Ֆաթիմա Մերնիսի
Ֆաթիմա Մերնիսի | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 27, 1940[1][2][3][…] |
Ծննդավայր | Ֆես, Մարոկկո |
Վախճանվել է | նոյեմբերի 30, 2015[4][5][6][…] (75 տարեկան) |
Վախճանի վայր | Ռաբաթ, Մարոկկո[7] |
Գրական անուն | Fatma Aït Sabah |
Մասնագիտություն | գրող, ակնարկագիր, սոցիոլոգ, համալսարանի դասախոս, ոչ գեղարվեստական գրող, կանանց իրավունքների պաշտպան և ֆեմինիստ |
Քաղաքացիություն | Մարոկկո |
Կրթություն | Սորբոն և Բրանդեյսի համալսարան |
Աշխատավայր | Մուհամեդ V-ի անվան համալսարան |
Պարգևներ | |
Fatima Mernissi Վիքիպահեստում |
Ֆաթիմա Մերնիսի (արաբ․՝ فاطمة مرنيسي, ֆր.՝ Fátima Mernissi, սեպտեմբերի 27, 1940[1][2][3][…], Ֆես, Մարոկկո - նոյեմբերի 30, 2015[4][5][6][…], Ռաբաթ, Մարոկկո[7]), մարոկկացի կին գրող, սոցիոլոգ, հրապարակախոս, իսլամական ֆեմինիզմի ներկայացուցիչ։ Ստեղծագործել է արաբերեն, անգլերեն և ֆրանսերեն։ Մերնիսիի աշխատանքները թարգմանվել են աշխարհի շատ լեզուներով։ Նրան շնորհել են Աստուրիայի արքայադստեր (2003) և Էրազմի մրցանակները (2004):
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆաթիմա Մերնիսին ծնվել է Մարոկկոյի Ֆես քաղաքում։ Մեծացել է մորական տատիկի կանանոցում։ Մանուկ հասակում նրան շրջապատել են միայն կանայք և աղախինները։ Նախնական կրթությունն ստացել է ազգայնականների հիմնադրած դպրոցում։ Այնուհետև սովորել է աղջիկների համար ստեղծված դպրոցում, որն ստեղծվել է ֆրանսիական պրոտեկտորատի գումարով։ Դրանից հետո սովորել է Սորբոնում և Բրանդեյսի համալսարաններում, որտեղ ստացել է դոկտորի աստիճան։
Համալսարանն ավարտելուց հետո վերադարձել է Մարոկկո։ Դասավանդել է Մուհամմադ 5-րդի համալսարանում։ Միջազգային ճանաչում է ստացել որպես իսլամական ֆեմինիզմի ներկայացուցիչ։ Մահացել է 2015 թվականի նոյեմբերի 30-ին Ռաբաթում։
Ուսումնասիրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Որպես իսլամական ֆեմինիզմի ներկայացուցիչ՝ Մերնիսիին ամենից շատ հետաքրքրել է այն դերը, որն իսլամը տալիս է կանանց։ Դրա համար նա վերլուծել է իսլամական փիլիսոփայության զարգացումը, այդ թվում՝ նաև արդի փուլում։ Մերնիսին կասկածի է ենթարկել Մուհամմադ մարգարեին վերագրվող մի շարք ավանդազրույցներ, ինչպես նաև դրանցից բխող պնդումները կանանց ենթարկվող դիրքի մասին[8]։ Մերնիսիի կարծիքով՝ Ղուրանը չի պարունակում կնոջը ենթարկվողների վիճակի մասին պնդումներ։ Մերնիսիի բազմաթիվ աշխատանքներ նվիրված են հարեմների կյանքին, գենդերային հարաբերություններին, ինչպես նաև անձնական և հասարակական կյանքին[9]։
Մերնիսին նաև մի շարք սոցիոլոգիական հետազոտություններ է անցկացրել Մարոկկոյում։ Նրա՝ 1970-1980-ական թվականներին անցկացված հետազոտությունները նվիրված են կանանց ընկալմանն ու աշխատանքին։ Իրականացրել է մի շարք աշխատանքներ ՅՈՒՆԵՍԿՕ-ի, Աշխատանքի միջազգային կազմակերպության, ինչպես նաև Մարոկկոյի կառավարության համար[10]։
Մատենագիտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1975: Beyond the Veil: Male-Female Dynamics in a Muslim Society. revised ed. 1985, 1987, reprinted London: Saqi Books. 0-86356-412-7
- 1982: La femme dans l'inconscient musulman
- 1983: Le Maroc raconté par ses femmes.
- 1984: L’amour dans les pays musulmans
- 1985: Femmes du Gharb
- 1987: Le harem politique – Le Prophète et les femmes (trans. 1992: The Veil and the Male Elite: A Feminist Interpretation of Islam. New York: Basic Books. 978-0201-63221-7)
- 1988: Shahrazad n’est pas marocaine
- 1990: Sultanes oubliées – Femmes chefs d’Etat en Islam (trans. 1993: Forgotten Queens of Islam)
- 1992: La Peur-Modernité
- 1993: Women’s Rebellion and Islamic Memory
- 1994: The Harem Within (retitled. 1995: Dreams of Trespass – Tales of a Harem Girlhood New York: Perseus Books. 0-201-48937-6)
- 1997: Les Aït-Débrouille
- 1998: Etes-vous vacciné contre le Harem?
- 2001: Scheherazade Goes West. New York: Washington Square Press. 0-7434-1243-5
- 2002: Islam and Democracy: Fear of the Modern World. New York: Basic Books. 0-7382-0745-4
- 2009: Les Femmes Du Maroc. Brooklyn: PowerHouse Books. 1-57687-491-5
Խմբագրված Մերնիսիի կողմից
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1989: Doing Daily Battle: Interviews with Moroccan Women translated by Mary Jo Lakeland. New Brunswick: Rutgers University Press.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Digital Library for Dutch Literature (նիդերլ.) — 1999.
- ↑ 2,0 2,1 Nationalencyklopedin (շվեդերեն) — 1999.
- ↑ 3,0 3,1 Enciclopedia delle donne (իտալ.)
- ↑ 4,0 4,1 4,2 Agencia EFE — 1939.
- ↑ 5,0 5,1 5,2 Encyclopædia Britannica
- ↑ 6,0 6,1 6,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 7,0 7,1 7,2 Արաբերեն Վիքիպեդիա — 2003.
- ↑ «Mernissi, Fatima». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ նոյեմբերի 21-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 3-ին.
- ↑ «WISE». Fatema Mernissi. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 3-ին.
- ↑ «Notable Feminist Fatema Mernissi». Վերցված է 2014 թ․ մարտի 3-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Անձնական կայք(անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆաթիմա Մերնիսի» հոդվածին։ |
|
- Սեպտեմբերի 27 ծնունդներ
- 1940 ծնունդներ
- Նոյեմբերի 30 մահեր
- 2015 մահեր
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Փարիզի համալսարանի շրջանավարտներ
- Կին սոցիոլոգներ
- Ֆեմինիստ գրողներ
- 20-րդ դարի կին գրողներ
- 21-րդ դարի կին գրողներ
- Ֆրանսալեզու գրողներ
- Գենդերային հետազոտություններ
- Ֆեմինիստներ
- Իսլամական ֆեմինիզմի հետևորդներ