Ֆինստերանհորն
Ֆինստերանհորն | |
---|---|
Տեսակ | լեռ |
Երկիր | Շվեյցարիա |
Վարչատարածքային միավոր | Բեռն և Վալե |
Լեռնաշղթա | Finsteraarhorn-Oberaarhorn-Galmihorn Group? |
Բարձրությունը ծովի մակարդակից | 4274 մետր |
Հարաբերական բարձրություն | 2279 մետր |
Ֆինստերանհորն (4,274 m (14,022 ft)), Շվեյցարիայում Բեռնյան Ալպերի ամենաբարձր լեռը և ամենահանրահայտ գագաթը։ Ֆինստերանխորնը Ալպերի իններորդ ամենաբարձր լեռն է և երրորդ առավել նշանավոր գագաթը։ 2001 թվականին ամբողջ լեռնազանգվածը և շրջակա սառցադաշտերը ընդունվել են որպես համաշխարհային ժառանգության մաս։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լինելով Բեռնյան Ալպերի հարաբերական բարձրություն ունեցող և ամենամեկուսի լեռը՝ Ֆինսթերհարխորնը ավելի քիչ է հայտնի, քան մոտակա Յունգֆրաու և Էյգեր լեռները։ Սա պայմանավորված է նրանով, որ տեղակայված է Ալպերի ամենահեռավոր վայրերից մեկում, որն ամբողջությամբ շրջապատված է չբնակեցված սառցադաշտային հովիտներով։
Դեպի արևմուտք ընկած է Ֆիշեր սառցադաշտը, որը Ալպերում երկրորդն ամենաերկարն է, իսկ արևելքում՝ Մեծ Արարի սառցադաշտերը։ Ֆինստերանխորնը հյուսիսից շրջապատված է Շրեկհորնի և Լաուտերարհորնի գագաթներով, արևմուտքից՝ Գրոս Ֆիշերհորն, Գրյուհորն և Գրոս Վաննենհորն, իսկ արևելքից՝ Օբերաարհորն լեռներով։
Լեռնագագաթը գտնվում է Վալե և Բեռն կանտոնների սահմանին։ Ֆինստերանխորնը Հռենոսի ջրահավաք ավազանի ամենաբարձր կետն է։
Ֆինստերանխորնը բարձրությամբ զիջել է Մոնթե Ռոզա լեռանը, որը 1815 թվականին համարվել է Շվեյցարիայի ամենաբարձր լեռը։
Երկրաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լեռնազանգվածի տեկտոնական բարձունքն առաջացել է 30 կամ 40 միլիոն տարի առաջ։
Վերելքի պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հակասական առաջին վերելք
[խմբագրել | խմբագրել կոդը]Վերելքի առաջին փորձը կատարվել է 1812 թվականի օգոստոսի 16-ին արգաուացի վաճառական Ռուդոլֆ Մեյերի կողմից, որին ուղեկցում էին տեղաբնակներ Կասպար Հուբերը, Առնոլդ Աբբյուլը, Ջոզեֆ Բորտեսը և Ալոյս Վոլկերը։
1828 թվականի օգոստոսի 19-ին զոլոթուռնցի երկրաբան Ֆրանց Ժոզեֆ Հյուգին արել է ևս մեկ փորձ տեղացի յոթ լեռնագնացների հետ[1]։
Հաջորդ տարի Հյուգին կազմակերպել է մեկ ուրիշ արշավ։
Այլ վերելքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1857 թվականի օգոստոսի 13-ին տեղի է ունեցել հինգերորդ վերելքը, որը բրիտանացի լեռնագնացներ Ջոն Ֆրեդերիկ Հարդիի, ՈԻիլյամ Մեթյուզի, Բենջամին Ստ. Ջոն Ատվուդ-Մեթյուզի, Ջոն Քլոու Ուիլյամս-Էլլիսի և Էդուարդ Շիրլի Քենեդիի առաջին վերելքն էր։
Հյուսիս- արևելյան ճակատից դեպի գագաթ բարձրացող ամենադժվարին երթուղին բացվել է 1904 թվականի հուլիսի 16-ին Գ. Հասլերի և իր ուղեկցորդ Ֆ. Ամատտերի կողմից։ Իրականում լեռան հյուսիս- արևելյան ճակատը մագլցվել է 11 անգամ 1904 և 1977 թվականների ընթացքում։ Երրորդ վերելքը կատարվել է 1930 թվականի սեպտեմբերի 3-ին Միրիամ Օ'Բրայեն Անդերհիլի կողմից, որին նա անդրադարձել է իր «Give me the Hills» գրքում[2]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]- 4000 մետր բարձրություն ունեցող Ալպիական լեռներ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Franz Joseph Hugi, Naturhistorische Alpenreise, Amiet-Lutiger, Solothurn, 1830
- ↑ Dumler, Helmut; Burkhardt, Willi P. (1993). Les 4000 des Alpes. Paris: Arthaud. ISBN 2-7003-1305-4.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Computer generated summit panoramas North Արխիվացված 2015-06-03 Wayback Machine South Արխիվացված 2016-01-02 Wayback Machine Index
- Summit Panoramic Photographs West East
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆինստերանհորն» հոդվածին։ |
|