Ֆաբիանո Կարուանա
Ֆաբիանո Կարուանա | |
---|---|
Fabiano Caruana | |
2013 թ. | |
Պետություն(ներ) | ԱՄՆ Իտալիա |
Ծննդյան ամսաթիվ | հուլիսի 30, 1992[1][2] (32 տարեկան) |
Ծննդավայր | Մայամի, ԱՄՆ |
Կոչում | Միջազգային վարպետ (2006) |
Ներկայիս վարկանիշ | 2805 |
ՖԻԴԵ համար | 2020009 |
365chess | Fabiano_Caruana |
Chesstempo համար | 34446 |
ICCF համար | 34446 |
Մասնակցել է | Շախմատի հավակնորդների մրցաշար 2018, ԱՄՆ շախմատի չեմպիոնատ 2018, Շախմատի աշխարհի առաջնություն 2018, Շախմատային օլիմպիադա 2008[3], Շախմատային օլիմպիադա 2010[3], Շախմատային օլիմպիադա 2012[3], Շախմատային օլիմպիադա 2014[3], Շախմատային օլիմպիադա 2016 և Շախմատային օլիմպիադա 2018 |
Մարզական ակումբ | Schachgesellschaft Winterthur? |
Անդամակցություն | Բադեն-Բադեն, Schachgesellschaft Winterthur? և Évry Grand Roque |
caruanachess.com | |
Fabiano Caruana Վիքիպահեստում |
Ֆաբիանո Լուիջի Կարուանա (իտալ.՝ Fabiano Luigi Caruana, հուլիսի 30, 1992[1][2], Մայամի, Ֆլորիդա, ԱՄՆ[1]), իտալական ծագմամբ ամերիկացի շախմատիստ։ Գրոսմայստերի կոչմանն արժանացել է 2007 թվականին։
Կարուանան 4 անգամ կարողացել է դառնալ Իտալիայի չեմպիոն (2007, 2008, 2010, 2011)։ Գրոսմայստերի կոչում շնորհվեց այն ժամանակ, երբ նա 14 տարեկան էր, 11 ամսական և 20 օրական[4], ինչը համարվում է լավագույն ցուցանիշներից մեկը շախմատի պատմության ընթացքում և լավագույնը Իտալիայում։
Կարուանան 2007 թ. կարողացավ հաղթել Վլիսինգենում անցկացված մրցաշարում։ 2009 թ. ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթի խաղարկությունում կարողացավ հասնել մինչև 4-րդ փուլ, որտեղ պարտվեց Վուգար Հաշիմովին։
Ֆաբիանոն 2 անգամ կարողացել է հաղթել Դորտմունդում անցկացվող մրցաշարում (2012, 2014)։ 2013 թ. հաղթող է ճանաչվել Ցյուրիխում անցկացվող մրցաշարում, 2018 թվականին հաղթել է շախմատի հավակնորդների մրցաշարում։ 2018 թվականին հաղթել է Նորվեգիայում անցկացվող "Altibox Norway chess" դասական շախմատի մրցաշարում՝ առաջ անցնելով շախմատի աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենից։ 2016 թվականին Բաքվում անցկացված շախմատի օլիմպիադայում ԱՄՆ-ի կազմում դարձել է հաղթող։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Մայամիում 1992 թվականի հուլիսի 30-ին։ 4 տարեկան հասակում ծնողների՝ Լու և Սանտինո Կարուանաների հետ տեղափոխվել են Նյու Յորք։ Կարուանան հինգ տարեկանում սովորել է շախմատ խաղալ, կես տարի անց արդեն խաղացել է առաջին առաջնությունում։ 2004 թվականի նոյեմբերին, երբ նա 12 տարեկան էր, ընտանիքը տեղափոխվեց Մադրիդ, որտեղ նա սկսեց մարզվել Բորիս Էլոտինի մոտ:12 տարեկանում նա դարձավ շախմատի Միջազգային վարպետ (ՖԻԴԵ)։
2007 թվականին ընտանիքը կրկին տեղափոխվեց, այս անգամ Բուդապեշտ, որտեղ նա մարզվում էր Ալեքսանդր Չյորնինի հետ։ Նրան օգնել են այնպիսի հայտնի գրոյսմաստերներ, ինչպիսիք են Ալեքսանդր Բելյավսկին ր Յուրի Ռեզուվաևը։ Վերջին երկու տարիներին նրա մարզիչը Վլադիմիր Չուչելովն էր[5]։
Շախմատային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Իտալիայի քառակի չեմպոն (2007, 2008, 2010, 2011)։ Գրոյսմաստեր դարձել է 15 տարեկան հասակում[6] , որը շախմատի պատմության մեջ ամենալավ ցուցանիշներից մեկն է և միջազգային ռեկորդ Իտալիայի համար[7], ինչպես նաև ԱՄՆ-ի ազգային ռեկորդ՝ մինչև 2014 թվականի նոյեմբեր ամիսը (նրա ռեկորդը ԱՄՆ-ում գերազանցել է Սամուել Սևյանի կողմից)։ Կարուանան Վլիսինգենի առաջնության հաղթող է (2007),Վեյկ-ան-զե (մրցաշար C, 2008) и Վեյկ-ան-զե (մրցաշար Б, 2009): Բիլ 2010 միջազգային շախմատային փառատոնի հաղթող, 2012 թվականի և 2014 թվականի Դորտմունդի շախմատային մրցաշարերի հաղթող։ Կարուանան 2007 թ. կարողացավ հաղթել Վլիսինգենում անցկացված մրցաշարում։ 2009 թ. ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթի խաղարկությունում կարողացավ հասնել մինչև 4-րդ փուլ, որտեղ պարտվեց Վուգար Հաշիմովին։ Աշխարհի չեմպիոնների խորհրդանշական հավաքականի անդամ է։ 2014 թվականի սեպտեմբերին Սենթ Լուիսի սուպերգավաթի խաղարկության հիանալի հաղթանակից հետո (8½ 10 միավորից, 7 անընդմեջ հաղթանակ մրցաշարի մեկնարկում), հավաքեց Էլոյի ռեյտինգի պատմության մեջ երրորդ ցուցանիշը 2836[5]։ 2014 թվականի հոկտեմբերին ձեռք բերեց 2844 վարկանիշային միավոր։ 2016 թվականի ապրիլի 25-ին Ֆաբիանոն դարձավ շախմատի ԱՄՆ-ի չեմպիոն, վաստակելով 11 հնարավորից 8½ միավոր և չկրելով ոչ մի պարտություն։ 2017 թվականի շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում Կարուանան վաղ փուլում լքեց մրցաշարը, պարտվելով Եվգենի Նայերին։ Չնայած պարտությանը, նա կարողացավ դուրս գալ 2018 թվականի շախմատի հավակնորդների մրցաշար, քանի որ մրցաշարի անցկացման ժամանակ ուներ 2784 վարկանիշ։ 2018 թվականի հունիսին դարձավ նորվեգական Սթավանգեր քաղաքում կայացած շախմատի սուպերմրցաշարի հաղթող՝ վաստակելով 8 հնարավորից 5 միավոր[8]։ Հաղթել է շախմատի հավակնորդների 2018 մրցաշարում(14-ից 9 միավոր), որը կայացել է 2018 թվականի մարտ ամսին Բեռլինում, ինչի շնորհիվ հնարավորություն ստացավ խաղալ 2018 թվականի շախմատի չեմպիոնի տիտղոսի համար գործող չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ։ Խաղը տեղի ունեցավ Լոնդոնում, 12 ոչ-ոքիից հետո (աշխարհի առաջնության պատմության մեջ առաջին անգամ), պարտվեց Թայ-բրեյքի հետագա 3 խաղերում։
Սպորտային արդյունքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարեթիվ | Քաղաք | Առաջնություն | + | − | = | Արդյունք | Տեղ |
---|---|---|---|---|---|---|---|
2011 | Փերուջա | Իտալիայի 71-րդ առաջնություն | 9 | 0 | 2 | 11-ից 10 | 1 |
2013 | Վեյկ ան Զե | 75-րդ միջազգային առաջնություն | 2 | 5 | 6 | 13-ից 5 | 12 |
2014 | Վեյկ ան Զե | 76-րդ միջազգային առաջնություն | 4 | 3 | 4 | 13-ից 6 | 4—6 |
Սենթ-Լուիս | Սենթ-Լուիս 2014 | 7 | 0 | 3 | 10-ից 8½ | 1 | |
2016 | Մոսկվա | Հավակնորդների մրցաշար | 2 | 1 | 11 | 14-ից 7½ | 2—3 |
Սենթ-Լուիս | ԱՄՆ-ի | 6 | 0 | 5 | 11-ից 8½ | 1 | |
2018 | Վեյկ ան Զե | 80-րդ միջազգային մրցաշար | 1 | 4 | 8 | 13-ից 5 | 11 |
Բեռլին | Հավակնորդների մրցաշար | 5 | 1 | 8 | 14-ից 5 | 1 | |
Բադեն-Բադեն | Բադեն-Բադեն 2018 | 4 | 0 | 5 | 9-ից 6½ | 1 | |
Ստավանգեր | 6-րդ միջազգային մրցաշար | 3 | 1 | 4 | 8-ից 5 | 1 | |
Սենթ-Լուիս | Սենթ-Լուիս 2018 | 2 | 0 | 7 | 9-ից 5½ | 1—3 |
Վարկանիշի փոփոխության գրաֆիկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Հնվ | Փտր | Մրտ | Ապր | Մայ | Հուն | Հուլ | Օգս | Սեպ | Հոկ | Նոյ | Դեկտ | Տարվա լավագույն |
Տարվա վատագույն |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
2002 | 2032 | 2026 | 2040 | 2102 | 2102 | 2026 | ||||||||
2003 | 2134 | 2165 | 2160 | 2137 | 2165 | 2134 | ||||||||
2004 | 2122 | 2140 | 2169 | 2196 | 2196 | 2122 | ||||||||
2005 | 2219 | 2255 | 2381 | 2373 | 2381 | 2219 | ||||||||
2006 | 2409 | 2426 | 2444 | 2474 | 2474 | 2409 | ||||||||
2007 | 2492 | 2513 | 2549 | 2594 | 2594 | 2492 | ||||||||
2008 | 2598 | 2620 | 2630 | 2640 | 2640 | 2598 | ||||||||
2009 | 2646 | 2649 | 2670 | 2662 | 2652 | 2670 | 2646 | |||||||
2010 | 2675 | 2680 | 2675 | 2697 | 2700 | 2709 | 2709 | 2675 | ||||||
2011 | 2721 | 2716 | 2714 | 2711 | 2712 | 2727 | 2727 | 2711 | ||||||
2012 | 2736 | 2767 | 2770 | 2775 | 2773 | 2773 | 2772 | 2786 | 2782 | 2786 | 2736 | |||
2013 | 2781 | 2757 | 2760 | 2772 | 2774 | 2774 | 2796 | 2796 | 2779 | 2779 | 2782 | 2782 | 2796 | 2757 |
2014 | 2782 | 2781 | 2783 | 2783 | 2783 | 2791 | 2789 | 2801 | 2801 | 2844 | 2839 | 2829 | 2844 | 2781 |
2015 | 2820 | 2811 | 2802 | 2802 | 2803 | 2805 | 2797 | 2808 | 2808 | 2796 | 2787 | 2787 | 2820 | 2787 |
2016 | 2787 | 2787 | 2794 | 2795 | 2804 | 2804 | 2810 | 2807 | 2808 | 2813 | 2823 | 2823 | 2823 | 2787 |
2017 | 2827 | 2827 | 2817 | 2817 | 2802 | 2808 | 2807 | 2807 | 2799 | 2794 | 2799 | 2799 | 2827 | 2794 |
2018 | 2811 | 2784 | 2784 | 2804 | 2822 | 2816 | 2822 | 2822 | 2827 | 2827 | 2832 | 2832 | 2832 | 2784 |
2019 | 2828 | 2828 | 2828 | 2819 | 2816 | 2819 | 2819 | 2818 | 2812 | 2812 | 2822 | 2822 | 2828 | 2812 |
2020 | 2822 | 2842 | 2842 | 2835 | 2835 | 2835 | 2835 | 2835 | 2835 | 2828 | 2823 | 2823 | 2842 | 2822 |
2021 | 2823 | 2823 | 2820 | 2806 | 2800 | 2791 | 2792 | 2823 | 2791 | |||||
2022 | 2792 | 2781 | 2786 | 2783 | 2776 | 2758 | 2763 | 2766 | 2792 | 2758 | ||||
2023 | 2764 | 2773 | 2786 | 2795 | 2794 | 2795 | 2764 | |||||||
2024 | 2804 | 2805 | 2796 | 2793 | 2805 | 2793 |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 http://en.chessbase.com/post/fabiano-caruana-youngest-us-and-italian-gm-in-history
- ↑ 2,0 2,1 Store norske leksikon(նորվ.) — 1978. — ISSN 2464-1480
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 OlimpBase
- ↑ ChessBase.com — Chess News — Chess prodigies and mini-grandmasters (անգլ.)
- ↑ 5,0 5,1 «Многоклеточный. 22-летний воспитанник советской шахматной школы произвел фурор на уникальном турнире: Другие летние: Спорт: Lenta.ru». Lenta.ru.
- ↑ ChessBase.com — Chess News — Chess prodigies and mini-grandmasters (անգլ.)
- ↑ Being a Grandmaster Is Tough When You Are Not Quite 15.
- ↑ «Американский шахматист Каруана стал победителем супертурнира в Норвегии». ТАСС (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 8-ին.
- ↑ Էլոյի վարկանիշը ՖԻԴԵ ցանկերից։ Աղբյուրներ՝ fide.com, benoni.de, olimpbase.org
- ↑ Տեխնիկական խնդիրների պատճառով աղյուսակը ժամանակավորապես չի աշխատում։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Անձնական քարտը ՖԻԴԵ-ի կայքում
- Ֆաբիանո Կարուանա շախմատիստի էջն ու պարտիաները Chessgames.com կայքում
- Անձնական քարտը 365chess.com կայքում
- Կենսագրություն Կաղապար:Ref-անգլ.
- Կենսագրություն chessok.net Կաղապար:Ref-ռուս. կայքում
- Chessdom — Ֆաբիանո Կարուանա Արխիվացված 2019-04-04 Wayback Machine
- ChessPro կարծիք. Ֆաբիանո Կարուանա
- Հաղթանակ Ամերիայի Սենթ Լուիսում կայացած Սինկֆիլդի Գավաթի խաղարկություն Արխիվացված 2016-03-05 Wayback Machine
- Ֆաբիանո Կարուանայի պարտիաները www.chessgames.com կայքում
- Ֆաբիանո Կարուանայի անձնական էջը www365chess.com կայքում
- Ֆաբիանո Կարուանայի մրցելույթները շախմատային օլիմպիադաներում
- Ֆաբիանո Կարուանայի մրցելույթները Եվրոպայի թիմային առաջնություններում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆաբիանո Կարուանա» հոդվածին։ |
|