Օլի Ռեն
Օլի Ռեն | |
Կուսակցություն՝ | Ֆիննական կենտրոն |
---|---|
Կրթություն՝ | Մաքալիսթեր քոլեջ, Հելսինկիի համալսարան և Սբ. Անտոնիի քոլեջ |
Գիտական աստիճան՝ | փիլիսոփայության դոկտոր |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, ֆուտբոլիստ և political economist |
Ծննդյան օր | մարտի 31, 1962[1][2][3] (62 տարեկան) |
Ծննդավայր | Միկկելի, Ֆինլանդիա |
Քաղաքացիություն | Ֆինլանդիա |
Կայք՝ | ollirehn2024.fi |
Պարգևներ | |
Օլի Իլմարի Ռեն, երբեմն՝ Օլի Ռեն (ֆիններեն՝ Olli Ilmari Rehn; մարտի 31, 1962[1][2][3], Միկկելի, Ֆինլանդիա), ֆիննական և եվրոպական քաղաքական գործիչ Ֆիննական կենտրոն կուսակցությունից, Եվրոպական խորհրդարանի նախագահի տեղակալ (2014-2015 թվականներ), Եվրոպական հանձնաժողովի նախագահի տեղակալ (2011-2014 թվականներ), Ֆինլանդիայի տնտեսական զարգացման նախարար (2015-2016 թվականներ)։ 2018 թվականի հուլիսից առա այսօր՝ Ֆինլանդիայի բանկի գլխավոր տնօրենն է։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավարտել է բակալավրի կոչումով Մինեսոտայի Սեյնթ Փոլ քաղաքի Մաքալեստեր քոլեջը (սովորել է տնտեսագիտություն, միջազգային կապեր և լրագրություն) և Հելսինկիի համալսարանը, որտեղ դարձել է քաղաքագիտության մագիստրոս։ Նա միացավ Կենտրոն կուսակցությանը և զբաղեցրեց տարբեր ղեկավար պաշտոններ, եղել է Ֆինլանդիայի խորհրդարանի անդամ։
1955 թվականին Ռենը դարձավ Եվրախորհրդարանի անդամ։
Աշխատանք Եվրախորհրդարանում
[խմբագրել | խմբագրել կոդը]2004 թվականին կարճ ժամանակով դարձավ Ռոմանո Պրոդիի հանձնաժողովի ձեռներեցության և տեղեկատվական հասարակության հանձնակատար, որն ավարտվեց նույն թվականին։ Օլի Ռենը իր լիազորությունները կիսեց Եվրամիությանը միացած Սլովակիայի ներկայացուցիչ Յան Ֆիգելի հետ։ 2004 թվականի նոյեմբերին Ռենը նշանակվեց Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար։ Այս պաշտոնում Ռենը ղեկավարում էր բանակցությունները Եվրամիություն մտնելու դիմումատուների հետ. 2007 թվականին Ռումինիան և Բուլղարիան միացան Եվրամիությանը։ Հետագա ընդլայնումը, ըստ Ռենի, պետք է որ ազդեր հիմնականում Բալկանյան թերակղզու արևմտյան մասի վրա, մասնավորապես Խորվաթիան պետք է մուտք գործեր Եվրամիություն ոչ ուշ, քան 2012 թվականը[9] (իրականում Խորվաթիան Եվրամիության անդամ է դարձել 2013 թվականի հուլիսից)։
2010 թվականի փետրվարի 9-ին Խոակին Ալմունիային փոխարինել է ֆինանսների գծով Եվրոպական հանձնակատարի պաշտոնում։ 2011 թվականի հոկտեմբերի 27-ից՝ Եվրահանձնաժողովի նախագահի տեղակալ[10]։ Ռենը հետևողականորեն պաշտպանում է ԵՄ դիրքորոշումը՝ որպես քննադատություն Ֆինլանդիայի ներսից[11], և ԱՄՀ-ի քննադատությունից[12]։ 2014 թվականի հուլիսին Ռենային ֆինանսների եվրոպական կոմիսարի պաշտոնում փոխարինեց մեկ այլ ֆիննական քաղաքական գործիչ՝ այդ երկրի նախկին վարչապետ Յուիրկի Կատայնենը[13]։
Վերադարձ դեպի ֆիննական քաղաքականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2014 թվականի հուլիսի 1-Ին Ռենը նշանակվել է Եվրոպական խորհրդարանի փոխնախագահի պաշտոնում (նա դարձել է նախագահի 14 տեղակալներից մեկը)։ Նրա լիազորությունների ժամկետն այդ պաշտոնում եղել է 2,5 տարի[14], սակայն 2015 թվականի մայիսին Ռենը վերադարձել է ֆիննական քաղաքականություն՝ դառնալով Սիպիլի կաբինետում տնտեսական զարգացման նախարար (Եվրախորհրդարանի փոխնախագահի պաշտոնում նրան փոխարինել Է Ֆինլանդիայի նախկին վարչապետ Աննելի Յաատեենմյակի)[15]։ 2016 թվականի դեկտեմբերի 29-ը Ռենը նախարարի պաշտոնում էր, ապա նրան փոխարինեց Միկա Լինտիլյոն[16]։ 2018 թվականի մայիսի 18-ին Ռենը հաստատվել է Ֆինլանդիայի Բանկի նոր գլխավոր տնօրենի պաշտոնում, և պաշտոնը կստանձնի 2018 թվականի հուլիսի 12-ին՝ այդ պաշտոնում փոխարինելով Էրկկի Լիիկանենին[17]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 2,0 2,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ 3,0 3,1 Դավոս 2014 մասնակիցների ցանկ
- ↑ https://www.hs.fi/kotimaa/art-2000002782831.html
- ↑ https://president.ee/et/teenetemargid/teenetemarkide-kavalerid/29272-olli-rehn
- ↑ Ar Triju Zvaigžņu ordeni apbalvoto personu reģistrs apbalvošanas secībā, sākot no 2004.gada 1.oktobra (լատիշ.) — P. 73.
- ↑ Ruotsalainen tyyliasiantuntija HS:lle: Suzanne Innes-Stubbin puku ”korkeaa Hollywood-tasoa” (фин.) — 2024.
- ↑ https://web.archive.org/web/20230528101003/https://www.kongehuset.no/binfil/download2.php?tid=153048
- ↑ regnum.ru: Киев и Анкара могут забыть о членстве в Евросоюзе
- ↑ Олли Рен стал правой рукой председателя Еврокомиссии // Сайт телерадиокомпании Yleisradio Oy. Служба новостей Yle. — 27 октября 2011.(Ստուգված է 27 Հոկտեմբերի 2011)
- ↑ Обзор финской прессы 24.08.2012 // Сайт телерадиокомпании Yleisradio Oy. Служба новостей Yle. — 24 августа 2011.(Ստուգված է 25 Օգոստոսի 2011)
- ↑ Зампредседателя Еврокомиссии Олли Рен недоумевает по поводу критики МВФ // Сайт телерадиокомпании Yleisradio Oy. Служба новостей Yle. — 7 июня 2013.(Ստուգված է 9 Հունիսի 2013)
- ↑ Экс-премьер Катайнен избран еврокомиссаром по финансам // Сайт телерадиокомпании Yleisradio Oy. Служба новостей Yle. — 16 июля 2014.(Ստուգված է 17 Հուլիսի 2014)
- ↑ Олли Рен назначен на пост зампредседателя Европарламента // Сайт телерадиокомпании Yleisradio Oy. Служба новостей Yle. — 1 июля 2014.(Ստուգված է 21 Հուլիսի 2014)
- ↑ Аннели Яяттеенмяки избрана вице-спикером Европарламента // Сайт телерадиокомпании Yleisradio Oy. Служба новостей Yle. — 20 мая 2015.(Ստուգված է 31 Մայիսի 2015)
- ↑ «Мика Линтиля назначен министром экономического развития». Сайт телерадиокомпании Yleisradio Oy. Служба новостей Yle. 2016 թ․ դեկտեմբերի 29. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունվարի 3-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 3-ին.
- ↑ «Президент утвердил Олли Рена в должности нового гендиректора Центробанка». Сайт телерадиокомпании Yleisradio Oy. Служба новостей Yle. 2018 թ․ մայիսի 18. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 19-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 19-ին.