Հուլիսի սկզբին, երբ տերևները չորանում են, հողից սոխարմատները հանում են, չորացնում, առանձնացնում են մանրասոխերը (ձագուկներ) և սեպտեմբերի վերջին տնկում նախատեսված տեղում՝ 12 սմ խորությամբ, բույսը բույսից 10 սմ հեռավորության վրա։ Բավականին լուսասեր է, սակայն լավ է տանում որոշ ստվերացումը։ Գերադասում է փուխր, սննդանյութերով հարուստ, թեթև ավազակավային կամ ավազային, ջրաթափանց և օդաթափանց, չափավոր խոնավ, ստրուկտուրային հողերը։ Ցրտադիմացկուն է և ձմեռադիմացկուն է։ Բազմանում են նաև մանրասոխերով և սերմերով (աշնանը)։ Սերմնաբույսերը ծաղկում են կյանքի երրորդ տարում[1]։