Փոքր խոյադելֆին
Փոքր խոյադելֆին | ||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||
|
||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||
Pseudorca crassidens | ||||||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||||||
|
Փոքր խոյադելֆին կամ Սև խոյադելֆին (լատին․՝ Pseudorca crassidens), Կենդանիների թագավորության, քորդավորների տիպի, կաթնասունների դասի, Կետանմանների կարգի խոյադելֆին։
Կարող է խաչասերվել Աֆալինա դելֆինի հետ և տալ Հիբրիդ սերունդ։
Նկարագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ընդհանուր առմամբ լինում են սև կամ մուգ մոխրագույն գույնի, սպիտակ շերտագծերով երկու կողքերին։ Որոշ առանձնյակների մոտ գլխին և կողմերին կա գորշ գունանյութ։ Գլուխը կլորավուն է, իսկ ճակատը՝ սեխի է նման։ Մարմինը ճկուն է։ Վերին ծնոտը ավելի երկար է։
Չափահաս արու խոյադելֆինները ունեն 3,7-6 մետր երկարություն, իսկ էգերը՝ 3,5-ից 5 մետր։ Մարմնի քաշը տատանվում է 917 դեպի 1842 կգ։ Նորածին խոյադելֆինները ունեն 1,5-ից 1,9 մետր երկարություն և կշռում են մոտ 80 կգ։ Նրանք թիկնային կենդանիներ են, իսկ թևերի երկարությունը հասնում է 18-ից մինչև 40 սմ։
Յուրաքանչյուր ծնոտի կողմում կան 8-ից 11 ատամներ։ Ատամները փոքր են և սուր։ Նրանց ատամները ունեն նույն երկարությունը, ինչ որ խոյադելֆինները։ Էգերի գանգի երկարությունը հասնում է 55-59 սմ-ի, իսկ արուներինը՝ 58-65 սմ-ի։ Ողնաշարը կազմված է 47-ից 52 ողերից՝ 7 պարանոցային, 10 կրծքային, 11 գոտկային և 20-23 պոչային։ Սրբանային ողերը բացակայում են։
Վարք
[խմբագրել | խմբագրել կոդը]Փոքր խոյադելֆինները ապրում են արևադարձային բարեխառն կլիմայական գոտիների ծովերում։ Երբեմն նրանք լողում են ծովերի ծանծաղուտներում, սակայն նրանք հիմնականում լողում են մեծ խորություններում։
Նրանք ապրում են խմբերով։ Յուրաքանչյուր խմբում կարող է լինել մինչև մի քանի հարյուր փոքր խոյադելֆին։ Միջին հաշվով, նրանց թիվը տատանվում է 10-ից 30 առանձնյակներ։ Նրանք սիրում են շրջել խմբերով և տարվա ընթացքում շրջագայել տարբեր ծովերում։ Տարվա ընթացքում սովորաբար լինում են Շոտլանդիայում, Շրի Լանկայում, Եթովպիայում և Մեծ Բրիտանիայի երկայնքով։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Փոքր խոյադելֆինները տարածված են Ատլանտյան, Խաղաղ և Հնդկական օվկիանոսներում։ Հյուսիսային հատվածում նրանք ապրում են 50 °C, իսկ հարավում՝ 52 °C ջերմաստիճաններում։
Այս կենդանիները տարածված են Նոր Զելանդիայում, Պերուում, Արգենտինայում, Հարավաֆրիկյան Հանրապետությունում, ինչպես նաև Ատլանտյան օվկիանոսի հյուսիսում՝ Ավստրալիայում, Հնդկաստանում, Մալայզիայում, Ինդոնեզիայում, Ֆիլիպիններում և Դեղին ծովի հյուսիսում։ Հիմնական տարածքում ապրում են Ճապոնական ծովում և Մեքսիկական ծոցում։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Carwardine M.։ Wale und Delfine. Delius Klasing, 1996 (hochwertiger Führer)
- Carwardine M.։ Delfine – Biologie, Verbreitung, Beobachtung in freier Wildbahn. Naturbuch Verlag, 1996 (informativer Bildband)
- Kiefner, Ralf։ Wale und Delfine weltweit. Jahr Top Special Verlag, 2002 (Führer der Zeitschrift tauchen, sehr detailliert)
- Niethammer J, Krapp F (Hrsg)։ Handbuch der Säugetiere Europas. Band 6: Meeressäuger, Tel 1A: Wale und Delphine 1. AULA-Verlag, Wiesbaden 1994 (sehr detailliertes Fachbuch)
- R. R. Reeves, B. S. Stewart, P. J. Clapham, J. A. Powell։ Sea Mammals of the World. A Complete Guide to Whales, Dolphins, Seals, Sea Lions and Sea Cows. Black, London 2002, ISBN 0-7136-6334-0 (Führer mit zahlreichen Bildern).
- Soury Gérard։ Das große Buch der Delfine. Deliuzs Klasing, 1997
- Würtz M., Repetto N.։ Underwater world: Dolphins and Whales. White Star Guides, 2003, ISBN 88-8095-943-3
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Whale and Dolphin Conservation Society
- NOAA Fisheries Office of Protected Resources, False Killer Whale (Pseudorca crassidens)
- Agreement on the Conservation of Small Cetaceans of the Baltic, North East Atlantic, Irish and North Seas
- Agreement on the Conservation of Cetaceans in the Black Sea, Mediterranean Sea and Contiguous Atlantic Area
- Memorandum of Understanding Concerning the Conservation of the Manatee and Small Cetaceans of Western Africa and Macaronesia
- Memorandum of Understanding for the Conservation of Cetaceans and Their Habitats in the Pacific Islands Region
- Voices in the Sea - Sounds of the False Killer Whale Արխիվացված 2014-07-09 Wayback Machine
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փոքր խոյադելֆին» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փոքր խոյադելֆին» հոդվածին։ |
|