Jump to content

Ֆեհմի Մերթ Գյունոք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆեհմի Մերթ Գյունոք
Քաղաքացիությունը  Թուրքիա
Ծննդյան ամսաթիվ մարտի 1, 1989(1989-03-01)[1][2] (35 տարեկան)
Ծննդավայր Karabük, Թուրքիա
Հասակ 196 սանտիմետր
Քաշ 92 կիլոգրամ
Դիրք դարպասապահ

Ֆեհմի Մերթ Գյունոք (թուրքերեն՝ Fehmi Mert Günok, մարտի 1, 1989(1989-03-01)[1][2], Karabük, Թուրքիա), թուրք ֆուտբոլիստ, «Բեշիքթաշ»[3] ակումբի և թուրքիայի հավաքականի դարպասապահ։

Ակումբային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյունոքն իր կարիերան սկսել է 2000 թվականին «Կոջաելիսպորի» երիտասարդական թիմում։ Մեկ տարի անց տեղափոխվել է «Ֆեներբահչեի» պահեստային կազմ, որտեղ մինչև 2009 թվականը հանդես է եկել տարբեր տարիքի պատանեկան թիմերում, երբ մարզչի կողմից տեղափոխվել է հիմնական թիմ։ Մերթը դարձել է թիմի երրորդ դարպասապահը՝ Վոլքան Դեմիրելից ու Վոլքան Բաբաջանից հետո։ Նոր մրցաշրջանի նախապատրաստական շրջանակներում ընկերական խաղերում Բաբաջանը երկու խաղում բաց է թողել 7 գնդակ, և «Գենկի» դեմ խաղում մարզիչը Գյունոկին հնարավորություն է տվել իրեն դրսևորելու, որը պահպանվել է առանց գոլ բաց թողնելու։ 2010 թվականի օգոստոսի 15-ին «Անթալյասպորի» դեմ խաղում տեղի է ունեցել Մերթի նորամուտը Թուրքիայի Սուպերլիգայում, երկրորդ խաղակեսում նա փոխարինել է վնասվածք ստացած Վոլքան Դեմիրելին։ Հաջորդ երկու խաղերում Տրաբզոնսպորի և Մանիսպորի դեմ բաց է թողել 5 գնդակ: Մրցաշրջանի արդյունքներով Գյունոկը դարձել է Թուրքիայի չեմպիոն «Կանարեեկի» կազմում:

Մերթ Գյունոկը «Ֆեներբահչեում» ելույթների ժամանակ.

2012/13 մրցաշրջանի սկզբում Դեմիրելը կրկին վնասվածք է ստանում, և դարպասներում տեղը զբաղեցնում է Մերթը։ Թուրքիայի Սուպերգավաթի մրցաշրջանի առաջին խաղում՝ «Գալաթասարայից» սկզբունքային մրցակիցների դեմ Գյունոկը բաց է թողնում 3 գնդակ, իսկ նրա թիմը պարտվում է 3:2 հաշվով[4]։ 2012 թվականի օգոստոսի 21-ին Մերտը դեբյուտ է կատարում միջազգային ասպարեզում՝ ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի որակավորման փուլի խաղում մոսկովյան «Սպարտակի» դեմ, որտեղ բաց է թողնում երկու գնդակ, իսկ Ֆեներբահչեն պարտվում է 2:1 հաշվով[5]։ Հետագայում Գյունոկը այդպես էլ մնաց Դեմիրելի փոխարինողը և ընդհանուր առմամբ ակումբում վեց մրցաշրջանի ընթացքում մասնակցել է միայն առաջնության 25 խաղերին, այնուամենայնիվ թիմի հետ դարձել է Թուրքիայի կրկնակի չեմպիոն, ինչպես նաև երկու անգամ նվաճել է Թուրքիայի գավաթը և Սուպերգավաթը: 2015 թվականի ամռանը պայմանագրի ավարտից հետո «Ֆեներբահչեն» չի առաջարկել Գյունոկին երկարաձգել պայմանագիրը, և դարպասապահը լքել է իր հարազատ ակումբը 16 տարի այնտեղ անցկացնելուց հետո:

2015 թվականի հունիսի վերջին Գյունոկը կնքել է եռամյա պայմանագիր Սուպերլիգայի մեկ այլ ակումբի՝ «Բուրսասպորի» հետ։ Այս ակումբում նա նույնպես չի կարողացել դառնալ հիմնական դարպասապահ՝ մրցակցությունը զիջելով Հարուն Տեկինին, ինչի պատճառով երկրորդ մրցաշրջանում առաջնությունում չի խաղացել ոչ մի խաղ, դուրս գալով միայն գավաթային հանդիպումներում: Այդ պատճառով 2017 թվականի ամռանը նա տեղափոխվել է «Իստանբուլ Բաշակշեհիր»: Նոր ակումբի կազմում Գյունոկը նախ դարձյալ դարձել է Վոլքան Բաբաջանի պահեստայինը և թիմի հետ իր առաջին մրցաշրջանում խաղացել է միայն Թուրքիայի գավաթում և Եվրոպա լիգայում, սակայն 2018/19 մրցաշրջանից նրան հաջողվել է դուրս մղել Վոլքանին և դառնալ թիմի հիմնական դարպասապահը: 2020 թվականի հունիսի 13-ի դրությամբ ազգային առաջնությունում անց է կացրել 66 խաղստամբուլյան թիմի կազմում։

2021 թվականի օգոստոսի 15-ին տեղափոխվել է «Բեշիկթաշ» ակումբ:

Միջազգային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականի մայիսի 24-ին Մերթը դեբյուտ է կատարել Թուրքիայի հավաքականում, Վրաստանի հավաքականի դեմ ընկերական խաղում[6]։

Հանդիպումներ հավաքականի կազմում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տվյալներն ըստ 2012 թվականի օգոստոսի 21-ի՝

# Ամսաթիվ Վայր Հակառակորդ Արդյունք Առաջնություն
01. 2012 թվականի մայիսի 24 Ռեդ Բուլ մարզադաշտ, Զալցբուրգ, Ավստրիա Վրաստան Վրաստան 3:1 Ընկերական խաղ
02. 2012 թվականի մայիսի 29 Ռեդ Բուլ մարզադաշտ, Զալցբուրգ, Ավստրիա Բուլղարիա Բուլղարիա 2:0 Ընկերական խաղ
03. 2012 թվականի հունիսի 5 Աուդի սպորտպարկ, Ինգոլշտադտ, Գերմանիա Ուկրաինա Ուկրաինա 2:0 Ընկերական խաղ
04. 2012 թվականի օգոստոսի 15 Էռնեստ Հապպել, Վիեննա, Ավստրիա Ավստրիա Ավստրիա 2:0 Ընկերական խաղ

Ձեռքբերումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թուրքիա Ֆեներբահչե

  • Թուրքիայի չեմպիոն (2)՝ 2010/11, 2013/14
  • Թուրքիայի առաջնության արծաթե մեդալակիր (2)՝ 2011/12, 2012/13
  • Թուրքիայի գավաթի հաղթող (2)՝ 2011/12, 2012/13
  • Թուրքիայի սուպերգավաթի հաղթող (2)՝ 2009, 2014

Թուրքիա Իստանբուլ Բաշակշեհիր

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: PRISA, 1967. — ISSN 1888-6671
  3. «FEHMİ MERT GÜNOK» (թուրքմեներեն). tff.org. Արխիվացված է օրիգինալից 2017-06-13-ին. Վերցված է 2012-05-16-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  4. «Галатасарай VS. Фенербахче 3:2». Արխիվացված է օրիգինալից 2013-04-26-ին. Վերցված է 2013-05-16-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  5. «Спартак Москва VS. Фенербахче 2:1». Արխիվացված է օրիգինալից 2014-01-05-ին. Վերցված է 2013-05-16-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  6. «Грузия VS. Турция 1:3». Արխիվացված է օրիգինալից 2013-11-08-ին. Վերցված է 2013-05-16-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆեհմի Մերթ Գյունոք» հոդվածին։