Jump to content

Քեյքավուս I

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քեյքավուս I
պարս.՝ عز الدين كيكاوس بن كيخسرو թուրքերեն՝ I. Izzeddin Keykavus)
Ռումի սուլթան
1211 - 1219
Նախորդող Ղիյաս էդ-Դին Քեյխոսրով Ա
Հաջորդող Քեյղուբադ Ա
 
Ծննդյան օր անհայտ
Վախճանի օր 1220
Դինաստիա Սելջուկներ
Հայր Քեյխոսրով Ա

Քեյքավուս I կամ Քեյ-Քավուս I (պարս.՝ عز الدين كيكاوس بن كيخسرو), «Իզզ էդ-Դին Քեյքավուս իբնե Քեյխոսրով»; թուրքերեն՝ I. Izzeddin Keykavus), սելջուկ սուլթան։ Ղիյաս էդ-Դին Քեյխոսրով Ա-ի ավագ որդին։

Մեանդրի դաշտում իրենց հոր մահից հետո[1] Քեյքավուսի երկու եղբայրներ Քեյղուբադը և Քայֆերիդանը ապստամբում են իրենց եղբոր դեմ։ Քեյղուբադ Ա-ին աջակցում էին Կիլիկյան Հայաստանի արքա Լևոն Բ-ն և Էրզրումի ամիրան, իսկ Քայֆերիդանը հաստատվում է Անթալիայում և սպասում Կիպրոսի օգնությանը։

Սուլթանության ամիրաների մեծամասնությունը աջակցում էր Քավուսին, վերջինս ուներ հենակետ Մալաթիա քաղաքի տեսքով։ Դրանից հետո նա պաշարեց Կեսարիա և Իկոնիա քաղաքները, Լևոնը ստիպված հանձնում է քաղաքները։ Քեյղուբադը հաստատվում է Անկարայում՝ կաաստմոնու թուրքմենական ցաղերի ռազմական օգնությանը սպասելու, սակայն 1213 թվականին Քավուսին հաջողվում է գերեվարել իր եղբայրներին[2]։

Գահակալական կռիվների ժամանակ, ապագա սուլթանը հաշտության պայմանագիր է կնքում իր հորը սպանոնեղ՝ Նիկիայի կայսրության կայսր Թեոդորաս Ա Լասկարիսի հետ, սակայն թուրքմեննորը պարբերաբար շարունակում էին գրոհել հռոմեական հողերը։

Սինոպի գրավում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Այն բանից հետո, երբ 1214 թվականին սուլթանությանը հաջողվեց հետ վերադարձնել Անթալիան, Քավուսը որոշեց Սև ծով մուտք ազատել։ 1214 թվականին Սեբաստիայում սուլթանին տեղեկացրին այն բանի մասին, որ Սինոպը անցել է Տրապիզոնի կայսրությանը, իսկ կայսր Ալեքսիոս Մեծը ամեն օր քաղաքի շրջակայքում որսով է զբաղվում։

Քեյխոսրովի ուղակած ջոկատին հաջողվում է գերեվարել կայսերը։ Նույն ժամանակ սելջուկները պաշարում են Սինոպը, իսկ բնակիչները հրաժարվում են հանձնել քաղաքը։ Քեյքավուսը հրամայում է տանջել Ալեքսիոսին պաշարվածմերի աչքի առաջ։ Արդյունքում բնակիչները համաձայնվում են հանձնել քաղաքը հետևյալ պայմաններով՝

  • Ալեքսիոս Մեծը ազատ է արձակվում։
  • Քաղաքացիներին թույլատրվում է լքել քաղաքը իրենց ունեցվածքով հանդերձ։
  • Տրապիզոնի կայսրությունը իրեն համարում է Իկոնիայի սուլթանության վասալ։
  • Պաշտպանության դիմաց Տրապիզոնի կայսրությունը պարտավորվում է ամեն տարի սերջուկներին տրամադրել 12,000 ոսկի, 500 ձի, 2,000 կով, 10,000 ոչխար և 50 սայլ տարբեր ապրանքներով։
  • Տրապիզոնցիները պարտավորվում են սելջուկներին անհրաժեշտության դեպքում զորք տրամադրել։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Redford, Scott (1991). «The Alaeddin Mosque in Konya Reconsidered». Artibus Asiae. Zürich: Artibus Asiae Publishers. 51 (1/2): 70. doi:10.2307/3249676. ISSN 0004-3648. JSTOR 3249676. {{cite journal}}: More than one of |pages= and |page= specified (օգնություն)
  2. Cahen, Claude (1968). Pre-Ottoman Turkey: A general survey of the material and spiritual culture and history c. 1071-1330. New York: Taplinger. էջեր 120–121. ISBN 159740456X.