Օսկարի 86-րդ մրցանակաբաշխություն
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
«Օսկարի» 86-րդ մրցանակաբաշխությունը | ||||
---|---|---|---|---|
Ամսաթիվ | 2013 թ. մարտի 2 | |||
Անցկացման վայրը | «Դոլբի» թատրոն, Լոս Անջելես, Կալիֆոռնիա,ԱՄՆ | |||
Հեռուստալիք | ABC | |||
Հաղորդավարող(ներ) | Էլեն Դիջեներես | |||
|
Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկարի» 86-րդ մրցանակաբաշխությունը տեղի ունեցավ 2014 թ․ մարտի 2-ին Լոս Անջելեսի «Դոլբի» թատրոնում։ Նոմինանտների անունները՝ 24 անվանակարգերում հայտնի դարձան 2014-ի հունվարի 16-ին Քրիս Հեմսվորթի և Շերլին Բուն Այզեքսի կողմից։
Մրցանակաբաշխությունը վարելու համար պայքարում էր Ջասթին Թիմբերլեյքը, սակայն այդ դերը տրվեց հայտնի հաղորդավարուհի և դերասանուհի Էլեն Դիջեներեսին։
86-րդ Օսկարը հայտնի դարձավ, որպես «ամենականխատեսելի մրցանակաբաշխություն» վերջին 5 տարիների ընթացքում։ Գլխավոր մրցանակները հանձնվեցին այն ֆիլմերին ու կինոգործիչներին, որոնց կանխատեսել էին փորձագետները։
Իրադարձություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամսաթիվ | Իրադարձություն |
---|---|
Չորեքշաբթի, հունվարի 8, 2014 | Անվանակարգերի քվեարկությունը ավարտվում է՝ 5։00 -ին, երեկոյան PST (01։00, հունվարի 9, UTC) (8։00, երեկոյան EST) |
Հինգշաբթի, հունվարի 16, 2014 | Նոմինանտների հայտնումը՝ 5։38-ին, առավոտյան PST (13։38 UTC) (առավոտյան՝ 8։38 EST) |
Երկուշաբթի, փետրվարի 10, 2014 | Նոմինանտների ընթրիք |
Շաբաթ, փետրվարի 15, 2014 | Մրցանակների հանձնում՝ «Գիտատեխնիկական հաջողություններ» կատեգորիայում |
Երեքշաբթի, փետրվարի 25, 2014 | Փակ քվեարկություն՝ 5։00-ին, երեկոյան PST (01։00, փետրվարի 26 UTC) (8։00, երեկոյան EST) |
Կիրակի, մարտի 2, 2014 | «Օսկար»-ի 86-րդ մրցանակաբաշխություն |
Հեռարձակում
Հայաստանում մրցանակաբաշխությունը հեռարձակեց Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը, հաղորդավարներն էին շոումեն Ավետ Բարսեղյանը և հաղորդավարուհի Աննա Ավանեսյանը։
Մրցանակաբաշխության նխօրեին, ռուսական «Առաջին ալիք»-ը, պատմության մեջ առաջին անգամ հրաժարվեց ուղիղ հեռարձակմամբ ցուցադրել մրցանակաբաշխությունը։ Պատճառը նորությունների ահռելի քանակությունն էր, որոնք կապված էին Ղրիմում և Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների հետ։ Այդ իսկ պատճառով, «Առաջին ալիք»-ը որոշում կայացրեց ցուցադրել մրցանակաբաշխության կրճատված տարբերակը հաջորդ օրվա երեկոյան։ Խոսվում էր այն մասին, որ «Առաջին ալիք»-ը նման որոշում կայացրեց այն մտավախությամբ, որ հնարավոր էր մրցանակաբաշխության ժամանակ բեմից խոսվեր Ուկրաինայում տիրող իրադարձությունների մասին։ Հենց այդպես էլ արեց «Լավագույն երկրորդ պլանի դերասան» անվանակարգում Օսկար ստացած Ջարեդ Լետոն։ Նրա խոսքը ուղղված էր «Այն մարդկանց, ովքեր դիտում են մեզ այսօր այն երկրներում, ինչպիսիք են Ուկրաինան և Վենեսուելան»։ «Մինչ դուք պայքարում եք, որ ձեր երազանքը իրականություն դառնա, և ապրում եք այնպիսի կյանք, որը հնարավոր չէ ապրել, մենք մտածում ենք ձեր մասին»։ Մրցանակաբաշխության կրճատված տարբերակում, որը ցուցադրվեց ռուսական «Առաջին ալիք»-ով, դերասանի այս խոսքերը մոնտաժվել էին։
Մրցանակաբաշխությունը ԱՄՆ-ում ուղիղ հեռարձակմամբ դիտել է 43 մլն․ մարդ, այս ցուցանիշը ռեկորդային է վերջին տասնամյակի ընթացքում։ Համեմատելով նախորդ տարվա հետ «Օսկարի» հանդիսատեսների թիվն ավելացել է 6%-ով։ Այս ցուցանիշի աճը ֆիքսվել է բոլոր տարիքային խմբերում։
Հաղթողների և առաջադրվողների ցուցակը
[խմբագրել | խմբագրել կոդը]Մրցանակների քանակը / ընդհանուր նոմինացիաների քանակը
- 7/10 «Գրավիտացիա»
- 3/9 «12 Տարվա Ստրկություն»
- 3/6 «Գնորդների դալասյան ակումբը»
- 2/2 «Մեծն Գեթսբին» / «Սառցե Սիրտը»
- 1/5 «Նա»
- 1/3 «Ժասմին»
- 0/10 «Խաբեություն ամերիկյան ձևով»
- 0/6 «Նեբրասկա» / «Կապիտան Ֆիլիպս»
- 0/5 «Ուոլ Սթրիթի գայլը»
- 0/4 «Ֆիլոմենա»
- 0/3 «Հոբիտ։ Սմոգի պարապուտը»
- 0/2 «Օգոստոս։ Օսեյջի Շրջան», «Լյուին Դէյվիսի Ներսում», «Միակ Փրկվածը», «Միայնակ Ռենջերը», «Զզվելի Ես 2», «Մեծն Վարպետը»