Ֆոն Կրալի թատրոն
Ֆոն Կրալի թատրոն Von Krahli Teater | |
---|---|
Ֆոն Կրալի թատրոնի շենքը | |
Տեսակ | թատերական կազմակերպություն |
Երկիր | Էստոնիա |
Հիմնադրման ամսաթիվ | 1992 թ. |
Կայք | vonkrahl.ee |
Von Krahl Theatre Վիքիպահեստում |
Ֆոն Կրալի թատրոն (էստ․՝ Von Krahli Teater), դրամատիկական թատրոն Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում։ Հիմնադրվել է 1992 թվականին ռեժիսոր Պաետեր Յալակասի ղեկավարած թատերախմբի հիման վրա[1]։
Ֆոն Կրալի թատրոնն Էստոնիայի առաջին մասնավոր թատրոնն է։ 1991 թվականին թատրոնը վերականգնվել է պետության կողմից։ Թատրոնի հիմնադրման ժամանակը պաշտոնապես համարվում է 1992 թվականը, սակայն Պաետեր Յալակասայի թատերախումբը կազմավորվել է դրանից ավելի վաղ։ Թատրոնի շենքը, որտեղ ներկայացումներից բացի կազմակերպվում են նաև համերգներ, գտնվում է Տալլինի Հին քաղաքում՝ Ռատասկաև փողոցում։ Թատրոնի ղեկավարը Պաետեր Յալակասան է (ծնվել է 1961 թվականին)։
2003 թվականից Ֆոն Կրալի թատրոնում գործում է Ֆոն Կրալի ակադեմիան (էստ․՝ Von Krahli Akadeemia), որ կազմակերպում է դասախոսություններ, բանավեճեր, ինչպես նաև հանդիպումներ ռեժիսորների ու դերասանների հետ։
2007 թվականին Ֆոն Կրալի թատրոնը Վիլյանդիի Մշակույթի ակադեմիայի ու Տարտուի համալսարանի հետ միասին հիմնել է դերասանական դպրոց։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Թատրոնի պաշտոնական կայքը (էստոներեն), (անգլ.)
- Von Krahli Teater on Vimeo
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆոն Կրալի թատրոն» հոդվածին։ |