Ֆիզիկական բռնություն
Արտաքին տեսք
Ֆիզիկական բռնություն՝ այլ մարդու նկատմամբ նրա կամքին հակառակ դիտավորյալ ֆիզիկական ներգործություն գործադրելը կամ այդ եղանակով նրան ֆիզիկական վնաս, ցավ պատճառելը (հարվածը, ծեծը, կծելը, կճմթելը, մազերից քաշելը, հրելը, թափահարելը, խեղդելը, այրելը և այլն), խոշտանգելն ու առողջությանը վնաս պատճառելը (այդ թվում` բժշկական դեղամիջոցների օգտագործմամբ, սովի, ուժասպառման, հիպնոսի ենթարկելը, բժշկական օգնությունից զրկելը և այլն), ազատությունից ապօրինի զրկելը։