Քոնգ։ Գանգի կղզի
Քոնգ։ Գանգի կղզի անգլ.՝ Kong: Skull Island | |
---|---|
Երկիր | ԱՄՆ |
Ժանր | կինոֆանտաստիկա, ֆենթեզի ֆիլմ և մարտաֆիլմ |
Հիմք | Քինգ Քոնգ |
Թվական | մարտի 9, 2017[1][2], մարտի 25, 2017, մարտի 9, 2017[1], մարտի 10, 2017[1] և մարտի 10, 2017[3] |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Jordan Vogt-Roberts?[4][5][6][…] |
Պրոդյուսեր | Թոմաս Թուլ |
Սցենարի հեղինակ | Ջոն Գեյթինս, Դեն Գիլրոյ, Մաքս Բորենշտեյն[7] և Դերեք Քոնոլի[7] |
Դերակատարներ | Թոմ Հիդելսթոն, Սեմյուել Ջեքսոն, Ջոն Ք. Ռայլի, Ջոն Գուդմեն, Բրի Լարսոն, Ջին Տյան, Թոբի Քեբել, Քորի Հոուքինզ[7], Թոմաս Ման[7], Ջոն Օրտիս[7], Շի Ուինգհեմ[7], Ռիչարդ Ջենքինս[7] և Միյավի[7] |
Օպերատոր | Լարի Ֆոնգ |
Երաժշտություն | Հենրի Ջեքման |
Մոնտաժ | Բոբ Մուրավսկի |
Պատմվածքի վայր | Վաշինգտոն[8], Skull Island?[8], Da Nang Air Base?[8], District 5?[8], Բանգկոկ[8] և Skull Island?[8] |
Կինոընկերություն | Warner Bros., Legendary Pictures, Tencent Pictures? և Warner Bros. Pictures |
Տևողություն | 118 րոպե |
Բյուջե | 185 000 000 $[9] |
Շահույթ | 566 652 812 $[10] |
Պաշտոնական կայքէջ | |
Kong: Skull Island Վիքիպահեստում |
«Քոնգ։ Գանգի կղզի» (անգլ.՝ Kong: Skull Island), ռեժիսոր Ջորդան Վոտ-Ռոբերտսի ֆիլմը։ Ֆիլմը հանդիսանում է «Քինգ Քոնգ»-ի վերագործարկումը, նաև հանդիսանում է MonsterVerse ֆրանշիզայի երկրորդ ֆիլմը` նկարահանված Legendary Pictures ընկերության կողմից։ Իրադարձությունների ժամանակագրական առումով նախորդում է 2014 թվականին նկարահանված «Գոձիլա» ֆիլմին։
Ֆիլմի պրեմիերան ԱՄՆ-ում կայացել է 2017 թվականի մարտի 10-ին, Ռուսաստանում` մարտի 9-ին[11][12]։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]1973 թվական։ Մի շարք անհաջող փորձերից հետո երկրաբան Բիլլ Ռանդան կարողանում է հանդիպել սենատոր Ուիլիսին։ Նա նպատակ ունի համոզելու սենատորին` փորձագիտական խումբ ուղարկել Խաղաղ օվկիանոսում վերջերս հայտնաբերված կղզի։ Այնտեղ կարող են լինել անհայտ արարածներ և օգտակար հանածոներ։ Ռանդան համոզում է շտապ փորձաքննություն ուղարկել, քանի որ երեք օրից կղզու վրայով խորհրդային արբանյակ պետք է անցնի և դրա գոյության մասին հայտնի կդառնա Սառը պատերազմի հակառակորդին։ Ռանդան, ինչպես նաև իր օգնականներ Հյուսթոն Բրուքսը և Լին Սանը միանում են Landsat ընկերության որոնողական խմբին, իսկ սենատորը նրանց համար ապահովում է ռազմական ուղեկցություն։ Փորձաքննությունը չպետք է երկար տևի, և այդ հանձնարարությունը տրվում է գնդապետ Փրեսթոն Փաքարդին, ով պատրաստվում էր զինվորների հետ Վիետնամից տուն վերադառնալ։ Ռանդան մեծ գումարով վարձում է բրիտանական հատուկ ջոկատի փորձառու հետախույզ Ջեյմս Քոնրադին, իսկ իրադարձությունները ժապավենի վրա նկարահանում է զինվորական լուսանկարիչ Մեյսոն Ուիվերը։
Նավը նպատակակետին է հասնում, բայց նավի կապիտան Վիկտոր Նիվեսը և իր գործընկեր Սթիվ Վուդվորդը հրաժարվում են անցնել կղզին շրջապատած ամպրոպային ճակատի միջով, և ուղղաթիռներն ստիպված են անցնել փոթորկի միջով։ Քանի որ կղզում չկա ռադիոհաղորդակցություն, փորձագետները նախօրոք պայմանավորվում են մի տեղ, որտեղ նավը երեք օրից պետք է վերցնի նրանց։ Սեյսմիկ փամփուշտների պայթյունից հետո հայտնվում է հսկայական արու գորիլան և ոչնչացնում է փորձաքննության բոլոր ուղղաթիռները։ Կենդանի են մնում միայն Նիվեսը, Քոնրադը, Վուդվորդը, Ուիվերը, Բրուքսը, Սանը, Փաքարդը և ինը զինվորներ, ներառյալ Գլեն Միլսը, Էռլա Քոուլան, Թերի Րիլսը, Ռեդժա Սլիվկոն և մայոր Ջեկ Չամպենը, ով հետ էր մնացել մյուսներից։ Ռանդան փորձաքննության փրկված անդամներին խոստովանում է, որ իր իսկական նպատակն է գտնել հին հրեշներին` կառավարական գաղտնի «Միապետ» կազմակերպության համար։ Ռանդան, Վուդվորդը և գնդապետ Փաքարդը, զինվորների հետ ուղևորվում են, ինչպես ինքն է ասում, զինակից Չեպմենին, որոնելու։ Փորձաքննության մյուս փրկված մասը` կազմված Քոնրադից, Սլիվկոյից, Ուիվերից, Բրուքսից, Սանից և Նիվեսայից, հայտնաբերում է բնիկների խումբ, որոնց մեջ ապրում է լեյտենանատ Հենք Մարլոուն, ով 1944 թվականին խփվել է ճապոնական ինքնաթիռի կողմից։ Մարլոուն ապրել է այստեղ իրեն խփած ճապոնական օդաչուի հետ, ում հետ նրանք նավ են կառուցել, որպեսզի գնան կղզուց։ Մարլոուն բացատրում է, որ Քոնգը պաշտպանում է բնիկներին ստորերկրյա սողուններից` գանգազավրներից, որոնք կրկին սկսել են երևալ սեյսմիկական պայթուցիկներից հետո (հենց գանգազավրն է իր ժամանակին սպանել ճապոնացուն` Մարլոուի ընկերոջը)։ Այդ ժամանակ գանգազավրը Չապմենի վրա է հարձակվում և սպանում։
Մարլոուն և մնացածները նավը վերանորոգում են և ուղևորվում կղզու հյուսիսային մասը։ Սլիվկոն կապվում է Փաքարդի և մնացածների հետ, որոնք համեմատաբար մոտ են նավին։ Բոլորը ուրախանում են, բայց այդ ժամանակ նավի վրա վայրասլաց են կատարում գիշատիչ թռչունները, որոնք բռնում և սպանում են Նիվեսին։
Փաքարդը և իր զինվորները միանում են մնացած փրկվածներին, բայց Փաքարդը պնդում է, որ նախքան գետով ճանապարհը շարունակելը, ջոկը պետք է գտնի Չապմենին։ Նրանք մտնում են գանգազավրների տարածք, որտեղ Ռանդան և մի քանի զինվորներ մահանում են։ Իմանալով Չապմենի մահի մասին` Փակարդը հրաժարվում է վերադառնալ նավ այնքան ժամանակ, մինչև չսպանի Քոնգին, վրեժ լուծելով նրանից, կղզում վայրէջք կատարելու ժամանակ իր զինվորներին սպանելու համար։ Փաքարդը Վուդվորդի և այլ զինվորների հետ զինամթերք է գտնում, այն ժամանակ, երբ Քոնրադը, Ուիվերը, Բրուքսը, Սանը և Մարլոուն հեռանում են նավի մոտ։ Այնտեղ Քոնրադը, Ուիվերը և Մարլոուն ասում են մյուսներին վերադառնան նավ, իսկ իրենք գնում են Քոնգին փրկելու։ Զինվորները գայթակղելով բռնում են Քոնգին և ուզում են ոչնչացնել նրան նապալմի օգնությամբ, բայց հասնում են Քոնրադը և Ուիվերը ու փորձում են համոզել զինվորներին, որ պետք չէ սպանել Քոնգին։ Հանկարծ Քոնգը ուշքի է գալիս և սպանում Փաքարդին։
Այդ ժամանակ հողի ճեղքից հայտնվում է ամենամեծ գանգազավրը, որը մենամարտում է Քոնգի հետ և ժամանակավորապես խլացնում է նրան, իսկ հետո հետևում է փրկվածներին։ Բոլորը վազում են լողացող նավի մոտ, բայց այստեղ Քոուլը իրեն զոհաբերում է, փորձելով պայթեցնել գանգազավրին, սակայն ոչ մի վնաս նրան չի պատճառում։ Հայտնվում է Քոնգը և «Մեծի» հետ շարունակական գոտեմարտից հետո սպանում է նրան, հանելով նրա լեզուն, չնայած հաղթանակը նրա վրա շատ թանկ է նստում. Քոնգը շատ վնասվածքներ է ստանում։ Հաղթանակ տանելով` Քոնգը գնում է կղզու խորքերը` վերջին անգամ նայելով Քոնրադին և Ուիվերին։ Բոլորը միմյանց խոստանում են (և Քոնգին), որ եթե որևէ մեկը կղզու մասին իմանա, ապա ոչ նրանցից։ Մակագրերի սկզբում ցուցադրվում է Մարլոուի վերադարձը տուն, իր կնոջ և մեծացած տղայի մոտ, ում նա չէր հասցրել տեսնել մինչև ռազմաճակատ գնալը` երեսուն տարի առաջ։ Էկրանին մակագրերից հետո Քոնրադը և Ուիվերը բանտարկված են «Միապետի» կողմից և զրուցում են Բրուքսի և Լինի հետ։ Նրանք հայտնում են, որ Քոնգը միակ հրեշը չէ, որը գոյություն ունի իրական աշխարհում։ Նրանց ցույց են տալիս քարանձավային նկարներից հին նյութեր, որոնց վրա պատկերված են Գոձիլան, Ռոդան, Մոտրան և Քինգ Գիդորան։ Երբ էկրանը մարում է, լսվում է Գոձիլայի մռնչոցը։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]Դերասան | Դեր |
---|---|
Թոմ Հիդելսթոն | Ջեյմս Քոնրադի կապիտանը |
Բրի Լարսոն | Մեյսոն Ուիվեր |
Սեմյուել Լ. Ջեքսոն | Փրեսթոն Փաքարդի գնդապետը |
Ջոն Ք. Ռեյլի | Հենք Մարլոուի լեյտենանտը |
Ջոն Գուդմեն | Ուիլյամ «Բիլ» Ռանդա |
Ջոն Օրտիս | Վիկտոր Նիվես |
Քորի Հոուքինս | Հյուսթոն Բրուքս |
Տյան Ցզին | Սան Լին |
Թոբի Քեբել | մայոր Ջեկ Չապմեն |
Ջեյսոն Միտչել | Գլեն Միլ |
Շի Ուիգհեմ | Էրլ Քոուլ |
Թոմաս Մեն Թոմաս Մեն | Ռեջ Սլիվկո |
Յուջին Քորդերո | Թերի Րիլս |
Մարք Էվան Ջեքսոն | Սթիվ Վուդվորդ |
Ռիչարդ Ջենքինս | Սենատոր Էլ Ուիլիս |
Թերի Նոթարի և Թոբի Քեբել | Քինգ Քոնգ |
Արտադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստեղծում
[խմբագրել | խմբագրել կոդը]2014 թվականին Սան Դիեգոյում Legendary Pictures ստուդիան ազդարարել է Քինգ Քոնգի մասին նոր ֆիլմի մասին, որն այդ ժամանակ կրում էր «Գանգի կղզի» անվանումը. պրեմիերան պետք է կայանար 2016 թվականի նոյեմբերի 4-ին[13]։ Ջո Քորնիշը իր թեկնածությունն է առաջարկել ֆիլմի ռեժիսորի պաշտոնի համար[14], միևնույն ժամանակ Քինգ Քոնգի նախորդ ռեժիսորը` Փիթեր Ջեքսոնը, առաջարկել է Գիլերմո Դել Տորոին[15]։ 2014 թվականի սեպտեմբերին ստուդիան հայտարարեց, որ ֆիլմի ռեժիսորը կլինի Ջորդան Վոթ-Ռոբերթսը[16]։
Սցենարիստներն էին Մաքս Բորենշտեյնը[17], Ջոն Գեյտինսը[18], Դեն Գիլրոյը[17] և Դերեք Քոնոլին[19]։
Դերասանների ընտրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Երբ պարզ դարձավ, որ ֆիլմի ռեժիսորը Ջորդան Վոթ-Ռոբերթսն է լինելու, ստուդիան տեղեկացրեց, որ Թոմ Հիդելսթոնը ստացել է գլխավոր դերը[16]։ 2014 թվականի դեկտեմբերի 15-ին հայտնի դարձավ, որ Ջ. Կ. Սիմոնսը միացել է դերասանական կազմին[20]։ 2015 թվականի հունվարին Մայքլ Քիթոնը միացել է դերասանական կազմին[21]։ 2015 թվականի հուլիսի 1-ին Սիմոնսը և Քիթոնը հեռացան ֆիլմից[22]։ Ստուդիան թողարկման մեջ ձգձգումներ չէր ուզում, և այդ իսկ պատճառով միանգամից սկսեց նրանց փոխարինողներ փնտրել[22]։ 2015 թվականի հուլիսի 23-ին Բրի Լարսոնը միացավ դերասանական անձնակազմին[23]։ 2015 թվականի օգոստոսի 5-ին հայտարարվել է, որ Քորի Հոուքինսը միացել է ֆիլմին, որպեսզի երկրորդական դեր խաղա[17]։ 2015 թվականի օգոստոսի 6-ին Deadline.com-ը տեղեկացրել է, որ ստուդիան բանակցություններ է վարում Սեմյուել Լ. Ջեքսոնի հետ, որպեսզի նա փոխարինի ֆիլմից հեռացած դերասան Ջոնաթան Ք. Սիմոնսին[24]։ Բանակցութուններ է վարվել Ջոն Սի Ռայլիի հետ[24]։ Այդ ժամանակ ֆիլմում դերը առաջարկվել է Թոմ Ուիլկինսոնին[24]։
Օգոստոսի 20-ին Թոբի Քեբելը միանում է դերասանական անձնակազմին, այն ժամանակ, երբ ստուդիան դեռ Ջեքսոնի և Ռայլի հետ բանակցություններ էր վարում[25]։ 2015 թվականի օգոստոսի 25-ին Ջեյսոն Միտչելը միացել է դերասանական անձնակազմին[26]։ 2015 թվականի նոյեմբերի 2-ին հայտնի դարձավ, որ Ուիլ Բրիտեյնը միացել է դերասանական անձնակազմին, և նա ֆիլմում խաղալու է գլխավոր դերերից մեկը[27]։ 2015 թվականի սեպտեմբերի 25-ին Ջոն Գուդմենը միացել է ֆիլմին, որտեղ պետք է խաղա Ռանդայի դերը` կառավարական պաշտոնյա և փորձաքննության ղեկավար[28]։ Ֆիլմին միանում է նաև Թոմաս Մանը[29]։ 2015 թվականի հոկտեմբերի 1-ին ֆիլմին միանում են Ջոն Օրտիսը և Շի Ուիգհեմը անորոշ դերերով[30]։ 2015 թվականի հոկտեմբերի 13-ին Յուջին Քորդերոնը անհայտ դերով միացել է դերասանական անձնակազմին[31]։ 2016 թվականի մայիսին հայտնի դարձավ, որ Թերի Նոթարին ընտրված է Քինգ Քոնգի շարժումները բռնելու համար[32]։
Նկարահանումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նկարահանումները սկսվել են 2015 թվականի հոկտեմբերի 19-ին և ավարտվել են 2016 թվականի մարտի 18-ին[33], նրանք անցել են Վիետնամի հյուսիսային մասում, Tràng An-ում, Vân Long-ում, Նինբին քաղաքի շրջանում` Tam Cốc-Bích Động-ում, Հալոնգ ծովախորշում, Ֆոնգիա Քեբանգ այգում, Օահու կղզում, Հավայիում և Ավստրալիայի Գոլդ Քոստ քաղաքում[34][35][36][37]։
Թողարկում
[խմբագրել | խմբագրել կոդը]2014 թվականի դեկտեմբերի 12-ին ֆիլմի թողարկման տարեթիվը 2016 թվականի նոյեմբերի 4-ից տեղափոխվել է 2017 թվականի մարտի 10-ը[38]։ Ֆիլմը թողարկվել է 3D և IMAX 3D ձևաչափերով[38]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Internet Movie Database — 1990.
- ↑ http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
- ↑ https://sadibey.com/2017/02/12/kong-kafatasi-adasi/
- ↑ http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=170399.html
- ↑ http://www.tomatazos.com/peliculas/66405/Kong-Skull-Island
- ↑ http://www.filmaffinity.com/es/film765030.html
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 7,7 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 Kong: Skull Island — 2017.
- ↑ http://www.scified.com/news/new-kong-skull-island-set-photos-reveal-plane-wreckage
- ↑ http://www.boxofficemojo.com/movies/?id=legendary2016.htm
- ↑ Конг: Остров Черепа — первый трейлер ՅուԹյուբում
- ↑ «Конг: Остров черепа» (ռուսերեն). Бюллетень кинопрокатчика. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 25-ին.
- ↑ Peter Sciretta (2014 թ․ հուլիսի 28). «King Kong Prequel Skull Island Movie Announced, Wanted To Direct [Comic Con 2014]» (ամերիկյան անգլերեն). /Film. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 6-ին.
- ↑ Mike Fleming Jr (2014 թ․ հուլիսի 29). «Comic-Con: Legendary Wants Joe Cornish For 'Skull Island'» (ամերիկյան անգլերեն). Deadline.com. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 6-ին.
- ↑ Angie Han (2014 թ․ հուլիսի 31). «Peter Jackson Would Like Guillermo Del Toro Helm Skull Island» (ամերիկյան անգլերեն). /Film. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 6-ին.
- ↑ 16,0 16,1 Mike Fleming Jr (2014 թ․ սեպտեմբերի 16). «'Skull Island:' Tom Hiddleston Stars In King Kong Origin Tale» (ամերիկյան անգլերեն). deadline.com. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 6-ին.
- ↑ 17,0 17,1 17,2 Justin Kroll (2015 թ․ օգոստոսի 5). «'Straight Outta Compton's' Corey Hawkins Joins 'Skull Island' (EXCLUSIVE)» (ամերիկյան անգլերեն). Variety. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 6-ին.
- ↑ Mike Fleming Jr (2014 թ․ հոկտեմբերի 30). «King Kong Tale 'Skull Island' Gets Rewrite From 'Flight' Scribe John Gatins» (ամերիկյան անգլերեն). deadline.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 6-ին.
- ↑ Borys Kit (2015 թ․ օգոստոսի 18). «'Jurassic World' Writer Heads to 'Kong: Skull Island' (Exclusive)». The Hollywood Reporter. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 6-ին.
- ↑ Justin Kroll (2014 թ․ դեկտեմբերի 15). «J.K. Simmons Joins 'Kong: Skull Island'» (ամերիկյան անգլերեն). Variety. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 6-ին.
- ↑ Ali Jaafar (2015 թ․ հունվարի 8). «Michael Keaton In Talks To Join 'Kong: Skull Island' For Legendary» (ամերիկյան անգլերեն). Deadline.com. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 6-ին.
- ↑ 22,0 22,1 Ali Jaafar (2015 թ․ հուլիսի 1). «Michael Keaton And JK Simmons Exit Legendary's 'Kong: Skull Island'» (ամերիկյան անգլերեն). Deadline.com. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 6-ին.
- ↑ Mike Fleming Jr (2015 թ․ հուլիսի 23). «Brie Larson Lands Female Lead In 'Kong: Skull Island'» (ամերիկյան անգլերեն). deadline.com. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 6-ին.
- ↑ 24,0 24,1 24,2 Mike Fleming Jr (2015 թ․ օգոստոսի 6). «Is There Room On 'Kong: Skull Island' For Samuel L. Jackson And Tom Wilkinson?» (ամերիկյան անգլերեն). deadline.com. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 6-ին.
- ↑ Borys Kit (2015 թ․ օգոստոսի 20). «'Fantastic Four' Actor Toby Kebbell Joins Tom Hiddleston in 'Kong: Skull Island' (Exclusive)». The Hollywood Reporter. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 6-ին.
- ↑ Justin Kroll (2015 թ․ օգոստոսի 26). «'Straight Outta Compton's' Jason Mitchell Joins Legendary's 'Skull Island'» (ամերիկյան անգլերեն). Variety. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 6-ին.
- ↑ Borys Kit (2015 թ․ նոյեմբերի 2). «'Kong: Skull Island' Casts Up-And-Comer for Pilot Role (Exclusive)». The Hollywood Reporter. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 6-ին.
- ↑ Anita Busch (2015 թ․ սեպտեմբերի 25). «John Goodman Joins Cast Of 'Kong: Skull Island'» (ամերիկյան անգլերեն). deadline.com. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 6-ին.
- ↑ Justin Kroll (2015 թ․ սեպտեմբերի 25). «Thomas Mann Joins 'Kong: Skull Island' (EXCLUSIVE)» (ամերիկյան անգլերեն). Variety. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 6-ին.
- ↑ Erik Pedersen (2015 թ․ հոկտեմբերի 1). «'Kong: Skull Island' Adds John Ortiz & Shea Whigham» (ամերիկյան անգլերեն). deadline.com. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 6-ին.
- ↑ Erik Pedersen (2015 թ․ հոկտեմբերի 13). «Eugene Cordero Heads To 'Kong: Skull Island'; Amiah Miller Joins 'War For The Planet Of The Apes'» (ամերիկյան անգլերեն). deadline.com. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 6-ին.
- ↑ KEVIN P. SULLIVAN (May 11 2016). «Toby Kebbell clears up 'Kong: Skull Island' rumors». Entertainment Weekly. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 6-ին.
- ↑ «Фото Thomas Mann в Instagram • Мар 18 2016 в 5:32 UTC». Instagram. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 6-ին.
- ↑ Christine (2015 թ․ հոկտեմբերի 23). «'Kong: Skull Island' spotted filming at Kualoa Ranch in Hawaii». On Location Vacations. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 6-ին.
- ↑ Mike Gordon (2015 թ․ դեկտեմբերի 17). «King Kong movie filming closes Chinatown streets» (ամերիկյան անգլերեն). staradvertiser.com. Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 6-ին.
- ↑ Christine (2016 թ․ հունվարի 20). «'Kong: Skull Island' moves from Hawaii to Australia». On Location Vacations. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 6-ին.
- ↑ Suzanne Simonot (2016 թ․ հունվարի 24). «Kong: Skull Island cast and crew wanted as filming continues». Gold Coast Bulletin.
- ↑ 38,0 38,1 Rebecca Ford (12/12/2014). «Universal Pushes King Kong Film to 2017, Dates Great Wall Movie for 2016». The Hollywood Reporter. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 6-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քոնգ։ Գանգի կղզի» հոդվածին։ |
|
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 2010-ականների ամերիկյան ֆիլմեր
- 2010-ականների անգլերեն ֆիլմեր
- 2010-ականների արկածային ֆիլմեր
- 2010-ականների ֆենտեզի ֆիլմեր
- 2017 ֆիլմեր
- 3D ֆիլմեր
- IMAX ֆիլմեր
- Legendary Pictures ֆիլմեր
- Warner Bros. ֆիլմեր
- Ամերիկյան արկածային ֆիլմեր
- Ամերիկյան գիտաֆանտաստիկ ֆիլմեր
- Ամերիկյան եռաչափ ֆիլմեր
- Ամերիկյան էքշն արկածային ֆիլմեր
- Ամերիկյան կինոէպոպեաներ
- Ամերիկյան մարտաֆիլմեր
- Ամերիկյան ռիմեյք ֆիլմեր
- Ամերիկյան ֆանտաստիկ ֆիլմեր
- Ամերիկյան ֆենտեզի արկածային ֆիլմեր
- Ամերիկյան ֆենտեզի ֆիլմեր
- Ֆանտաստիկ ֆիլմեր
- Ֆիլմեր Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին
- Ֆիլմեր Քինգ-Քոնգի մասին
- Ֆիլմեր դինոզավրերի մասին
- Ֆիլմեր կապիկների մասին
- Ֆիլմեր հրեշների մասին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1940-ականներին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Չիկագոյում
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Վաշինգտոն ԿՇ-ում
- Ավստրալիայում նկարահանված ֆիլմեր
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1973 թվականին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1944 թվականին
- Dune Entertainment ֆիլմեր