ՖԻՖԱ Աշխարհի առաջնություն 2014 (ընտրական մրցաշար)
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 2014-ի ընտրական մրցաշարը անց է կացվում 2011 թվականի հունիսի 15-ից 2013 թվականի նոյեմբերի 19-ը։ 2011 թվականի մարտի 3-ին ՖԻՖԱ-ն բաժանեց եզրափակիչ մրցաշարի տեղերն ըստ մայրցամաքների՝ նախորդ երկու առաջնությանունների համեմատ թողնելով քվոտաներն անփոփոխ։ Մեկ տեղ տրվում է կազմակերպիչ երկրին, 29 տեղ երաշախավորված է մայրցամաքային համադաշնություններին, ևս երկուսը կորոշվեն միջմայրցամաքային անցումային խաղերում։ Վիճակահանությունը կայացավ 2011 թվականի հուլիսի 30-ին Ռիո դե Ժանեյրոյում։ Ընտրական մրցաշարի առաջին խաղն անցկացվեց 2011 թվականի հունիսի 15-ից (Մոնտսերրատ - Բելիզ)։
Մասնակիցները
[խմբագրել | խմբագրել կոդը]Ընտրական մրցաշարին մասնակցեցին ընտրական մրցաշարի մեկնարկի օրվա դրությամբ ՖԻՖԱ-ի անդամ հանդիսացած 208 երկների հավաքականներից 203-ը։ Բրազիլիան որպես մրցաշարի կազմակերպիչ երկիր միանգամից ստացավ եզրափակիչի ուղեգիր։ Բութանը, Գուամը և Մավրիտանիան հրաժարվեցին մասնակցությունից։ Հայտերի ներկայացման վերջնաժամկետի դրությամբ Բրունեյին ՖԻՖԱ-ն արգելել էր մասնակցել միջազգային խաղերի։ Արդեն մրցաշարի ընթացքում որակազրկվեց Սիրայի հավաքականը՝ Սիրիայի քաղաքացիություն չունեցող խաղացողի մասնակցության համար։ Վիճակահանությունից հետո մասնակցությունից հրաժարվեցին Բահամյան կղզիների և Մավրիկիոսի հավաքականները, ընդ որում Բահամյան կղզիների հավաքականը հասցրեց անցկացնել երկու հանդիպում։
Եզրափակիչ մրցաշար անցած հավաքականները
[խմբագրել | խմբագրել կոդը]Կանոնակարգը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ընտրական մրցաշարի խաղերը կարող են անցկացվել հետևյալ երեք ձևաչափերից որևէ մեկով.
- Խմբային մրցաշար շրջանաձև մրցակարգով, երկու շրջանով. խմբում ընդգրկված յուրաքանչյուր թիմը յուրաքանչյուրի հետ խաղում է երկու խաղ՝ մեկական յուրաքանչյուրի դաշտում.
- Խաղեր դուրս մնալով՝ թիմերի զույգն անց է կացնում երկու խաղ, մեկական յուրաքանչյուրի դաշտում.
- Խմբային մրցաշար շրջանաձև մրցակարգով, մեկ շրջանով՝ մասնակից թիմերից մեկի դաշտում կամ չեզոք դաշտում։
Առաջին երկու դեպքերում խաղն այլ երկիր կարող է տեղափոխվել միայն ՖԻՖԱ-ի կազմկոմիտեի թույլտվությամբ։
Խմբում երկու կամ ավելի թիմերի վաստակած միավորների հավասարության դեպքում կիրառվում են լրացուցիչ ցուցանիշներ՝ հետևյալ հերթականությամբ և առաջնահերթությամբ.
- Խփած և բաց թողած գնդակների տարբերությունը.
- Խփած գնդակների քանակը.
- Անձնական հանդիպումներում վաստակած միավորները.
- Անձնական հանդիպումներում խփած և բաց թողած գնդակների տարբերությունը.
- Անձնական հանդիպումներում խփած գնդակների քանակը.
- Անձնական հանդիպումներում արտագնա խաղում խփած գնդակների քանակը (երկու թիմի վաստակած միավորների հավասարության դեպքում).
- Լրացուցիչ խաղ (խաղեր)՝ չեզոք դաշտում։
Դուրս մնալով խաղերի անցկացման դեպքում հաղթում է երկու խաղերի հանրագումարում ավելի շատ գնդակ խփած թիմը։ Խփած գնդակների թվի հավասարության դեպքում գործում է արտագնա խաղում խփած գնդակի կանոնը։ Եթե երկրորդ խաղի հիմանական ժամանակի ավարտից հետո երկու թիմերի խփած գնդակների թվի հավասար է և երկու թիմերն արտագնա խաղերում խփել են հավասար թվով գնդակներ կամ չեն խփել ոչ մեկը, նշանակվում է լրացուցիչ ժամանակ (երկու խաղակես՝ 15-ական րոպեով)։ Լրացուցիչ ժամանակը համարվում է երկրորդ խաղի մաս՝ եթե երկու թիմերն էլ լրացուցիչ ժամանակում խփել են հավասար թվով գնդակներ, հաղթում է հյուրընկալվող թիմը արտագնա խաղում խփած գնդակի կանոնով։ Եթե լրացուցիչ ժամանակում թիմերից և ոչ մեկը գոլ չի խփել, նշանակվում են հետխաղյա 11-մետրանոց հարվածներ։
Եվրոպա (ՈՒԵՖԱ)
[խմբագրել | խմբագրել կոդը]Եզրափակիչ մրցաշարին մասնակցելու իրավունք կստանա 13 հավաքական։ 53 հավաքականները բաժանվել են 9 խմբի, որոնցից 8-ում ընդգրկված է 6-ական, 9-րդում՝ 5 հավաքական։ Ինը խմբերի հաղթողներն ուղղակիորեն անցնում են եզրափակիչ մրցաշար, իսկ երկրորդ տեղ գրաված հավաքականներից լավագույն ութը բաժանվում են 4 զույգի, որոնց հաղթողները ևս անցնում են եզրափակիչ մրցաշար։
Հարավային Ամերիկա (ԿՈՆՄԵԲՈԼ)
[խմբագրել | խմբագրել կոդը]Բրազիլիան որպես մրցաշարի կազմակերպիչ երկիր միանգամից ստացավ եզրափակիչ մրցաշարի ուղեգիր։ Մյուս 9 թիմերն կմրցեն շրջանաձև մրցակարգով՝ երկու շրջանով։ 4 լավագույն թիմերը կնվաճեն աշխարհի առաջնության ուղեգրեր, իսկ 5-րդ տեղը զբաղեցրած թիմը կմասնակցի միջմայրցամաքային անցումային խաղերին։
Աֆրիկա (ԿԱՖ)
[խմբագրել | խմբագրել կոդը]Մասնակցում է 52 թիմ։ 5 թիմ կնվաճի աշխարհի առաջնության ուղեգիր։
Հյուսիսային, Կենտրոնական Ամերիկա և Կարիբյան ավազանի երկրներ (ԿՈՆԿԱԿԱՖ)
[խմբագրել | խմբագրել կոդը]Մասնակցում է 35 թիմ։ 3 թիմ կնվաճի աշխարհի առաջնության ուղեգիր, ևս մեկը կմասնակցի միջմայրցամաքային անցումային խաղերին։
Ասիա (ԱՖԿ)
[խմբագրել | խմբագրել կոդը]Մասնակցում է 43 հավաքական։ 4 թիմ կնվաճի աշխարհի առաջնության ուղեգիր, ևս մեկը կմասնակցի միջմայրցամաքային անցումային խաղերին։ 1-ին և 2-րդ փուլերի վիճակահանությունը կայացավ 2011 թվականի մարտի 30-ին Կուալա Լումպուրում։
Օվկիանիա (ՕՖԿ)
[խմբագրել | խմբագրել կոդը]Մասնակցում է 11 թիմ։ Հաղթող թիմը կմասնակցի միջմայրցամաքային անցումային խաղերին։
Միջմայրցամաքային անցումային հանդիպումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ասիա (ԱՖԿ) — Հարավային Ամերիկա (ԿՈՆՄԵԲՈԼ)
[խմբագրել | խմբագրել կոդը]ԱՖԿ անցումային խաղերի հաղթող (Հորդանան) - ԿՈՆՄԵԲՈԼ 5-րդ տեղ
Հյուսիսային, Կենտրոնական Ամերիկայի և Կարիբյան ավազանի երկրներ (ԿՈՆԿԱԿԱՖ) — Օվկիանիա (ՕՖԿ)
[խմբագրել | խմբագրել կոդը]4-րդ տեղ ԿՈՆԿԱԿԱՖ - ՕՖԿ հաղթող (Նոր Զելանդիա)։
Զույգերի հաղթողները կնվաճեն եզրափակիչ մրցաշարի ուղեգրեր։
Ռմբարկուներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2013 թվականի օգոստոսի 13-ի դրությամբ.
Ծանոթություն։ պայքարը շարունակող թիմերի խաղացողների անունները թավատառ են։
11 գոլ
[խմբագրել | խմբագրել կոդը]10 գոլ
[խմբագրել | խմբագրել կոդը]9 գոլ
[խմբագրել | խմբագրել կոդը]8 գոլ
[խմբագրել | խմբագրել կոդը]7 գոլ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լե Կոնգ Վին
- Յունիս Մահմուդ
- Ժակ Աեկո
- Քրիս Վուդ
- Հասան Աբդել Ֆաթթահ
- Ռադամել Ֆալկաո Գարսիա
- Ալվարո Սաբորիո
- Ջերի Բենգտսոն
- Քլինթ Դեմփսի