Օթելլո (ողբերգություն)
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Օթելլո
Ողբերգություն Օթելլոյի, վենետիկյան մավրի մասին անգլ.՝ The Tragedy of Othello, The Moor of Venice | |
---|---|
Հեղինակ | Ուիլյամ Շեքսպիր[1] |
Տեսակ | դրամատիկական ստեղծագործություն |
Ժանր | ողբերգություն |
Բնօրինակ լեզու | վաղ ժամանակակից անգլերեն |
Կերպար(ներ) | Օթելլո, Դեզդեմոնա, Յագո, Կասսիո, Էմիլիա, Բիանքա, Բրաբանցիո, Ռոդրիգո, Doge of Venice?, Gratiano?, Lodovico? և Montano? |
Ստեղծման տարեթիվ | 1604 |
Նկարագրում է | Վենետիկ |
Երկիր | Անգլիա |
Հրատարակման տարեթիվ | 1622 |
Othello Վիքիպահեստում |
«Ողբերգություն Օթելլոյի, վենետիկյան մավրի մասին» (անգլ.՝ The Tragedy of Othello, The Moor of Venice), անգլիացի գրող Ուիլյամ Շեքսպիրի հանրահայտ պիեսը, որը գրվել է 1604 թվականին։ Պիեսի սյուժեն հիմնված է Ջիրալդի Չինտիոյի «Վենետիկյան մավր» ստեղծագործության վրա։ Առաջին անգամ հրատարակվել է 1622 թվականին։ «Օթելլոն» Շեքսպիրի ամենահայտնի ստեղծագործություններից մեկն է։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Վենետիկի մավր Օթելլոն առևանգում է իշխան Բրաբանցիոյի դուստր Դեզդեմոնային և գաղտնի ամուսնանում նրա հետ։ Դեզդեմոնայի հայրը ցանկանում է գտնել և պատժել մավրին։ Վերջինիս մարդիկ խռովություն էին պատրաստում Օթելլոյի համար։ Դրանք Յագոն և Ռոդրիգոն էին։ Սակայն անմեղ ու հավատարիմ ընկեր էին ձևանում։ Բրաբանցիոն գտնում է Օթելլոյին և Դեզդեմոնային իշխանների ժողովի վայրում, որտեղ Վենետիկի գլխավոր իշխանը իր խորհրդատուների հետ որոշումներ էր կայացնում կապված Թուրքիայի պատերազմի հետ։ Այդտեղ էլ քննարկում են սևամորթ Օթելլոյի ու իր հարսնացուի հարցը։ Բրաբանցիոն ստիպված համակերպվում է իրավիճակի հետ։ Դրանից հետո Օթելլոն իր հավատարիմների հետ պատերազմի է ուղևորվում։ Նրա հետ է մեկնում նաև Դեզդեմոնան։
Կիպրոսում, որտեղ ընթանում էր պատերազմը, Օթելլոն և Դեզդեմոնան որոշում են ամուսնանալ եկեղեցով։ Այդպես էլ անում են։ Ամբողջ իրիկուն Օթելլոյի դղյակում խնջույք էր։ Ներկա էին բոլոր բարեկամները, ընկերները, նույնիսկ հասարակ մարդիկ։ Յագոն իր հերթական պլաններն էր մշակում։ Նա ցանկանում էր խռովության միջոցով սպանել Օթելլոյին, հետո գրավել նրա ողջ հարստությունը։ Իսկ Ռոդրիգոն, որ երազում էր միայն Դեզդեմոնայի մասին, խորամանկ Յագոյի ձեռքին գործիք է դառնում։ Յագոն իր նպատակին հասնելու համար նախ որոշում է այնպես անել, որ Կասսիոն՝ Օթելլոյի տեղակալը, կորցնի վստահությունը իր տիրոջ մոտ։ Ռոդրիգոն, Յագոյի թելադրանքով, խնջույքի ժամանակ կարողանում է դիտավորյալ կռվել հարբած Կասսիոյի հետ և անմեղ ձևանալ, իսկ Օթելլոն մեղադրում է Կասսիոյին, պաշտոնազրկում և այլևս նույնիսկ տեսնել չէր ուզում։
Այդ դեպքից հետո խարդախ Յագոն Կասսիոյին խորհուրդ է տալիս բարեհոգի Դեզդեմոնայի միջոցով վերադարձնել իր պաշտոնը։ Կասսիոն այդպես էլ անում է. խնդրում է Դեզդեմոնային բարեխոսել իրեն ամուսնու առաջ։ Խնջույքից հետո Դեզդեմոնան խնդրում է ամուսնուն, որպեսզի նա ների անմեղ Կասսիոյին։ Իսկ Յագոն շարունակում է գործել։ Նրա մյուս քայլը Օթելլոյին և Դեզդեմոնային կռվացնելն էր։ Յագոն գալիս է մավրի մոտ և սկսում ստեր դուրս տալ։ Նա ասում է, որ Դեզդեմոնան դավաճանում է Օթելլոյին Կասսիոյի հետ։ Յագոն ամեն կերպ համոզում է տիրոջը։ Օթելլոն լիովին համոզված չէր, սակայն կասկածանքները սկսում են տանջել նրան։ Դրանից հետո Յագոն կարողանում է իր կնոջ՝ էմիլիայի միջոցով ձեռք բերել Դեզդեմոնայի թաշկինակը, որը նրան Օթելլոն էր նվիրել։ Նա այդ թաշկինակը գցում է Կասսիոյի տան մեջ։ Երբ Յագոն դարձյալ սկսում է համոզել մավրին, որ Դեզդեմոնան դավաճանում է իրեն, Օթելլոն հրամայում է Յագոյին և Ռոդրիգոյին սպանել Կասսիոյին, իսկ ինքը որոշում է սպանել դավաճան կնոջը քնած ժամանակ, որին այդքան սիրում ու վստահում էր։ Այդ խավար նույն գիշերը, երբ Կասսիոն վերադառնում էր իր սիրուհի, վատահամբավ Բիանքայի մոտից, Յագոն և Ռոդրիգոն հարձակվում են նրա վրա։ Կասսիոն կարողանում է վիրավորել Ռոդրիգոյին։ Սակայն դա Յագոյին ձեռնտու չէր. նա վիրավորում է Կասսիոյի ոտքը և փախչում։ Այդ պահին գալիս են Լոդովիկոն և Գրացիանոն, որոնք օգնություն են կանչում և կատարվածը մեկնաբանում որպես մահափորձ Կասսիոյի դեմ, ով արդեն նշանակվել էր Օթելլոյի պաշտոնին։
Օթելլոն խանդի տեսարաններ է սարքում, երբ Դեզդեմոնան պառկում է մահճակալին։ Հետո հարձակվում անմեղ կնոջ վրա և սկսում խեղդել նրան։ Բայց հետո տեսնում է, թե ինչպես է տանջվում Դեզդեմոնան և միանգամից դանակահարում նրան։ Գոռոցները լսելով ներս են մտնում ծառաները, ոստիկանները, Յագոյի կին Էմիլիյան։ Այդ պահին բերում են վիրավոր Կասսիոյին, գալիս են Յագոն և Լոդովիկոն, Գրացիանոն և ուրիշներ։ Յագոյի կինը սկսում է գոչել բոլորի մոտ, որ այս ամենում միայն Յագոն է մեղավոր, և ամեն ինչը նա է կազմակերպել։ Յագոն զայրանում է և դանակահարում է կնոջը։ Սակայն նրան արագ ձերբակալում են։ Օթելլոն հասկանում է, որ ինքը ստորաբար խաբվել է իր «հավատարիմ» դրոշակրի՝ Յագոյի կողմից ու իզուր է սպանել իր անմեղ կնոջը։ Վշտից նա դանակահարում է ինքն իրեն։ Յագոյին ուղարկում են մահապատժի։
Գործող դեմքեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վենետիկի դուքսը
- Բրաբանցիո - սենատոր
- ուրիշ սենատորներ
- Գրացիանո - Բրաբանցիոյի եղբայրը
- Լոդովիկո - Բրաբանցիոյի ազգականը
- Օթելլո - մի ազնվական մավր, Վենետիկի պետության պաշտօնյա
- Կասսիո - նրա տեղակալը
- Յագո - նրա դրոշակիրը
- Ռոդրիգո - վենետիկցի մի ազնվական
- Մոնտանո - Օթելլոյի նախորդը Կիպրոսի կուսակալության մեջ
- Խեղկատակ - Օթելլոյի ծառան
- Դեզդեմոնա - Բրաբանցիոյի աղջիկը և Օթելլոյի կինը
- Էմիլիա - Յագոյի կինը
- Բիանքա - Կասսիոյի սիրուհին
- նավաստիներ, սպաներ, ազնվականներ, պատգամաբերներ, երաժիշտներ, սպասավորներ և այլք։
Գործողության վայր և պատմական ժամանակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին գործողությունը տեղի է ունենում՝ Վենետիկում, իսկ մյուս գործողությունները՝ Կիպրոսի մի նավահանգստում։
Պատմական ժամանակը 1570 թվականի մայիս ամիսն է։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Deutsche Nationalbibliothek Record #4099368-1 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Շեքսպիրի գործերի լիակատար ժողովածուն հայերենով Արխիվացված 2016-03-22 Wayback Machine
- Օթելլոն Զանգակ հրատարակչությունում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օթելլո (ողբերգություն)» հոդվածին։ |
|
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |