Jump to content

Օդետտա Հոլմս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օդետտա Հոլմս
Ազգությունը աֆրոամերիկացի
Քաղաքացիությունը  ԱՄՆ
Ծննդյան ամսաթիվ դեկտեմբերի 31, 1930(1930-12-31)[1]
Ծննդավայր Բիրմինգհեմ[2]
Մահվան ամսաթիվ դեկտեմբերի 2, 2008(2008-12-02)[3][1] (77 տարեկան)
Մահվան վայր Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4]

Օդետտա Հոլմս (անգլ.՝ Odetta Holmes, դեկտեմբերի 31, 1930(1930-12-31)[1], Բիրմինգհեմ[2] - դեկտեմբերի 2, 2008(2008-12-02)[3][1], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4]), ամերիկացի երգչուհի և քաղաքական ակտիվիստ (առավել հայտնի է որպես Օդետտա), որը համարվել է «Քաղաքացիական իրավունքի համար պայքարի ձայն» և կարևոր դեր է խաղացել 1960-ականների սկզբի ֆոլկ-ռիվայվլ շարժման մեջ[6]։ Օդետտան ճանաչում է ձեռք բերել նաև որպես դերասանուհի։ Նա նկարահանվել է մի քանի ֆիլմերում, այդ թվում՝ «Cinerama Holiday» (1955), «Sanctuary»՝ նկարահանված Ուիլյամ Ֆոլքների համանուն վեպի հիման վրա։

Օդետտային առաջին ժողովրդականությունն է բերել 1954 թվականի «The Tin Angel» ալբոմը, որը ձայնագրել է Լարիմարը և թողարկել՝ Fantasy Records-ը։ Մեկ տարի անց երգչուհին սկսել է հաջող սոլո կարիերա։ 1961 թվականին «There’s a Hole in My Bucket» երգը, որը նա ձայնագրել Է Հարրի Բելաֆոնտեի հետ, Մեծ Բրիտանիայի Singles Chart-ում հասել է 32-րդ հորիզոնական[7]։ Նույն թվականին Մարտին Լյութեր Քինգը Օդետային անվանել է «ամերիկյան ժողովրդական երաժշտության թագուհի»[8]։ «Odetta Sings Folk Songs» ալբոմը դարձել է 1963 թվականի ֆոլկ-բեսթսելլերներից մեկը։ Նշանակալի հնչեղություն է ունեցել նրա ելույթը 1963 թվականին Վաշինգտոնում քաղաքացիական իրավունքների մարտիկների երթի ժամանակ, որտեղ նա կատարել է «O Freedom»-ը[9]։ Ինքը՝ երգչուհին, խոսելով քաղաքացիական իրավունքների շարժմանը իր մասնակցության մասին, իրեն անվանել է «մեկ մեծ բանակի շարքային»[10]։

Երգչուհու վերջին ալբոմներից մեկը՝ «Gonna Let It Shine»-ը, 2007 թվականին առաջադրվել է Գրեմմի մրցանակի Best Traditional Folk Album անվանակարգում։ 2008 թվականի դեկտեմբերին Օդետտան մահացել է Նյու Յորքում սրտի հիվանդությունից[6]։

Սկավառակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1954 — The Tin Angel (Original Blues Classics)
  • 1955 — Odetta and Larry (Fantasy)
  • 1956 — Sings Ballads and Blues (Rykodisc)
  • 1957 — At the Gate of Horn [live] (Empire)
  • 1959 — My Eyes Have Seen (Vanguard)
  • 1960 — Ballad for Americans and Other American Ballads (Vanguard)
  • 1960 — Odetta at Carnegie Hall
  • 1960 — Christmas Spirituals (Alcazar)
  • 1962 — Odetta and the Blues (Legacy)
  • 1962 — Sometimes I Feel Like Cryin'
  • 1962 — At Town Hall [live]' (Vanguard)
  • 1963 — Odetta Sings Folk Songs (RCA Victor)
  • 1963 — One Grain of Sand (Vanguard)
  • 1964 — It’s a Mighty World (RCA Victor)
  • 1964 — Odetta Sings of Many Things
  • 1965 — Odetta Sings Dylan (BMG)
  • 1965 — Odetta in Japan (RCA Victor)
  • 1967 — Odetta [1967] (Verve Folkways)
  • 1968 — Odetta Sings the Blues (Riverside Records)
  • 1970 — Odetta Sings (Polydor)
  • 1987 — Movin' It On (Rose Quartz)
  • 1998 — To Ella [live] (Silverwolf Records)
  • 1999 — Blues Everywhere I Go
  • 2001 — Looking for a Home (M.C. Records)
  • 2002 — Women in (E)motion [live] (Tradition & Moderne)
  • 2003 — Odetta [2003] (Silverwolf Records)
  • 2005 — Gonna Let It Shine: A Concert for the Holidays [live] (M.C. Records)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 2,2 Southern E. Biographical Dictionary of Afro-American and African MusiciansGreenwood Publishing Group, 1982. — ISBN 0-313-21339-9
  3. 3,0 3,1 3,2 http://www.nytimes.com/2008/12/03/arts/music/03odetta.html
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #134475992 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. https://www.loc.gov/about/awards-and-honors/living-legends/odetta-holmes/
  6. 6,0 6,1 Philip Van Vleck. «Odetta biography». www.allmusic.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 8-ին.
  7. «Harry Belafonte and Odetta». www.chartstats.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 8-ին.
  8. «Odetta @ Folk Alley». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 8-ին.
  9. «World mourns passing of Odetta». www.abc.net.au. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 29-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 8-ին.
  10. «I'm Gonna Let It Shine». www.rockom.net. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունվարի 6-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 8-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օդետտա Հոլմս» հոդվածին։