Քարոլինա Մաթիլդա Մեծբրիտանացի
Քարոլինա Մաթիլդա Մեծբրիտանացի | |
Մասնագիտություն՝ | թագավորական կոնսորտ և գրող |
---|---|
Ծննդյան օր | հուլիսի 11 (22), 1751 |
Ծննդավայր | Լոնդոն, Մեծ Բրիտանիայի թագավորություն |
Վախճանի օր | մայիսի 10, 1775[1][2][3][…] (23 տարեկան) |
Վախճանի վայր | Ցելլե, Լյունեբուրգ, Հաննովերի թագավորություն |
Թաղված | Fürstengruft |
Դինաստիա | Հանովերյան արքայատոհմ |
Քաղաքացիություն | Մեծ Բրիտանիայի թագավորություն |
Հայր | Frederick, Prince of Wales? |
Մայր | Princess Augusta of Saxe-Gotha? |
Ամուսին | Christian VII of Denmark? |
Զավակներ | Frederick VI of Denmark? և Princess Louise Auguste of Denmark? |
Ինքնագիր | |
Քարոլինա Մաթիլդա Մեծբրիտանացի (անգլ.՝ Caroline Matilda of Great Britain, դան․՝ Caroline Mathilde), ինչպես նաև Քարոլինա Մաթիլդա Ուելսցի (անգլ.՝ Caroline Matilda of Wales), (հուլիսի 11 (22), 1751, Լոնդոն, Մեծ Բրիտանիայի թագավորություն - մայիսի 10, 1775[1][2][3][…], Ցելլե, Լյունեբուրգ, Հաննովերի թագավորություն), Ուելսյան արքայազն Ֆրեդերիկի կրտսեր դուստրն է, Դանիայի թագավոր Քրիստիան VII-ի կինը և Ֆրեդերիկ VI-ի մայրը։
Քարոլինա Մաթիլդան կրտսեր դուստրն էր Ուելսի իշխան Ֆրեդերիկի և նրա կնոջ Ավգուստա Սաքսոն-Գոթացու։ Նա ծնվել է Ֆրեդերիկի մահից մի քանի ամիս հետո։ Արքայադուստրը դաստիարակվում էր արքունիքից հեռու ընտանեկան մթնոլորտում։ 15 տարեկան հասակում նրան ամուսնացրեցին Դանիայի թագավոր Քրիստիան VII-ի հետ։ Վերջինս հոգեպես հիվանդ էր և անտարբեր մնաց կնոջ հանդեպ ամբողջ ամուսնության ընթացքում, որի ժամանակ լույս աշխարհ եկավ երկու երեխա Ֆրեդերիկը և Լուիզա Ավգուստան, ով ենթադրաբար լույս աշխարհ է եկել ամուսնական անհավատարմության արդյունքում։
1769 թվականին թագավորի մոտ ծառայության անցավ բժիշկ Յոհանն Ֆրիդրիխ Ստրուեզենը։ Սկզբնապես Քարոլինա Մաթիլդան նրան սառն էր վերաբերում, սակայն նա արագորեն գրավեց 18-ամյա թագուհու սիրտը։ Նրանց միջև հաստատվեց սիրային կապ, իսկ Յոհանն Ֆրիդրիխը սկսեց արագորեն բարձրանալ մասնագիտական աստիճաններով։ Շուտով նա հասավ իշխանության գագաթնակետին և անցկացրեց մի շարք բարեփոխումներ, որոնց Քարոլիան Մաթիլդան աջակցում էր։ Ստրուեզենի գործողությունները, ինչպես նաև նրա կապը թագուհու հետ, դարձան պատճառ, որ հայտնվեն ազդեցիկ թշնամիներ, որոնց շարքում էր Քրիստիանի խորթ մայր Յուլիանա Մարիան և նրա որդի Ֆրեդերիկը։ Յուլիանա Մարիայի գլխավորությամբ արքունիքում դավադրություն կազմակերպվեց, որի արդյունքում Ստրուեզենը գլխատվեց, իսկ Քարոլինա Մաթիլդան ամուսնալուծվեց և արտաքսվեց երկրից։ Նա մահացավ Ցելլեյում, իր եղբոր՝ Գևորգ III-ի հանովերյան կալվածքներում, 23 տարեկան հասակում քութեշից։
Ծագումնաբանություն և վաղ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Քարոլինա Մաթիլդան ծնվել է 1751 թվականի հուլիսի 22-ին Լեսթեր-հաուսում[en][4][5], Ուելսի արքայազնի լոնդոնյան նստավայրում և Ֆրեդերիկ Ուելսացու և Ավգուստինա Սաքսեն-Գոթացու կրտսեր դուստրն էր[6][7]։ Հայրական գծով Քարոլինան Մեծ Բրիտանիայի թագավոր Գևորգ II-ի և Քարոլինա Բրանդենբուրգ-Անսբախացու, մայրական գծով Ֆրիդրիխ II-ի և Մագդալենա Ավգուստա Անգալթ-Ցերբստացու թոռնուհին էր, ինչպես նաև մայրական գծով կայսրուհի Եկատերինա II-ի մորաքրոջ աղջիկն էր։ Հայրը մահացել է դստեր ծնվելուց մի քանի ամիս առաջ[8][4]։ Ծնվելուց մինչև 1766 թվականը արքայադուստրը կոչվում էր Նրա արքայական մեծություն արքայադուստր Քարոլինա Մաթիլդա։ Աղջիկը կնքվեց օգոստոսի 1-ին Լեսթեր-հաուսում Նորվիչի եպիսկոպոս[en] Թոմաս Հեյթերի կողմից[en], կնքահայրը դարձավ Ուելսյան երիտասարդ արքայազն Գևորգը, իսկ կնքամայրը արքայադուստր Ավգուստան (Քարոլինա Մաթիլդայի քույրը) և Քարոլինան (նրա հորաքույրը), որին ներկայացնում էր հավատարմատար անձը[9]։
Ավգուստինա Սաքսեն-Գոթացին իր երեխաներին դաստիարակում էր արքունիքից հեռու և էթիկայի խիստ սահմաններում[8]։ Այդ պատճառով էլ արքայադուստրը ընդհանրապես չէր հետաքրքրվում քաղաքականությամբ և արքունական ինտրիգներով [8]։ Ընտանիքը օրվա մեծ մասը անց էր կացնում Լեսթեր-հաուսում, սակայն տոնական օրերին Ավգուստան երեխաների հետ միասին մեկնում էր Քյու[en]։ Քարոլինա Մաթիլդան նախընտրում էր մաքուր օդի խաղերը և ձիավարությունը, միևնույն ժամանակ, աղջկա կրթությունը մակերեսայնորեն էր ստանում և ոչ կանոնավոր[4]։ Չնայած դրան, նա ուներ գեղեցիկ ձայն և լավ երգում էր, ինչպես նաև խոսում էր երեք լեզվով՝ իտալերեն, ֆրանսերեն և գերմաներեն[10]։
Ամուսնություն։ Դանիայի թագուհի
[խմբագրել | խմբագրել կոդը]1764 թվականին դանիական և բրիտանական արքայական տների միջև համաձայնություն կայացավ, ըստ որի արքայազն Քրիստիանը պետք է ամուսնանար բրիտանական արքյադստրերից մեկի հետ։ Քրիստիանը Ֆրեդերիկ V-ի և Լուիզա Մեծ Բրիտանացու որդին էր, և այդպիսով Քարոլինա Մաթիլդայի մորաքրոջ որդին էր, քանի որ Մաթիլդայի հայրը և Քրիստիանի մայրը քույր և եղբայր էին[4]։ Բրիտանական արքունիքից հարս ընտրել պայմանավորված էր նրանով, որ Քրիստիանի մայրը, որն արդեն այդ ժամանակ մահացած էր, բավական ժողովրդականություն վայելող անձ էր։ Սկզբնապես ապագա թագուհու դերում դիտարկվում էր Քարոլինա Մաթիլդայի ավագ քույր Լուիզա Աննան, սակայն նա ի ծնե աչքի էր ընկնում թույլ առողջությամբ, որի մասին տեղեկացված էր դանիական պատվիրակ ֆոն Բոտմերը, և այդ պատճառով էլ արքայազնին որպես կին ընտրվեց՝ Քարոլինա Մաթիլդան[11]։ Ապագա ամուսնության վերաբերյալ հայտարարվեց 1765 թվականի հունվարի 10-ին"[12][4]։
1766 թվականի հունվարի 14-ին, երբ դեռևս ընթանում էին ամուսնության նախապատրաստությունները, 17-ամյա Քրիստիանը դարձավ թագավոր[8]։ Նույն թվականի հոկտեմբերի 1-ին Սենթ-Ջեյմս պալատի թագավորական մատուռում (մեկ այլ տեսակետի Քարլտոն-հաուսում[6]) տեղի ունեցավ ամուսնական արարողությունը, որում փեսացուին ներկայացնում էր արքայադստեր եղբայրը՝ Յորքի և Օլբանի դուքսը[en]։ Երկու օր անց Քարոլինա Մաթիլդան Հարիջից մեկնեց Ռոտերդամ, երեք շաբաթ անց Անգլիայից մեկնելուց հետո հասավ Ալտոնա, որտեղ նրան դիմավորեցին դանիական ազնվականները։ 12 օր անց Քարոլինա Մաթիլդան ժամանեց Ռոսկիլդե, որտեղ հանդիպեց ապագա ամուսնու հետ։ 1766 թվականի նոյեմբերի 8-ին տեղի ունեցավ ամուսնական արարողությունը Կոպենհագենի Քրիստիանսբորգյան պալատում[4]։ 1767 թվականի մայիսի 1-ին Քարոլինա Մաթիլդան Կոպենհագենում թագադրվեց որպես թագուհի[6]։
Դանիական արքունիքում երիտասարդ թագուհուն նկարագրում էին որպես՝ խանդավառ, վառ և հիանալի անձնավորություն։ Նրան չէր կարելի ասել գեղեցիկ, փոքր-ինչ գիրության համար, բայց նա բավական գրավիչ էր և նրա արտաքինը, թույլ էր տալիս խուսափել կանանց քննադատություններից և միևնույն ժամանակ գտնվում էր տղամարդկանց ուշադրության կենտրոնում։ Սակայն նա դանիական արքունիքում այնքան էլ հեղինակավոր չէր[10], չնայած նրան, որ սկզբնապես նա ջերմորեն ընդունվեց Կոպենհագենում, Ալտոնայում նա բաժանվեց բրիտանացի ուղեկցորդներից և մնաց փաստացի մենակ մեկ այլ շրջապատում, որը նրան համապատասխան չէր։ Բացի այդ, թուլամորթ, եսապաշտ և հոգեկան խնդիրներ ունեցող[k 1] Քրիստիան VII-րդն անտարբեր էր կնոջ հանդեպ և չէր շտապում ամուսնական պարտականությունները իրականացնել[10]։ Այսպիսի վերաբերմունքը հիմնականում կարող էր բացատրվել նրանով, որ Քրիստիանը դեմ էր այս ամուսնությանը, որը նրան պարտադրեցին պալատականները, որոնք գտնում էին, որ այսպիսով երիտասարդ թագավորի հոգեկան առաղջությունը կլավանա[4], բացի այդ, պալատականների մի մասը գտնում էր, որ թագավորը տղամարդկանց գերադասում է կանանցից[10]։ Չնայած այս բամբասանքներին, Քրիստիանը ուներ սիրուհի, որի հետ հարաբերություններ հաստատվեցին 1766 թվականի ամռանը Հոլշտայնում, ինչպես նաև, նա հաճախ էր այցելում Կոպենհագենի կուրտիզանուհիներին, որոնց շարքում ամենահայտնին Անն Քաթրին Բենթագենն[da][13] էր։
Դանիական արքունիքում երիտասարդ թագուհին մտերմացավ ննջասենյակի տիկին Լուիզ ֆոն Պլեսենինի[en] հետ, որը գտնում էր, որ թագավորի ֆավորիտներ՝ Հոլքի դուքսը[da] և Էվենոլդ Բրանդաթը[en] ցանկանում էին հեռու պահել թագավորին կնոջից։ Սակայն Քարոլինա Մաթիլդայի մտերմությունը ֆոն Պլեսենի հետ չէր նպաստում ամուսնու հետ մտերմության հաստատմանը․ մեկ անգամ, երբ Քրիստիանը ցանկացավ անկողինը կիսել կնոջ հետ, Լուիզան խորհուրդ տվեց թագուհուն հիվանդ ձևանալ, որը նրա կարծիքով, թագավորի մոտ պետք է կիրք առաջացներ, սակայն դա ավելի վանեց նրան։ Վերջին հաշվով, Քրիստիանը իր դաստիարակչի խորհրդով, կնոջ հետ անկողին էր կիսում միայն սերունդը շարունակելու համար, իսկ 1768 թվականի հունվարին որդու՝ Ֆրեդերիկի լույս աշխարհ գալուց հետո վերադարձավ իր սովորույթներին, քաղաքի հասարակաց տներում զվարճանքներին[10]։
Չնայած Քարոլինա Մաթիլդան չէր հետաքրքրվում քաղաքականությամբ, բայց որդու լույս աշխարհ գալուց հետո սկսեց արքունիքում կարևոր դեր խաղալ և նրա շուրջ սկսեցին կենտրոնանալ ընդդիմադիր ուժերը[14]։ Նրա հակակրանքը իր ամուսնու ֆավորիտների նկատմամբ հանգեցրեց նրան, որ 1768 թվականին Հոլքը հասավ նրան, որ Լուիզ ֆոն Պլեսենը ազատվեց ննջասենյակի տիկնոջ պաշտոնից և վտարվեց երկրից։ Այսպիսով երիտասարդ թագուհին արքունիքում զրկվեց միակ մտերիմ մարդուց, որը կարող էր թագուհուն հետ պահել սխալներից։ 1768 թվականի մայիսի 6-ին Քրիստիանը ուղևորվեց երկարատև շրջագայության Եվրոպայով, թողնելով կնոջը որդու հետ միասին Կոպենհագենում։ Ամուսնու բացակայության ժամանակ թագուհին զբաղվում էր որդու դաստարակությամբ, ինչպես նաև շրջում էր քաղաքով և կապեր էր հաստատում հարևանների հետ[13]։ Քաղաքում ոտքով շրջագայելը սկսեցին քննադատել, քանի որ դանիացի ազնվական կանայք որպես ավանդույթ քաղաքով տեղաշարժվում էին բացառապես կառքերով[10]։ 1768 թվականի ամառը թագուհին անց կացրեց Հիլլերյոդի Ֆրեդերիկսբորգյան պալատում, իսկ աշնանը վերադարձավ մայրաքաղաք։ Միևնույն ժամանակ սկսեցին բամբասանքներ տարածվել, որ թագուհին հարաբերությունների մեջ է գտնվում ինչ-որ Լա Թուրանի հետ, որը ֆրանսիական Hofteatret թատրոնի դերասան էր։ Լա Թուրը թագուհու պալատական ազնվական օրիորդներից՝ Ելիզաբեթ ֆոն Էյբենի[en] սիրեցյալն էր, սակայն հաճախ նվերներ էր ստանում թագուհուց, և ինչպես ասում էին, այցելու էր իրականում թագավորական ննջարանը հանուն թագուհու, այլ ոչ թե Էյբենի։ Թագուհու կապը Լա Թուրի հետ հաստատված չէր, սակայն թագավորի վերադարձից հետո նրան վտարեցին երկրից։ Բացի Էյբենից, թագավորի բացակայության ժամանակ թագուհու շրջապատ էին մտել Քրիսթինա Սոֆյա ֆոն Հելխերը[en], Աննա Սոֆյա Բյուլովը[en] և Ամալյա Սոֆյա Հոլշտայնը[en], որոնք բոլորն էլ հայտին էին իրենց սիրային արկածներով[15]։
Ստրուեզենի հետ հարաբերությունները
[խմբագրել | խմբագրել կոդը]1769 թվականի հունվարին Քրիստիանը վերադարձավ ճամփորդությունից։ Նրա հետ միասին Կոպենհագեն ժամանեց գերմանացի բժիշկ Յոհանն Ֆրիդրիխ Ստրուեզենը, որի հետ թագավորը ծանոթացել է Ալտոնայում շրջագայության սկզբում[16]։ Այդ ժամանակ Քրիստիանի առողջական վիճակը ավելի բարդացավ, սակայն Ստրուեզենը կարողացավ, ըստ ամենայնի փոքր-ինչ օգնել նրան և այդպիսով ստացավ՝ թագավորի վստահությունը, խորհրդարանի հարգանքը և թագավորական բժիշկի պաշտոնը։ Կոպենհագենում Ստրուեզենը սկսեց ակտիվորեն մասնակցել երկրիկ քաղաքական գործընթացներին, սակայն նա սկզբնապես չէր նախատեսում հենվել թագուհու աջակցության վրա, այլ ընդհակառակը, նա գտնում էր, որ լավագույն դաշնակիցը այդ գործում կարող է դառնալ թագավորի նոր սիրուհին[k 2], որին պետք է ընտեր հենց ինքը Ստրուեզենը։ Նրա ընտրությունը կանգ առավ Գաբրիել Բիրգիթթա Սոֆյայի[en] վրա։ Վերջինս լավ կրթված էր և խելացի, որը, ըստ Յոհանն Ֆրիդրիխի կարծիքով, կարող էր լավացնել թագավորի ինքնազգացողությունը և հեշտացներ պալատականների շփումը նրա հետ։ Սակայն մտադրությունը ձախողվեց, քանի որ Բիրգիթթան հրաժարվեց, իսկ փորձը թագավորի համար ստեղծել կողմնակի հարաբերություններ տրամադրեց Քարոլինա Մաթիլդային ընդդեմ Ստրուեզենի[13]։
1769 թվականի ամռանը Քարոլինա Մաթիլդայի մոտ ի հայտ եկան այտուցներ և ամուսնու պնդմամբ նա դիմեց օգնության համար Ստրուեզենին։ Վերջինս խորհուրդ տվեց թագուհուն զվարճանալը և վարժությունները, որպես լավագույն դեղամիջոց, և թագավորական բժիշկի խորհուրդները օգնեցին թագուհուն և նա վստահությամբ համակվեց նրա հանդեպ։ Վստահությունը ամրապնդվեց, երբ Ստրուեզենը հաջողությամբ Քարոլինա Մաթիլդայի հիվանդ որդուն պատվաստում կատարեց ջրծաղկից։ 1770 թվականի հունվարին Ստրուեզենը ննջասենյակներ ստացավ Քրիստիանսբորգյան պալատում։ 1770 թվականին թագավորը ավելի ինքնամփոփ դարձավ, իսկ ամենօրյա պետական գործերը նա հանձնարարում էր Ստրուեզենին, որին անսահմանափակ վստահում էր[13]։
1770 թվականի գարնանը թագուհու և բժիշկի միջև սիրային կապ էր հաստատվել։ Հետագայում թագուհու և թագավորի ամուսնալուծության ժամանակ, պալատականները, որոնք ուղեկցում էին թագուհուն, հայտնեցին, որ այդ հարաբերությունների մասին կասկածում էին դեռևս 1769 թվականի ավարտին։ Արդեն ամռանը թագուհու և բժիշկի միջև հարաբերությունների մասին տեղյակ էին ամբողջ մայրաքաղաքում, իսկ գավառները, որտեղ արքունիքի պալատականները հունիսին մեկնեցին հանգստանալու, սիրահարները արդեն չէին թաքնվում։ Մինչ թագավորը և թագուհին պալատականների հետ միասին ճամփորդում էին Շլեզվինգ-Հոլշտայնով, Ստրուեզենը կյանքի էր կոչում իր ծրագրերը։ Այդ ծրագրերը վերաբերում էին նաև թագուհուն․ մի քանի դաշնակիցների հետ միասին Յոհանն Ֆրիդրիխին հաջողվեց ազատել թագուհուն Հոլքից և մնածաց այլ թշնամիներից, որոնց շարքում էր նաև Հոլքի քույրը՝ ֆոն դեր Լյուեն, ով ղեկավարում էր թագուհու հանդերձարանը[13]։
1770 թվականի ամռանը Քարոլինա Մաթիլդայի մայրը Ուելսյան արքայադուստրը, այց կատարեց մայրցամաք և ցանկանում էր հանդիպել դստեր հետ։ Սկզբնապես հանդիպումը նշանակված էր Բրաունշվայգում, սակայն այն տեղափոխվեց Լյունեբուրգ։ Նրանք հանդիպեցին 1770 թվականի օգոստոսից շուտ և սա նրանց վերջին հանդիպումն էր[k 3]։ Ստրուեզենը այս հանդիպման ժամանակ գտնվում էր թագուհու կողքին, այդ պատճառով էլ Ուելսյան արքայադուստրը հնարավորություն չգտավ կատարել ավելին, քան հանձնարարել Ներքին Սաքսոնիայի բրիտանացի նախարար Վուդֆորդին, զգուշացում կատարել Քարոլինա Մաթիլդային իր պահվածքի համար, սակայն ոչ Վուդֆորդը, ոչ էլ Գլոստերյան և Էդինբուրգյան դուքսին[en], որը այցելել էր քրոջը Կոպենհագենում, չհաջողվեց հասնել հաջողության այդ գործում[13]։
Մնացած ամառային օրերը արքունիքը անց կացրեց Հիրշհոլմյան պալատում[da], որտեղ հայտնի դարձավ, որ գլխավոր նախարար Բերնսթորֆը անկում է ապրել։ Նրան պաշտոնից հեռացնելը դարձավ Ստրուեզենի խարդավանքների արդյունքը։ 1770 թվականի դեկտեմբերին նա դարձավ ռեկետմեյստր[en], հաջորդ տարվա հուլիսին ընդգրկվեց նախարարների խորհրդի մեջ և հայտարարվեց, որ նրա հրամանները ունեն նույն ուժը, ինչ թագավորի ստորագրած հրամանները, իսկ հուլիսի 22-ին թագուհու ծննդյան օրը նա ինքն իրեն և իր օգնական Բրանդթին հայտարարեց դուքս[17]։
Փաստացի ստանալով անսահմանափակ իշխանություն, Ստրուեզենը սկսեց անց կացնել մի շարք ռեֆորմներ, որոնցից շատերը հիմնվում էին առողջ, բանական սկզբունքների վրա, սակայն նա դրանք անց էր կացնում ոչ մեկի շահերի և ցանկությունների հետ հաշվի չնստելով։ Այս ամենը հանգեցրեց նրան, որ նրա հեղինակությունը սկսեց անկում ապրել և շատացավ նրա չկամոցողների թվաքանակը, որոնց գլխավորեց այրի թագուհին՝ Յուլիանա Մարիա Բրաունշվեյգ-Վոլֆենբյուտելցին և նրա որդի Ֆրեդերիկը[18]։ Քարոլինա Մաթիլդան կիսեց իր սիրեցյալի ոչ ժողովրդականությունը, մասամբ այն բանով պայմանավորված, որ Ստրուեզենը հրապարակայնորեն հայտարարեց թագուհու վերաբերմունքը դեպի իրեն[19]։
Սկանդալ արքունիքում
[խմբագրել | խմբագրել կոդը]1771 թվականի հունիսի 17-ին արքունիքը մեկնեց Հիրշհոլմ, որտեղ Քարոլինա Մաթիլդան անց կացրեց ամառը սիրեկանի և որդու հետ։ Մայրաքաղաքից մեկնելուց առաջ թագուհին հղի էր և 1771 թվականի հուլիսի 7-ին լույս աշխարհ բերեց դստերը Լուիզա Ավգուստային, որին նախընտրեց խնամել ինքը անձամբ։ Արքայադստեր լույս աշխարհ գալը արքունիքում ընդունվեց սառը, չնայած սգի մեջ գտնվող թագուհին պատրաստ էր դառնալ Լուիզա Ավգուստայի կնքամայրը, եթե դա ցանկանար նրա մայրը[19]։ Քրիստիանը ճանաչեց Լուիզա Ավգուստային որպես իր դուստր, սակայն թագուհու անվայել պահվածքը, ինչպես նաև աղջկա արտաքին նմանությունը Ստրուեզենի հետ, պալատականների մեծ մասին ստիպեց մտածել, որ նա է բիոլոգիական հայրը աղջկա[6]։ Միմյանց միջև պալատականները աղջկան անվանում էին «փոքրիկ Ստրուեզեն»[10]։ Սակայն, երբ ընթանում էր դատական գործընթացը թագուհու նկատմամբ, Լուիզա Ավգուստան չէր հիշատակվում ոչ մի փաստաթղթում[18]։
Լուիզա Ավգուստայի լույս աշխարհ գալուց հետո թագուհու և նրա սիրեկանի հանդեպ սկսեցին առաջ քաշել բավական լուրջ մեղադրանքներ։ Արքունիքում և նրա սահմաններից դուրս բամբասանքներ տարածվեցին, որ Քարոլինա Մաթիլդան և Ստրուեզենը պատրաստվում են բանտարկել թագավորին, իսկ թագուհուն հայտարարել ռեգենտ։ Այս բամբասանքները աբսուրդային էին, քանի որ թագավորը ավելի շուտ սիրեկանների համար պաշտպան էր հանդիսանում, քան թե արգելք։ 1771 թվականի ավարտին սիրահարները սկսեցին անհանգստանալ, իսկ Քարոլինա Մաթիլդան կասկածում էր, որ թագավորի խորթ մայրը՝ Յուլիանա Մարիան, դավեր է նյությում ընդդեմ նրա և Ստրուեզենի[18]։ Նոյեմբերի 30-ին արքունիքի պալատականները տեղափոխվեցին Ֆրեդերիկսբերգ, որտեղ Ստրուեզենի հրամանով բարձրացվեցին անվտանգության չափորոշիչները։ Այնուհետև գվարդիայի կազմացրման հրամանը հանգեցրեց նրան, որ Սուրբ Ծնունդին ընդառաջ զինվորականները շարժվեցին Ֆրեդերիկսբերգ, և արքունիքին պարզ դարձավ, ինչպիսին է իրական տարամադրությունը ժողովրդի։ Միևնույն ժամանակ լուրեր տարածվեցին, որ բրիտանացի դիվանագետ Ռոբերտ Մյուրեյ Քեյթը[en] առաջարկել է խոշոր գումար Ստրուեզենին, եթե նա լքի երկիրը, սակայն փաստաթղթային ապացույցներ չկան դրա վերաբերյալ[19]։
1772 թվականի հունվարի 8-ին արքունիքը վերադարձավ Կոպենհագեն։ Այդ պահին Յոհանն Ֆրիդրիխը և Քարոլինա Մաթիլդան արդեն գտնվում էին կործանման եզրին։ Հունվարի սկզբին Ստրուեզենի նախկին դաշնակից Ռանցաուն[da], դժգոհ լինելով իր վիճակից և այն բանից, որ Ստրուեզենը չի ընդունում նրա քաղաքական հայացքները, որոշեց տապալել ֆավորիտին։ Նա Յուլիանա Մարիային, որը ողջ ամառվա ընթացքում հետևում էր, թե ինչպես կծավալվեն գործերը Ֆրեդերիկսբերգում, ներկայացրեց կեղծ ապացույցներ այն բանի, որ սիրահարները պատրաստվում են գահընկեց անել թագավորին, որն էլ դրդեց Յուլիանա Մարիային դավադրություն կազմակերպել[18]։ Հունվարի 15-ին նախաորոշվեցին գործի մանրամասները, իսկ դավադրության իրականացումը նշանակվեց հունվարի 16-ի գիշեր լույս 17-ի ցերեկ, երբ կավարտվի դիմակահանդեսը Քրիստիանսբորգյան պալատում։ Եվ չնայած Ռանցաուն վերջին պահին սկսեց կասկածել, բայց ամեն ինչ ընթանում էր ծրագրի համաձայն։ Սահմանված ժամին Ստրուեզենը, Բրանդտը և նրանց աջակիցները (ինչպես փաստացի, այնպես էլ ենթադրյալ) ձերբակալվեցին[20]։
Նույն գիշեր թագուհին ձերբակալվեց և իր փոքր դստեր հետ միասին զինվորականների կողմից ուղեկցվեց Հելսինգյորին մոտ գտնվող Կրոնբորգ ամրոց[18], որտեղ գտնվում էր կալանքի տակ։ Այստեղ նրան ացելում էր միայն Քեյթը, իսկ միայնակությունը փարատում էր դուստրը[21]։ Թագուհուն կալանքի տակ պահելը անհրաժեշտ էր, որպեսզի տապալեին Ստրուեզենին։ Չնայած նրան, որ Ստրուեզենը իշխանությունը չէր ստացել թագուհու հետ հարաբերությունների միջոցով, այլ թագավորի նկատմամբ ունեցած իր ազդեցության միջոցով։ Թագուհին Ստրուեզենի հզորագույն դաշնակիցներից մեկն էր, այդ պատճառով էլ անհրաժեշտ էր նրան հեռու պահել Ստրուեզենից[18]։
Ամուսնալուծություն և աքսոր
[խմբագրել | խմբագրել կոդը]Փետրվարի 20-ին սկսվեց Ստրուեզենի հարցաքննությունը, սակայն նա թագուհու հետ «հանցավոր մտերմության» մասին խոստովանեց, միայն երեք օր անց։ Հետագայում Յոհանն Ֆրիդրիխը փորձեց որքան հնարավոր է շատ պատասխանատվութունը ամուսնական անհավատարմության բարդել Քարոլինա Մաթիլդայի վրա։ Միևնույն ժամանակ ընթանում էր Ստրուեզենի գլխավոր քաղաքական խորհրդական Էվենոլդ Բրանդտի հարցաքննությունը, որը հայտնեց, որ Յոհնն Ֆրիդրիխը խոստովանել է իրեն իր հանցանքները։ Ստրուեզենի խոստովանությունից հետո թագուհու մոտ ուղղվեց հանձնաժողով, կազմված չորս մարդուց։ Նրանց առաջին այցի ժամանակ, հավանաբար Քեյթի խորհրդով, Քարոլինա Մաթիլդան հրաժարվեց որևէ բան ասել, պատասխանելով, որ «չի ճանաչում ոչ մի դատավարություն, բացի թագավորի դատավարությունից»[21]։ Հանձնաժողովի հետագա այցերի ժամանակ թագուհին հերքում էր Ստրուեզենի հետ հարաբերությունները, որպեսզի փրկի նրան[10]։ Մարտի 9-ին Քարոլինա Մաթիլդային ներկայացվեց Ստրուեզենի կողմից ստորագրված խոստովանությունը, և թագուհին ինքն էլ ստորագրեց խոստովանությունը և իր վրա վերցրեց մեղքի մեծ մասը, հույս ունենալով, որ այդպիսով փոքր-ինչ կմեղմացնի իր սիրեկանի ճակատագիրը[21]։
Մարտի 24-ին մեղադրական ակտը ընդդեմ թագուհու ներկայացվեց դատարան, որը կազմված էր 35 ազնվականներից, և ապրիլի 2-ին նրան տրամադրվեց փաստաբան, որը հայտարարեց, որ թագուհին անմեղ է, իսկ ցուցմունքները տվել է ճնշման տակ[10] և բացառապես Ստրուեզենին պաշտպանելու համար[21]։ Ապրիլի 6-ին դատարանը կայացրեց իր որոշումը[6] և երկու օր անց այն ներկայացվեց թագուհուն։ Այդ որոշմամբ Քարոլինա Մաթիլդայի ամուսնությունը Քրիստիան VII-ի հետ հայտարավում է անվավեր[7], չնայած դրա համար չկայն ոչ դինաստիական, ոչ էլ բարոյական պատճառներ[18], բացի այդ, թագուհու անունը այլևս չէր հիշատակվում ժամերգությունների ժամանակ։ Ստրուեզենը և Բրանդտը մահապատժի դատապարտվեցին, որն էլ ապրիլի 28-ին ի կատար ածվեց։
Քարոլինա Մաթիլդայի ձերբակալման նորությունը Մեծ Բրիտանիայում ընդունվեց մեծ անհանգստությամբ։ Քարոլինա Մաթիլդայի ամուսնալուծությունից հետո Գևորգ III-ի հրամանով Ռոբերտ Մյուրեյ Քեյթը սկսեց բանակցություններ վարել նրա ազատ արձակման շուրջ[22], սակայն հաջողության չհասավ։ Միևնույն ժամանակ Գևորգ III-ին ներկայացվեցին նրա քրոջ մեղքը ապացուցող անհերքելի ապացույցներ, ինչպես նաև տեղյակ պահվեց, որ Քարոլինա Մաթիլդան այլևս չի կարող մնալ դանիական արքունիքում։ Ըստ որոշման թագուհին պետք աքսորվի Հյուսիսային Յուտլանդիայի Օլբորգ քաղաք, սակայն բրիտանական արքունիքը կտրականապես դեմ հանդիսացավ այդ որոշմանը և նույնիսկ սպառնաց, որ կխզի դիվանագիտական հարաբերությունները և կիրականացնի ռազմական ինտերվենցիա[18]։ Կոպենհագենի առափնյա շրջանները ուղղվեց բրիտանական էսկադրան, սակայն նրա ժամանումից մի քանի ժամ առաջ Գևորգ III-ին տեղյակ պահեցին, որ դանիական կառավարությունը երաշխավորում է թագուհու ազատությունը[23]։ Քեյթին հաջողվեց ետ ստանալ Քարոլինա Մաթիլդայի օժիտը, ինչպես նաև նրան նշանակվեց թոշակ և իրավունք ստացավ պահպանել իր ետևից թագուհու կոչումը[23]։
1772 թվականի մայիսին բրիտանական և դանիական արքունիքներին հաջողվեց որոշել, թե որտեղ է ապրելու Քարոլինա Մաթիլդան։ Գևորգ III-ի առաջարկությամբ, նոր նստավայրը իր «հանցավոր քրոջ» պետք է դառնար Ցելլա ամրոցը Հաննովերում[18]։ Մայիսի 3-ին նախկին թագուհին Քեյթի և դանիական ազնվականների ուղեկցությամբ երկու ֆրեգատով և մեկ առագաստանավով ուղևորվեցին Հելսինգյորից։ Նրա երեխաները, այդ թվում Լուիզա Ավգուստան մնացին Կոպենհագենում և այլևս երբեք չտեսան իրենց մորը։ Հուլիսի 5-ին Քարոլինա Մաթիլդան ժամանեց Շտադե, և դանիական ուղեկցորդները նրան այստեղ լքեցին և նրան Շտադեյում դիմավորեցին ճոխ արարողությամբ, իսկ հաջորդ օրը նա կազմակերպեց ընդունելություն։ Այստեղից նա ուղևորվեց Գյորդե, որտեղ գտնվում էր կուրֆյուստի որսի կալվածքները և այստեղ նա մնաց մի քանի ամիս, որից հետո ուղևորվեց Ցելլե։ 1772 թվականի հոկտեմբերի 20-ին Քարոլինա Մաթիլդան պաշտոնապես մտավ քաղաք, որտեղ նրա համար պատրաստվել էր արժանավայել արքունիք։ Նա հազվադեպ էր հեռանում քաղաքից և ամենից հաճախ այցելում էր Հաննովեր, և այցը պաշտոնական բնույթ էր կրում[23]։
Քարոլինա Մաթիլդայի կյանքը Ցելլայում բավական հանգիստ էր։ Այստեղ նրան վերջապես միացավ իր սիրելի պալատական օրիորդ Լուիզա ֆոն Պլեսսենը։ Նախկին թագուհուն հաճախ էին այցելում բազմաթիվ բարեկամները և ընկերները, որոնց շարքում էր նրա քույր Ավգուստան, որը, ինչպես գտնում էին շատերը, Գևորգ III-ի կողմից նաշանակվել էր, որպեսզի վերահսկի կրտսեր քրոջը։ Քարոլինա Մաթիլդայի հիմնական զվարճանքը Ցելլայում ոչ մեծ թատրոնն էր, որը կառուցվել էր հատուկ նրա համար պալատի տարածքում, ինչպես նաև բազում անգլերեն և գերմաներեն լեզուներով գրքերը։ Քեյթը, որը 1772 թվականի նոյեմբերին այցելեց Քարոլինա Մաթիլդային, ավելի ուշ հայտնեց լորդ Սաֆֆոլկին, որ գտել է նրան լավ տրամադրության մեջ և Քարոլինա Մաթիլդան այլևս չի ցանականում որևէ կապ ունենալ դանիական արքունիքի հետ, բացի այն հարաբերություններից, որոնք անմիջապես կապ կունեն իր երեխաների բարեկեցության հետ[23]։
Չնայած Քարոլինա Մաթիլդան այլևս թագուհի չէր, բայց նա դեռևս խաղում էր կարևոր դեր դանիական քաղաքականության մեջ, քանի որ հանդիսանում էր դանիական թագի ժառանգորդի մայրը[18]։ 1774 թվականի սեպտեմբերին նրան այցելեց ճանապարհորդ և ավանտյուրիստ Նաթանիել Ռոքսելլը[en], ով այս այցելուցան ընթացքում հավաքեց մեծ քանակությամբ տեղեկություն Քարոլինա Մաթիլդայի Դանիայում ապրած կյանքի վերաբերյալ, որը հետագայում հիմք ծառայեց նրա հուշագրությունների համար։ Նա հոկտեմբերին վերադարձավ արդեն որպես դանիական ազնվականների գաղտնի գործակալ, որոնք աքսորվել էին Համբուրգ և կոպենհագենյան ընդդիմադիրների կողմից, որոնք ցանականում էին փոփոխություններ, որոնք պետք է վերականգնեին Քարոլինա Մաթիլդային գահի վրա[23]։ Նախկին թագուհուն չէին վերահսկում Կոպենհագենից, այդ պատճառով էլ նա պատրաստ էր գործել, միայն թե իր եղբոր համաձայնության դեպքում։ Բացի այդ, նա վախենում էր իր երեխաների կյանքի համար։ Գևորգ III-ը պատրաստ էր աջակցել քրոջը և դավադիրների ծրագիրը, մի պայմանով, որ նախքան գործողությունները սկսելը, նրանք պետք է ունենան բավական ուժ հայրենիքում[24]։ Ռոկսելլը ևս երեք անգամ այցելեց թագուհուն և նրա հետ քննարկեց ծրագրի մանրամասնությունները, այնուհետև նա ուղևորվեց Լոնդոն, որտեղ պատրաստվում էր քննարկել ծրագիրը Գևորգ III-ի հետ[23]։ Նրա հետ միասին թագուհին եղբորը ուղարկեց նամակ, որում խնդրում էր աջակցություն Մեծ Բրիտանիայի կողմից[24] «իր երեխաների երջանկության համար»[10]։ Լոնդոնում սպսելով թագավորի կողմից ընդունելության, Ռոքսելլը իմանում է Քարոլինա Մաթիլդայի մահվան մասին[23]։
1775 թվականի մայիսի 10-ին[5][9][10] կամ 11-ին Քարոլինա Մաթիլդան հանկարծակի մահացավ քութեշից[25][7]։ Մահվան մահճում գտնվելիս նա եղբորը գրեց նամակ, որում խոսում էր իր անմեղության մասին։ Քարոլինա Մաթիլդան թաղվեց Ցելլայի քաղաքային Սուրբ Մարիա եկեղեցում, իր նախատատ Սոֆիա Դորոթեա Բրաունշվայգ-Ցելացու հարևանությամբ, որը նույնպես բաժանվել էր և աքսորվել Ցելլա[26]։
Մաթիլդայի շքանշան
[խմբագրել | խմբագրել կոդը]1771 թվականի հունավրի 29-ին ամուսնու տարեդարձի կապակցությամբ Քարոլինա Մաթիլդան սահմանեց իր անվամբ շքանշան։ Շքանշանին կարող էին արժանանալ թագավորական ընտանիքը և նրանց ամենամոտ մերձավորները։ Շքանշանի ներկայացնում էր իրենից «М» նշանի մոնոգրամ, որը շրջանակված էր թանկարժեք քարերով, և ճյուղերով, որոնք պատված էին ոսկե էմալով։ Շքանշանի ժապավենը վարդագույն էր երեք արծաթե շերտերով։ Տղամարդիկ շքանշանը կրում էին ժապավենով այն կախելով վզից, իսկ կանայք այն ամրացնում էին կրծքավանդակին։ Շքանշանի կանոնադրությունը կազմված էր 7 հոդվածներից, և գրված էր ֆրանսերեն։ Շքանշանի հանձնումը տեղի է ունեցել մեկ անգամ, նույն օրը՝ թագավորի ծննդյան ընթրիքի ժամանակ։ Այն ստացել են 12 մարդ, որոնց շարքում էին նաև Քարոլինա Մաթիլդան, Ստրուեզենը, Քրիստիանը, այրի թագուհի Յուլիանա Մարիան, թագավորի եղբայր Ֆրեդերիկը, ինչպես նաև Ստրուեզենին մոտիկ անձինք։ 1772 թվականի հեղափոխությունից հետո, որոնց արդյուքնում Ստրուեզենը գլխատվեց, իսկ Քարոլինա Մաթիլդան ամուսնալուծվեց և աքսորվեց երկրից, և փաստացի իշխանությունը անցավ այրի թագուհու կողմնակիցների ձեռքը, ապա շքանշան էլ վերացվեց[27]։
Մշակույթում և արվեստում
[խմբագրել | խմբագրել կոդը]Արվեստում
[խմբագրել | խմբագրել կոդը]Քրիստաիան VII-ի, Քարոլինա Մաթիլդայի և Ստրուեզենի սիրային եռանկյունուն է նվիրված դանիացի նկարիչ Քրիստիան Ցարտմանի 1873 թվականին նկարված «Տեսարան Քրիստաիան VII-ի արքունիքում» նկարը։ Նկարը ներկայումս գտնվում է Կոպենհագենի Den Hirschsprungske Samling թանգարանում[28]։ Գոյություն ուներ այս նկար առնվազն երեք հեղինակային կրկնօրինակ, ինչպես նաև պահպանվել են Ցարտմանի էսքիզները թագուհու և թագավորական բժիշկի նկարների[29]։
Նկարը ցույց է տալիս թագուհուն և Ստրուեզենին, որոնք շախմատ են խաղում, իսկ միևնույն ժամանակ թագավորը թութակներին է նյարդայնացնում, որոնք ավանդապես համարվում են թեթևամտության և հեշտասիրության խորհրդանիշը։ Քարոլինա Մաթիլդան մտածում է հետագա քայլի մասին, Ստրուեզենը խորացաված նայում է թագուհու վրա, և նկատվում է թաքուն հոգեբանական լարվածություն անձերի միջև, որը պետք է հանգեցնի արյունալի հանգուցալուծման։ Կինը, որը կանգնած է սեղանի շուրջը և դժգոհությամբ նայում է թագուհուն և նրա սիրեցյալին, կարելի է ենթադրել, որ Յուլիանա Մարիան է։ Դանիական թագավորական արքունիքը, իմանալով աշխատանքի սյուժեի մասին, զգուշացրեց նկարչին, որ նա պետք է չափազանց զգույշ լինի իրադարձությունների բնութագրելիս, քանի որ նակրը կարող է դիպչել թագավորական ընտանիքի զգացմունքներին և վարկաբեկել նրանց իր հպատակների առջև։ Արքունիքի դժգոհությունը արտահայտվեց հատկապես նրանում, որ թագավորը պատկերված էր բազմոցին չափից ավելի փռված։ Այս ամենը անհանգսություն առաջացրեց նկարչի մոտ։ Երբ նա հետագայում իմացավ, որ ոմն մեկը, ով չէր ցանականում բացահայտել իր անունը, դիտարկում է նկարի գնման հնարավորությունը բավական մեծ գումարով, ապա նա որոշեց, որ դա կարվի միայն այն բանի համար, որպեսզի ծածկի նկարը հասարակությունից։ Նա շնորհակալություն հայտնեց նկարի հանդեպ հետաքրքրության համար, բայց հաստատակամ հայտարարեց, որ «չի» վաճառում նկարը[30]։
Քարոլինա Մաթիլդային է նվիրված Sei Ariette Italiane composte e dedicate a S.A.R. Carolina Principessa Reale de Danimarca e Norvegiaa երաժշտական հավաքածուն, որի հեղինակը ենթադրաբար հանդիսանում է կոմպոզիտոր Ջովաննի Բատիստա Պյատանիդան[31] և Դեյվ Փիթեր Մաքսվելի բալետը[en]։
Մշակույթում
[խմբագրել | խմբագրել կոդը]Քարոլինա Մաթիլդան հանդիսանում է մի քանի ֆիլմերի առանցքային անձանցից մեկը։ Այդ ֆիլմերն են՝ «Դիկտատոր»[en] (1935 թվական, դերը կատարել է Քերոլլ Մեդլինը)[32], «Կառավարիչ առանց թագի»[k 4] (1957 թվական, դերը կատարել է Օդիլ Վերսուան)[33] և «Թագավորական սիրավեպ» (2012 թվական, դերը կատարել է Ալիսյա Վիկանդերը)[34]։
Քարոլինա Մաթիլդան նաև հանդիսանում է մի քանի վեպերի գլխավոր հերոսը։ Օրինակ՝ «Թագուհու ֆավորիտ»-ը Ռոբերտ Նոյմանի[en] (1935)[35], «Թագուհու բժիշկ»-ը Էդգար Մաասա (1948)[36], «Քարոլինա Մաթիլդա» Ջի վի Բլեքսթոուն (1955)[37], «Մառացված թագուհին» Նարա Լոֆթի (1969)[38], «Լեյբ-բժիշկի այցը[sv]» Պեր Ուլովի (1999)[39] և «Արյան արքայադուստր» Ստինսեն-Լեթ Բոդիլ[da] (2000)[40]։
Զինանշան
[խմբագրել | խմբագրել կոդը]Քարոլինա Մաթիլդայի զինանշանը կազմված է նրա ամուսնու Քրիստիան VII-ի և Մեծ Բրիտանական (Հաննովերյան դինաստիա) թագավորական զինանշաններից։ Զինանշանը ծածկված է կզաքսի մորթու ծիրանագույն փարաջայով, որի գագաթին դանիական թագավորական թագն է։ Վահանի վերևում գտնվում է ոսկե սաղավարտը, որն ունի դանիական թագավորական թագի տեսքը և պատված է արծաթածիրանագույն էմալով։
Աջից դանիական թագավորական զինանշանն է։ Վահանը չորս մասից է կազմված, բաժանված է արծաթե խաչով ծիրանագույն ֆոնի վրա (Դաննեբորգ)։ Առաջին մասում ոսկեգույն դաշտում երեք թագադրված երկրագույն առյուծներ են, որոնք զինված են և շրջապատված են կարմրածիրանավուն սրտերով (Դանիա), երկրորդ մասում ոսկեծիրանավուն դաշտում պատկերված է թագադրված և ոսկով զինված առյուծ, որը բռնել է առջևի թաթերում արծաթե սակարտեգ ոսկե կոթով (Նորվեգիա), երրորդ մասը բաժանված է երկու մասի, վերևում երկնագույն դաշտ է, որում կան երեք ոսկե թագեր (Կալմարյան միություն), իսկ ներքևում ոսկե դաշտում երկու երկնագույն ընձառյուծ, որոնք զինված են ծիրանենիյով և սողում են իննը ծրիանագույն սրտերի վրայով (Շլեզվիգ), չորորրոդ մասն էլ երկու մասից է կազմված, վերևում ոսկե դաշտում երկնագույն ընձառյուծ է, որը զինված է ծիրանենիյով և սողում է իննը ծիրանագույն սրտերի վրայով Գոթերի թագավորություն, ներքևում ոսկեծիրանավուն դաշտում պատկերված է ոսկով թագադրված վիշապ (Վանդալների թագավորություն)։ Կենտրոնական վահանը բաժանված է երեք մասի և վահանի կենտրոնում էլ գտնվում է փոքր վահան, որը բաժանված է երկու մասի։ Փոքր վահանի ձախ կողմում պատկերված է ոսկե դաշտում երկու կարմրավուն գծեր (Օլդենբուրգներ), աջից երկնագույն դաշտում ոսկե խաչ (Դելմենխորստ)։ Վահանի առաջին մասում կարմրավուն դաշտում հատված վահան է (վերևում՝ արծաթե, իսկ ներքևում՝ կարմիր գույն է) եղինջի տերևով շրջապատված (Հոլշտայն), երկրորդ մասում կարմրավուն դաշտում արծաթե կարապ է, որը ոսկե թագի ձև ունի (Շտորմարն), երրորդ մասում կարմրավուն դաշտում արծաթե հեծյալ է արծաթե ձիան վրա նստած և աջ ձեռքում վեր է բարձրացրել թուրը, իսկ ձախ ձեռքում երկնագույն վահան է պահում, որի վրա էլ պատկերված են երկակի ոսկե խաչեր, թամբը և սանձերը երկնագույն են, թրի կոթողը, ասպանդակը և մնացածը ոսկեգույն են (Պոգոնյա)[41]։
Ձախից բրիտանական Հաննովերյան դինաստաիան թագավորական զինանշան է։ Վահանը բաժանված է չորս մասի։ Առաջին մասում զուգահեռաբար կարմրավուն դաշտում գտնվում են՝ աջից երեք ոսկե զինված ընձառյուծներ, մեկը մյուսի վրա (Անգլիա), իսկ ձախից ոկսեգույն դաշտում ըմբոստացող առյուծ է, որը շրջապատված է երկակի ծաղկած և ծաղկմանը հակառակ երիզներով (Շոտլանդիա), երկրորդ մասում երկնագույն դաշտում երեք ոսկե շուշաններ են (Ֆրանսիայի թագավորական զինանշանը), երրորդ մասում երկնագույն դաշտում ոսկե տավիղ է արծաթե լարերով (Իռլանդիա)։ Վահանի չորրորդ մասում էլ պատկերված Հաննովերի կյուրֆյուստների զինանշանը (երեք մասից բաղկացած վահանի կենտրոնում կարմրավուն վահան է Կառլոս Մեծ-ի թագով, որը Սրբազան Հռոմեական կայսրության գանձապետի տարբերակիչ նշան էր, և այս պաշտոնը նախկինում զբաղեցնում էին Գևորգ II-ի նախնիները)։ Այն բաժանված է երեք մասի և վահանի առաջին մասում երկու ոսկե զինված ընձառյուծներ են, մեկը մյուսի վրա (Բրաունշվայգ), երկրորդ մասում ոսկե դաշտում պատկերված է երկրագույն առյուծ, շրջապատված կարմրավուն սրտերով (Լյունենբուրգ), իսկ երրորդ մասում կարմրավուն դաշտում վազող արծաթավուն ձի (Վեստֆալիա)[42]։
Տոհմածառ
[խմբագրել | խմբագրել կոդը]Քարոլինա Մաթիլդա Մեծ Բրիտանացի | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
|
Նշումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Современные врачи считают, что Кристиан страдал шизофренией[8].
- ↑ Предыдущая любовница скончалась в августе 1769 года[13].
- ↑ Августа умерла 8 февраля 1772 года в Лондоне; Каролина Матильда была арестована в ночь с 16 на 17 января того же года и находилась в заключении вплоть до высылки в Целле 28 мая.Կաղապար:Переход
- ↑ Также фильм известен под названием «Король в тени».
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
- ↑ 2,0 2,1 2,2 Lundy D. R. The Peerage
- ↑ 3,0 3,1 3,2 Dansk Biografisk Lexikon (դան.)
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 Ward, 1887, էջ 145
- ↑ 5,0 5,1 «Caroline Mathilde of England» (անգլերեն). Find A Grave. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 4-ին.
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 Weir, 2011, էջ 282
- ↑ 7,0 7,1 7,2 Beatty, 2003, էջ 142
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 8,4 Campbell Orr, 2004, էջ 350
- ↑ 9,0 9,1 Yvonne Demoskoff. «Princess Caroline Matilda of Great Britain» (անգլերեն). Yvonne's Royalty Home Page. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 4-ին.
- ↑ 10,00 10,01 10,02 10,03 10,04 10,05 10,06 10,07 10,08 10,09 10,10 Sv. Cedergreen Bech. «Caroline Mathilde (1751—1775)» (դանիերեն). Dansk kvindebiografisk leksikon. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 3-ին.
- ↑ Bregnsbo, 2012, Avsnitt 3. Et bryllup bliver arrangeret
- ↑ Westminster, January, 10(անգլ.) // The London Gazette. — 1765. — № 10486. — С. 1.
- ↑ 13,0 13,1 13,2 13,3 13,4 13,5 13,6 Ward, 1887, էջ 146
- ↑ Campbell Orr, 2004, էջ 351
- ↑ Fjelstrup, 1909, էջ 97
- ↑ Campbell Orr, 2004, էջեր 351—352
- ↑ Ward, 1887, էջեր 146—147
- ↑ 18,00 18,01 18,02 18,03 18,04 18,05 18,06 18,07 18,08 18,09 Campbell Orr, 2004, էջ 353
- ↑ 19,0 19,1 19,2 Ward, 1887, էջ 147
- ↑ Ward, 1887, էջեր 147—148
- ↑ 21,0 21,1 21,2 21,3 Ward, 1887, էջ 148
- ↑ Sir Robert Murray Keith and the Queen of Denmark(անգլ.) // Colburn's New Monthly Magazine : magazine. — 1849. — Т. 85. — С. 433.
- ↑ 23,0 23,1 23,2 23,3 23,4 23,5 23,6 Ward, 1887, էջ 149
- ↑ 24,0 24,1 Campbell Orr, 2004, էջ 354
- ↑ Weir, 2011, էջ 283
- ↑ Ward, 1887, էջ 150
- ↑ Stevnsborg, 2005, էջեր 191—194
- ↑ «Scene fra Christian VII´s hof» (դանիերեն). Museums in Kunstindeks Danmark. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 14-ին.
- ↑ «Scene from Christian VII's court, playing chess and resting, mono.d.1873 Oil Painting (33x36in). Struense and Caroline M. at Queen Sofie Magdalene's deathbed, mono.d.1910 Oil Painting (40x33in)». Portraits. Online Extra (անգլերեն). Вruun Rasmussen. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 14-ին.
- ↑ «Scene fra Christian den syvendes hof» (դանիերեն). Spetsknypplerskan. 2009 թ․ օգոստոսի 20. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 14-ին.
- ↑ Daniel Fryklund. «Bidrag till gitarristiken Part I» (անգլերեն). Kenneth Sparr. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 14-ին.
- ↑ The Dictator (1935)(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- ↑ Herrscher ohne Krone (1957)(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- ↑ «Королевский роман (2012)»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- ↑ Wagener, 2007, էջ 138
- ↑ Maass, Edgar (1948). The Queen's Physician. C. Scribner's Sons.
{{cite book}}
: Unknown parameter|allpages=
ignored (օգնություն) - ↑ Maass, Edgar (1956). Catalog of Copyright Entries. Third Series: 1955: July-December. Copyright Office, Library of Congress. էջ 956.
- ↑ Lofts, Norah (1969). The Lost Queen. Doubleday. էջ 302.
- ↑ Enquist, Per Olov (1999). Livläkarens besök. Norstedts. էջ 387.
- ↑ Steensen-Leth, Bodil (2013). Prinsesse af blodet. Gyldendal A/S. ISBN 8702153076, 9788702153071.
{{cite book}}
: Check|isbn=
value: invalid character (օգնություն) - ↑ Георгий Вилинбахов, Михаил Медведев Геральдический альбом. Лист 3(ռուս.) // Вокруг света : журнал. — 1990. — № 6 (2597).
- ↑ Willement, 1821, էջեր 104—106
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Beatty, Michael A. The English Royal Family of America, from Jamestown to the American Revolution. — McFarland, 2003. — P. 35, 41, 49. — 261 p. — ISBN 0786415584, 9780786415588
- Bregnsbo, Michael Caroline Mathilde. Magt og skæbne. — Lindhardt og Ringhof, 2012. — 312 p. — ISBN 8711392657, 9788711392652
- Campbell Orr, Clarissa Queenship in Europe 1660-1815: The Role of the Consort. — Cambridge University Press, 2004. — P. 349—354. — 419 p. — ISBN 0521814227, 9780521814225
- Fjelstrup, August Damerne ved Karoline Mathildes Hof. — 1909.
- Stevnsborg, Lars Kongeriget Danmarks ordener, medaljer og hederstegn. Kongeriget Islands ordener og medaljer. — Syddansk Universitetsforlag, 2005.
- Wagener, Hans Robert Neumann: Biographie. — Wilhelm Fink Verlag, 2007. — 294 p. — ISBN 377054465X, 9783770544653
- Ward, Adolphus William Caroline Matilda // Dictionary of National Biography, 1885-1900 / edited by Leslie Stephen. — London: Smith, Elder, & Co., 1887. — Vol. 9. — P. 145—150.
- Weir, Alison Britain's Royal Families: The Complete Genealogy. — Random House, 2011. — P. 282—283, 285. — 400 p. — ISBN 1446449114, 9781446449110
- Wilkins, William Henry A Queen of Tears: Caroline Matilda, Queen of Denmark and Norway and Princess of Great Britain and Ireland. — Library of Alexandria, 2016. — ISBN 1465607404, 9781465607409
- Willement, Thomas Regal Heraldry: The Armorial Insignia of the Kings and Queens of England, from Coeval Authorities. — 1821. — P. 104—106. — 116 p.
- Wraxall, C. F. Lachelles Life and Times of Her Majesty Caroline Matilda. — Lewis And Son, 2015. — 152 p.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Sv. Cedergreen Bech. «Caroline Mathilde (1751—1775)» (դանիերեն). Dansk kvindebiografisk leksikon. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 3-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քարոլինա Մաթիլդա Մեծբրիտանացի» հոդվածին։ |
|