Jump to content

Օնդոլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Օնդոլ (կորեերեն՝ 온돌), տների ջեռուցման ավանդական համակարգ Կորեայում[1]։ Համակարգի առանձնահատկությունն այն է, որ ջերմությունը գալիս է հատակի լոկալ տարածքից, որը բնակիչների կողմից օգտագործվում է քնի, հյուրընկալության և աշխատանքի համար։

Ի տարբերություն Հռոմեական կայսրության, որտեղ հատակի ջեռուցումը ժամանակի ընթացքում ի վերջո հնացել էր, Կորեայում հատակի ջեռուցման համակարգը օգտագործվում էր հազարավոր տարիներ և կոչվում էր «Օնդոլ»։ Այս բառը չինարենից թարգմանաբար նշանակում է «ջերմ խոռոչ»։ Ենթադրվում է, որ այս համակարգը հայտնագործվել է կորեական երեք պետությունների օրոք (մ.թ.ա I դար - VII դար)։ Նրա գործունեության սկզբունքը հետևյալն է։ Խոհանոցում կամ սենյակի արտաքին պատին տեղադրվում էր վառարան։

Տան սենյակի հատակի տակ դնում էին հորիզոնական խոռոչներ (թունելներ) ծխի և տաք օդի համար։ Ջեռուցման համակարգի հատուկ կառուցվածքը օգնում էր պահպանել տաք օդը երկար ժամանակ։ Ներկայումս ջեռուցումը օնդոլ համակարգի միջոցով ավանդական կորեական բնակարանների բնորոշ գիծն է։ Սակայն ժամանակակից տներում օնդոլ համակարգը իր նախնական տեսքով գրեթե չի օգտագործվում, այն փոխարինվել է հատակի ջեռուցման կատարելագործված տարբերակով։

Օնդոլ և կորեացիների մշակույթի կենցաղային առանձնահատկություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ավանդական ջեռուցման համակարգն ազդել է կորեացիների սոցիալական հարաբերությունների և առօրյա մշակույթի վրա։ Այնպես հատակին բացակայում էին գորգերը, ինչպես նաև բացակայում է մահճակալը, այդ իսկ պատճառով մարդիկ քնում էին ջերմ հատակին, ծածկված վերմակներով։ Օրվա ընթացքում նստում են հատակին, ծածկվում վերմակներով, եթե անհրաժեշտ էր։ Սոցիալական բաղադրիչն այն է, որ հյուրին կամ որոշ կարևոր անձանց տրամադրվում էր հատակի ամենատաք հատվածը, այսպես դրսևորելով խորը հարգանք։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2007 թ․ դեկտեմբերի 8-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)