիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[1][3][4][…] |
Մահացել է | հունիսի 30, 1942[1][2][3][…] (67 տարեկան) |
Մահվան վայր | Kobylisy Shooting Range, Կոբիլիսի, Պրահա 8, Պրահա 8, Պրահա, Բոհեմիայի և Մորավիայի պրոտեկտորատ[5] |
Քաղաքացիություն | Ավստրո-Հունգարիա և Չեխոսլովակիա |
Մասնագիտություն | գրող, լրագրող, քաղաքական գործիչ և սուֆրաժիստ |
Զբաղեցրած պաշտոններ | Պրահայի քաղաքային խորհրդի պատգամավոր և Senator of the Czechoslovak National Assembly? |
Կուսակցություն | Չեխիայի ազգային սոցիալական կուսակցություն |
Պարգևներ և մրցանակներ | |
Ստորագրություն | |
Františka Plamínková Վիքիպահեստում |
Ֆրանտիշկա Պլամինկովա (չեխ․՝ Františka Plamínková, փետրվարի 5, 1875[1][2][3][…], Պրահա, Բոհեմիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[1][3][4][…] - հունիսի 30, 1942[1][2][3][…], Kobylisy Shooting Range, Կոբիլիսի, Պրահա 8, Պրահա 8, Պրահա, Բոհեմիայի և Մորավիայի պրոտեկտորատ[5]), չեխ քաղաքական գործիչ, լրագրող, ֆեմինիստ, Չեխոսլովակիայի և Կանանց միջազգային շարժման, Կանանց միջազգային միության կազմակերպիչ։ Նրան մահապատժի են ենթարկել Հեյդրիհիադայի ժամանակ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆրանտիշկա Պլամինկովան ծնվել է պրահացի կոշկակար Ֆրանտիշկա Պլամինկովի և Ֆրանտիշկա Պլամինկովայի (ծննդյամբ` Կրուբներովա) ընտանիքում և եղել է երեք դստրերից կրտսերը[6]։ Ավարտել է տարրական և միջնակարգ դպրոցը, ինչպես նաև Պրահայի մանկավարժական ինստիտուտը։ 1894-1895 թվականներին սկսել է դասավանդել Տաբորում և Սոբեսլավում[7]։ 1895 թվականին աշխատել է Պրահայում։ 1908 թվականին աշխատանքի է նշանակվել Պրահա-Բուբնիի միջնակարգ դպրոցում (Հոլեշովիցե մաս)[8]։ Քանի որ Ավստրո-Հունգարիայի օրենսդրության համաձայն ուսուցիչներին արգելվում էր ամուսնանալ և երեխաներ ունենալ, նա չի ամուսնացել։ Դեռ փոքր տարիքից կապ է պահպանել Մասարիկի ընտանիքի հետ։
Հասարակական և քաղաքական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1897 թվականին մասնակցել է Չեխոսլովակիայի կանանց առաջին համագումարին։ Եղել է Չեխիայի ուսուցիչների ասոցիացիայի անդամ, Չեխիայի կանանց ակումբի (1903) և Կանանց ընտրական իրավունքի կոմիտեի (1905) հիմնադիր։ 1908 թվականին համագործակցել է Ալբինա Խոնզակովայի հետ Օտտո գիտական հանրագիտարանի համար կանանց ազատագրման (ֆեմինիզմ) կարգախոսի ստեղծման շուրջ։ 1907 թվականին նա հասարակության ուշադրությունը հրավիրել է այն փաստի վրա, որ Չեխիայի Թագավորության Լանդտագի ընտրությունների 1861 թվականի ընտրական օրենքը չի բացառում կանանց ընտրական իրավունքները։ Ուստի, 1908, 1909 և 1912 թվականներին նա մեծ ջանքեր է գործադրել առաջին կին պատգամավորի ընտրության ուղղությամբ։ Դա իրականացել է 1912 թվականին, երբ պատգամավոր է ընտրվել Բոժենա Վիկովա-Կունետիցկան։ Ֆրանտիշկա Պլամինկովան ակտիվ քարոզչություն է իրականացրել նաև ուսուցիչների ամուրիությունը վերացնելու և ընտանիքի ու հասարակության մեջ տղամարդկանց և կանանց իրավունքների հավասարության համար։ 1923 թվականին նա հիմնել է «Կանանց ազգային խորհուրդը», որը Կանանց միջազգային ալյանսի մաս է կազմել։
1918 թվականին անդամակցել է Չեխիայի ազգային-սոցիալական կուսակցությանը (հետագայում՝ Չեխոսլովակիայի սոցիալիստական կուսակցություն) և առաջադրվել Պրահայի քաղաքային խորհրդում։ 1919 և 1923 թվականներին կայացած համայնքային ընտրություններում ընտրվել է Պրահայի քաղաքային խորհրդի անդամ։ 1925 թվականի Խորհրդարանական ընտրություններում ընտրվել է Սենատում, հետագայում վերընտրվելով 1929 և 1935 թվականներին։ Մնացել է սենատոր մինչև Սենատի լուծարումը և 1939 թվականի մարտին Բոհեմիայի և Մորավիայի պրոտեկտորատի ստեղծումը։ 1938 թվականին Չեխոսլովակիայի երկրորդ հանրապետության կազմավորումից հետո Չեխոսլովակիայի Սոցիալիստական կուսակցության գործունեությունն արգելվել է, բայց Ֆրանտիշկա Պլամինկովան հրաժարվել է անդամագրվել «Ազգային միաբանություն» կուսակցությանը և Ազգային աշխատանքային կուսակցությանը և մնացել է սենատոր խմբակցությունից դուրս։
Սուդետական ճգնաժամի ընթացքում[9]` 1938 թվականի սեպտեմբերի 14-ին, Ֆրանտիշկա Պլամինկովան բաց նամակ է գրել Ադոլֆ Հիտլերին, որում նա պաշտպանել է նախագահ Էդվարդ Բենեշին։ Նա Գերմանիայի կանցլերին մեղադրել է չեխ ժողովրդի հանդեպ թույլ տված ազգային և պատմական խեղաթյուրումների համար։
Մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]1939 թվականին Ֆրանտիշկա Պլամինկովան հրաժարվել է քաղաքական ապաստանից, որը նրան առաջարկվել է Կոպենհագենում անցկացվող Կանանց միջազգային միության համաժողովում և վերադարձել է գերմանացիների կողմից գրավված երկիր։ Նա առաջին անգամ ձերբակալվել է 1939 թվականի սեպտեմբերի 1-ին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի սկսվելու օրը։ Վեց շաբաթ անց նա ազատ է արձակվեց և շարունակել աշխատել Կանանց ազգային կոմիտեում։ 1942 թվականի փետրվարին նրա պասիվ դիմադրությունը բռնազավթման ռեժիմի նկատմամբ մամուլում մի քանի անգամ քննադատվել է թշնամու հետ համագործակցող լրագրող Կառլ Վերների կողմից։ Ռայնհարդ Հեյդրիխի մահից մեկ շաբաթ անց՝ 1942 թվականի հունիսի 11-ին, նա ձերբակալվել և ուղարկվել է Տերեզիենշտադտ համակենտրոնացման ճամբար[10]։ Հունիսի 30-ին նրան գնդակահարել են Կոբիլսկի հրաձգարանում[11]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 [Frantiska Plamínková Frauen in Bewegung 1848–1938] (գերմ.) — Österreichische Nationalbibliothek, 2006.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ 4,0 4,1 4,2 Database of the Terezín Memorial
- ↑ 5,0 5,1 5,2 Archiv hl. m. Prahy, Matrika zemřelých fary Libeň, sign. LBŇ Z19, s. 108 — Vol. LBŇ Z19. — P. 108.
- ↑ Archivní katalog
- ↑ Františka Plamínková stále živá
- ↑ Archivní katalog
- ↑ Horáková, Pavla (13 October 2003). "Forced displacement of Czech population under Nazis in 1938 and 1943"
- ↑ "Plamínková, Františka"
- ↑ Mesiereur, Jaroslav (1984). "Třicetpět Dnů Poprav Na Kobyliské Střelnici V Praze VIII" (in Czech). Lidice, Czech Republic: Obec historie Kobyliska. p. 20.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրանտիշկա Պլամինկովա» հոդվածին։ |
|