Օսկար Ռուջերի
Օսկար Ռուջերի իսպ.՝ Oscar Ruggeri | |||
---|---|---|---|
Քաղաքացիությունը | Արգենտինա | ||
Ծննդյան ամսաթիվ | հունվարի 26, 1962[1][2][3] (62 տարեկան) | ||
Ծննդավայր | Corral de Bustos, Մարկոս Խուարես շրջան, Կորդովա, Արգենտինա | ||
Հասակ | 185 սանտիմետր | ||
Քաշ | 75 կիլոգրամ | ||
Դիրք | կենտրոնական պաշտպան | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Օսկար Ալֆրեդո Ռուջերի (իսպ.՝ Oscar Alfredo Ruggeri, հունվարի 26, 1962[1][2][3], Corral de Bustos, Մարկոս Խուարես շրջան, Կորդովա, Արգենտինա), արգենտինացի ֆուտբոլիստ, պաշտպան։ 1986 թվականի աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի կազմում, Չեմպիոնական թիմի հիմնական պաշտպանական խաղացող։ Արգենտինական ֆուտբոլի պատմության ամենահայտնի պաշտպաններից մեկը։ 1991 թվականին նա ճանաչվել է Հարավային Ամերիկայի տարվա լավագույն ֆուտբոլիստ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռուջերին ծնվել է Կորդովայի Կորալ դե Բուստոս շրջանում։
Փոքր տարիքից խաղացել է ֆուտբոլ տեղական «Ռոսարիո Սենտրալ» և «Խեներալ Պաս Խունիորս» տեղական ակադեմիաներում, պատանեկան տարիքում տեղափոխվել է Բուենոս Այրես, որտեղ սկսել է զբաղվել «Բոկա Խունիորս» դպրոցում[4]։
Իր դեբյուտը կատարել է Արգենտինայի առաջնությունում՝1980 թվականի հունիսի 8-ին, «Նյուելս Օլդ Բոյզի» դեմ խաղում, որում «Բոկան» հաղթել է 3:0 հաշվով։ Մեկ ամիս անց՝ հուլիսի 9-ին, Ռուջերին խփել է իր առաջին գոլը «Բոկայի» կազմում, որի շնորհիվ ջենովացիները տոնել են իրենց հաղթանակը «Կոլոնի» նկատմամբ։ 1980-1984 թվականներին Ռուջերին «Բոկա Խունիորսի» կազմում անցկացրել է 146 խաղ և խփել 9 գոլ։ Նա պաշտպանության առանցքային խաղացող էր 1981 թվականի Մետրոպոլիտանոյի «Բոկիի» չեմպիոնական արշավում։ Նա հեռացել է «Բոկայից» ակումբի ղեկավարության հետ ունեցած տարաձայնությունների պատճառով և տեղափոխվել է նրանց հիմնական մրցակիցների՝ «Ռիվեր Փլեյթի» ճամբար։ Ռիվերուում 1985-1986 դարձել է Արգենտինայի չեմպիոն, արժանացել է Լիբերտադորեսի և միջմայրցամաքային գավաթների։ 1988-1990 թվականներին մտել է Իսպանիայի Լորգոնեսի ակումբ, դրանից հետո Մադրիդի «Ռեալ»։ Դրանից հետո 1990 թվականին արժանացել է Իսպանիայի չեմպիոնի տիղոսի, բայց պայմանագրի շուրջ եղած տարաձայնությունների պատճառով լքել է արքայական ակումբը և տեղափոխվել Վելես Սարսֆիլդ։ Դրանից մեկ ու կես տարի հետո անցկացրել է խաղեր իտալական «Անկոնա» և մեքսիկական «Ամերիկա» ակումբներում, 1994 թվականին դարձել է «Սան Լորենսոյի» խաղացող։ Այստեղ Ռուջերին պլանավուրել է ավարտել իր կարիերան, բայց 1997 թվականին որոշ ժամանակ խաղացել է «Լանուսա» ակումբում, որը Օսկարի կարիերայի վերջին ակումբն էր։
Արգենտինայի հավաքականում իր դեբյուտը կատարել է Կառլոս Բիլարդոյի գլխավորությամբ 1983 թվականին՝ Չիլիի հավաքականի դեմ խաղում։ Հավաքականի կազմում երեք անգամ մասնակցել է աշխարհի առաջնությանը։ 1986 թվականին նա օգնեց «Ալբիսելեստե» ակումբին՝ հաղթելու աշխարհի առաջնությունում, իսկ 1990 թվականին՝ հասնելու եզրափակիչ։ Նաև չորս անգամ մասնակցել է Ամերիկայի գավաթին և 1991 և 1993 թվականներին դարձել է այս մրցաշարի հաղթող։
Ֆուտբոլային կարիերայի ավարտից հետո աշխատել է որպես մարզիչ։
Տիտղոս (խաղացող)
[խմբագրել | խմբագրել կոդը]- Արգենտինայի չեմպիոն (3)։ 1981 (Մետրոպոլիտանո), 1985/86, 1995 (Կլաուսուռա)
- Իսպանիայի չեմպիոն (1)։ 1990
- Լիբերտադորեսի խաղերի գավաթակիր (1)։ 1986
- Միջմայրցամաքային խաղերի գավաթակիր (1)։ 1986
- Ամերիկայի գավաթի հաղթող (2)։ 1991, 1993
- Աշխարհի չեմպիոն (1)։ 1986
- Արգենտինայի տարվա ֆուտբոլիստ (1)։ 1991
- Իսպանիայի առաջնության լավագույն օտարերկրյա ֆուտբոլիստ (օտարերկրացի «Don Balón») (1): 1988/89
- Հարավային Ամերիկայի տարվա խորհրդանշական հավաքականի անդամ (2)։ 1986, 1991
- Հարավային Ամերիկայի տարվա ֆուտբոլիստ (1)։ 1991
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 FBref.com(բազմ․)
- ↑ 3,0 3,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
- ↑ ««Me hice duro por las palizas de mi vieja»» (իսպաներեն). El Gráfico. 2008 թ․ նոյեմբերի 17. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 2-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Биография (իսպ.)
- Статистика (իսպ.)
- Վիճակագրությունը National Football Teams կայքում(անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օսկար Ռուջերի» հոդվածին։ |
|
- Հունվարի 26 ծնունդներ
- 1962 ծնունդներ
- Ապրող անձինք
- Արգենտինայում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Անկոնայի ֆուտբոլիստներ
- Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Արգենտինացի ֆուտբոլային մարզիչներ
- Արգենտինացի ֆուտբոլիստներ
- Բոկա Խունիորսի ֆուտբոլիստներ
- Իտալիայի լեգեոներ ֆուտբոլիստներ
- Լա Լիգայի ֆուտբոլիստներ
- Լանուսի ֆուտբոլիստներ
- Կլուբ Ամերիկայի ֆուտբոլիստներ
- Ռեալ Մադրիդի ֆուտբոլիստներ
- Ռիվեր Փլեյթի ֆուտբոլիստներ
- Սան Լորենսոյի ֆուտբոլիստներ
- Վելես Սարսֆիլդի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի պաշտպաններ
- Ֆուտբոլային մարզիչներ այբբենական կարգով
- Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 1986
- Ֆուտբոլի աշխարհի չեմպիոններ