Jump to content

Օլիվիա Գուեդես Պենտեադո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օլիվիա Գուեդես Պենտեադո
Դիմանկար
Ծնվել էմարտի 12, 1872(1872-03-12)
ԾննդավայրԿամպինաս, Սան Պաուլու, Բրազիլիա
Մահացել էհունիսի 9, 1934(1934-06-09) (62 տարեկան)
Մահվան վայրՍան Պաուլո, Բրազիլիա
ԳերեզմանԿոնսոլասան[1]
Քաղաքացիություն Բրազիլիա
Մասնագիտությունբարեգործ և մեկենաս
ԱմուսինInácio Leite Penteado?
Ծնողներհայր՝ José Guedes de Sousa?
 Olívia Guedes Penteado Վիքիպահեստում

Օլիվիա Գուեդես Պենտեադո (անգլ.՝ Olívia Guedes Penteado, մարտի 12, 1872(1872-03-12), Կամպինաս, Սան Պաուլու, Բրազիլիա - հունիսի 9, 1934(1934-06-09), Սան Պաուլո, Բրազիլիա), բրազիլացի արվեստի հովանավոր և բարերար, որը Սան Պաուլո քաղաքում հիմնադրել է Ժամանակակից արվեստի սրահը։ Երկրում մոդեռնիզմի շարժման տարածման համար խթանող ուժ է հանդիսացել, եղել այդ շարժման առանցքային նկարիչների, այդ թվում՝ Անիտա Մալֆատիի, Տարսիլա դու Ամարալի ու Էյտոր Վիլա Լոբոսի ընկերը։

Զարմուհին՝ Իոլանդա Պանտեադոն, նույնպես արվեստի հովանավոր էր[2]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1872 թվականին Կամպինաս քաղաքում և եղել Պիրատինինգայի բարոն, Մոգի Միրիմում սուրճի հզոր ագարակատեր Ժոզե Գուեդես դե Սոուցայի և վերջինիս կնոջ՝ Կարոլինա Լեոպոլդինա դե Ալմեիդա է Սոուցայի դուստրը։ Մանկությունն անցկացրել է հոր՝ Մոգի Միրիմում գտնվող Ֆազենդա դե Բարա կալվածքում։ Կրթությունն ստացել է տանը՝ մասնավոր ուսուցիչներից, որոշ ժամանակ էլ՝ Բոյանաս քոլեջում։ Հետագայում ընտանիքը տեղափոխվել է Սան Պաուլո, որտեղ հայրը դարձել է բարոն Պիրատինինգա[2]։

Փարիզում ապրելիս Պանտեադոն հանդիպել է մոդեռնիստ ընկերների հետ, Բրազիլիա վերադարձել Պաբլո Պիկասոյի ու Մարի Լորանսենի աշխատանքների կրկնօրինակներով, ի թիվս այլոց։ 1923 թվականին հիմնադրել է Ժամանակակից արվեստի սրահը[3]։

Օլիվիա Գուեդես Պենտեադոյի գերեզմանը, քանդակագործ՝ Վիկտոր Բրեշերետ

16 տարեկանում ամուսնացել է իր զարմիկ Ինասիո Լեիտ Պենտեադոյի հետ։ Պայքարել է կանանց ընտրական իրավունքի համար և ակտիվորեն մասնակցել 1932 թվականի սահմանադրական հեղափոխությանը։ Մահացել է 1934 թվականին որդանման ելունի բորբոքումից, հուղարկավորվել Սան Պաուլոյի Կոնսոլասան գերեզմանատանը։ Նրա գերեզմանը զարդարված «Թաղում» խորագրով քանդակով, որի հեղինակը Վիկտոր Բրեշերետն է։ Նրա պատվին անվանակոչվել են երկաթուղային կայարանի մեկ կանգառ[4] և մեկ փողոց[5]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://www.prefeitura.sp.gov.br/cidade/upload/cemiterio%20mapa%20baixa_1219246518.pdf
  2. 2,0 2,1 Ferreira Candeias, Nelly Martins. «Olívia Guedes Penteado e a Revolução de 32» (Portuguese). Jornal Brasileiro de Cultura. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 26-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  3. Lopez, Telê Ancona (2008 թ․ ապրիլ). «Modernistas em um diner» [Modernists in a diner]. Pro-Posições (Portuguese). 19 (1): 205–208. doi:10.1590/S0103-73072008000100020.{{cite journal}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. «SANTA OLÍVIA Município de Santa Rita do Passa Quatro, SP». Estações Ferroviárias do Brasil. 2008 թ․ ապրիլի 14. Վերցված է 2016 թ․ փետրվարի 26-ին.
  5. «Locais em Rua Olívia Guedes Penteado, São Paulo, SP» (Portuguese). Apontador. Վերցված է 2016 թ․ փետրվարի 26-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օլիվիա Գուեդես Պենտեադո» հոդվածին։