Ֆիտոֆտորային սնկեր
Ֆիտոֆտրոային սնկեր | ||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||
|
||||||||
Լատիներեն անվանում | ||||||||
Peronosporales | ||||||||
|
Ֆիտոֆտրոային սնկեր[1] (լատին․՝ Peronosporales), օօմիցետների դասի սնկեր։
Դասի ներկայացուցիչներըի գերակշռող մեծամասնության միցելիումը լավ է զարգացած և ունի ոչ բջջային կառուցվածք։ Կան նաև միաբջիջ տեսակներ։ Բջջաթաղանթը պարունակում է ցելյուլոզա և գլյուկաններ։
Բազմացում
[խմբագրել | խմբագրել կոդը]Սնկամարմինը թելանման է, առանց միջնապատերի, զարգանում է սնող բույսի հյուսվածքներում։ Տերևների ստորին մակերեսին առաջանում են մեռուկային բծեր, որոնց եզրերին գոյանում է նուրբ, հեշտ անհետացող սպիտակ փառ։ Անսեռ սպորատվությունը ներկայացված է սիմպոդիալ ճյուղավորված կոնիդիակիրներով (սպորակիրներ), կիտրոնաձև կոնիդիումներով։ Կոնիդիակիրներից անջատվելուց հետո կոնիդիումները ծլում են երկակի՝ առաջացնելով հիֆային ծիլ կամ խոնավության առկայության դեպքում (ջրի կաթիլի մեջ)՝ երկմտրակ զոոսպորներ։
- Անսեռ
Անսեռ բազմացումը կատարվում է երկմտրականի (հարթ և փետրավոր) զոոսպորներով, իսկ որոշ ներկայացուցիչների մոտ՝ կոնիդիումներով։
- Սեռական
Սեռական բազմացումը օօգամ է։ Անթերիդիումի պարունակությունը տարբերակված չի գամետների։ Օօգոնիումում ձվաբջջի բեղմնավորումից հետո զիգոտը վեր է ածվում օօսպորի, որը հանգստի շրջանից հետո ծլում է՝ սկիզբ տալով միցելիումի կամ զոոսպորանգիումի։
Օօմիցետները բնակվում են ինչպես ջրային, այնպես էլ ցամաքային միջավայրում։ Մակաբույծներ են, կան նաև սապրոտրոֆներ։
Տեսակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայտնի է մոտ 70, Հայաստանում՝ 3 տեսակ։ Հարուցում են մշակաբույսերի (կարտոֆիլ, լոլիկ), արմավենու, կակաոյի, ցիտրուսների, տարբեր ծառատեսակների ծիլերի ֆիտոֆտորոզ հիվանդությունը։ Վարակում են վերգետնյա և ստորգետնյա օրգանները։
- Կարտոֆիլի ֆիտոֆտորոզ - (Phytophthora infestans)
Հայաստանում տարածված է ֆիտոֆտորա ինֆեստանսը (Phytophthora infestans)՝ վարակում է կարտոֆիլի ցողունը, տերևները, պալարները։ Պալարների վրա հայտնվում են մոխրագորշ բծեր, հյուսվածքները գորշանում են և ի վերջո պալարները փտում են։ Հազվադեպ հանդիպում է նաև լոլիկի պտուղների վրա։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Пероноспоровые грибы // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона: В 86 томах (82 т. и 4 доп.). - СПб., 1890-1907
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |