Կելվինի սանդղակ
Արտաքին տեսք
(Վերահղված է Քելվինից)
Կելվին (նշանակումը՝ K), թերմոդինամիկական ջերմաստիճանային սանդղակ, որի հաշվարկման սկիզբ է ընդունված բացարձակ զրո ջերմաստիճանը։ Առաջարկվել է 1848 թվականին։ Միավորն իր անունն ստացել է անգլիացի ֆիզիկոս Ուիլյամ Թոմսոնի պատվին։
Մեկ կելվինը հավասար է ջրի եռակի կետի թերմոդինամիկ ջերմաստիճանի 1/273, 16-ին։ Կելվինի սանդղակի սկիզբը (0 Կ) համընկնում է բացարձակ զրոյի հետ։ Ցելսիուսի աստիճանի է վերահաշվարկվում հետևյալ բանաձևով․
- °С = Կ−273,15 (ջրի եռակի կետի ջերմաստիճանն է` 0,008 °C)։
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 357)։ |