Ֆրանսիայի անդրծովյան տարածքների արժեթղթերի թողարկման ինստիտուտ
Ֆրանսիայի անդրծովյան տարածքների արժեթղթերի թողարկման ինստիտուտ | |
---|---|
Տեսակ | կենտրոնական բանկ |
Երկիր | Ֆրանսիա |
Հապավում | IEOM[1] |
Հիմնադրված | 1966 |
Գլխադասային գրասենյակ | Փարիզի 1-ին շրջան, Paris Centre, Փարիզ, Ֆրանսիա |
Գլխավոր քարտուղար | Marie-Anne Poussin-Delmas? |
Կայք | ieom.fr(ֆր.) |
Ֆրանսիայի անդրծովյան տարածքների արժեթղթերի թողարկման ինստիտուտ (ֆր.՝ Institut d'émission d'Outre-Mer (IEOM)), Ֆրանսիայի պետական կազմակերպություն, լիազորված թողարկելու արժույթ Ֆրանսիայի անդրծովյան տարածքների կազմում մտնող երկրների համար։ Ներկայումս ֆրանսիական խաղաղօվկիանոսյան ֆրանկն օգտագործվում է ֆրանսիական Պոլինեզիայում, Նոր Կալեդոնիայում, Ուոլիս և Ֆուտունա կղզիներում։ Ֆրանսիայի անդրծովյան տարածքների արժեթղթերի թողարկման ինստիտուտը նաև ունի Ֆրանսիայի Հարավային և Անտարկտիկական տարածքներում արժեթղթերի թողարկման իրավունք։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1888 թվականից արժեթղթերի թողարկման իրավունք ուներ Հնդկաչինական բանկը (անգլ.՝ en:Banque de l'Indochine): Բանկը Հնդկաչինում և Ֆրանսիայի անդրծովյան տարածքներում ուներ մասնաճյուղերի զարգացած ցանց։ 1948 թվականի սեպտեմբերի 25-ից ընդունվեց Հնդկաչինական բանկին Ֆրանսիայի անդրծովյան տարածքների համար արժույթի թողարկման իրավունքից զրկող օրենք, բայց Ֆրանսիայի անդրծովյան տարածքների արժեթղթերի թողարկման ինստիտուտի գործունեության մասին օրենքն ընդունվեց միայն 1966 թվականի դեկտեմբերի 22-ին, այդպիսով Հնդկաչինական բանկից թողարկման իրավունքները թողարկման ինստիտուտին պաստացիորեն անցան միայն 1967 թվականին։
Գործառույթներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ինստիտուտի հիմնական գործառույթներն են՝
- Ֆրանսիական խաղաղօվկիանոսյան ֆրանկի թողարկում։ Հանդիսանում է եվրոյի նկատմամբ նրա ֆիքսված փոխարժեքի պահպանման երաշխավորը։
- Ֆրանսիական խաղաղօվկիանոսյան ֆրանկի արժույթի գոտում բանկային վերահսկողությունը։
- Հաշվարկների իրականացում, այդ թվում Ֆրանսիայի բանկի միջոցով կազմակերպման մասով։
Ի տարբերություն կենտրոնական բանկերի մեծ մասի, Ֆրանսիայի անդրծովյան տարածքների արժեթղթերի թողարկման ինստիտուտը չի պահպանում ոսկու արժույթով պահուստներ։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆրանսիայի անդրծովյան տարածքներ
- Ֆրանսիական խաղաղօվկիանոսյան ֆրանկ
- Օկեանիայի կենտրոնական բանկեր և արժույթներ
- Ֆրանսիայի բանկ